ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լրագրողի սպանությունն իրականացվել է թագաժառանգ արքայազնի պատվերով. ԱՄՆ

18.11.2018 12:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ
Լրագրողի սպանությունն իրականացվել է թագաժառանգ արքայազնի պատվերով. ԱՄՆ

ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզության վարչությունը կարծում է, որ լրագրող Ջամալ Խաշագջիի սպանությունն իրականացվել է թագաժառանգ արքայազն Մոհամմեդի պատվերով։ Այդ մասին գրել է The Washington Post-ը։

Չինացիները կոչ են անում բոյկոտել ԱՄՆ-ի արտադրանքը

Այս հայտարարությունը հակասում է Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազության եզրակացությանը, որտեղ պնդվում էր, որ արքայազն առնչություն չունի կատարված հանցագործությանը։

Նշվում է, որ ԱՄՆ-ի  ԿՀՎ-ի դիրքորոշումը հիմնված է նրա վրա, որ արքայազնը դիտարկվում է որպես կառավարիչ, ով վերահսկում է երկրում տեղի ունեցող իրադարձությունները։

Ընդունված դիրքորոշումն այն է, որ սպանությունը տեղի չէր ունենա առանց նրա իմացության կամ ուղղակի մասնակցության, - ասել է պարբերականի աղբյուրը։

Հաղորդվում է, որ ԿՀՎ-ի մամուլի քարտուղարը հրաժարվել է որեւէ մեկնաբանությունից, իսկ Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատան մամուլի ծառայությունը մեղադրանքներն անհիմն է որակել։

Հիշեցնենք, որ լրագրող Ջամալ Խաշագջին՝  The Washington Post-ի մեկնաբանը, կորել է հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցելելուց հետո։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА