o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արհեստական խոչընդոտներ Սամվել Մայրապետյանի գործով

28.11.2018 22:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Արհեստական խոչընդոտներ Սամվել Մայրապետյանի գործով

«Հհեռուստաընկերության սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել:

Ո՞վ էր Գագիկ Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովում մինչեւ հեղափոխությունը

«Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, եւ այդ իսկ օրը վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել են Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը բնութագրող բժշկական տեղեկանքները: Չնայած դրան միայն 39 օր անց՝ 2018 թվականի նոյեմբերի 14-ին է նշանակվել դատաբժշկական փորձաքննություն նրա առողջական վիճակի պարզման եւ գնահատման նպատակով:

Օգտվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքներից` Սամվել Մայրապետյանի պաշտպանները առաջարկել են փորձաքննության միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկել մեծ հարգանք վայելող եւ բարձր մասնագիտական ունակություններ ունեցող  նեղ 3 մասնագետի եւ լրացուցիչ հարցեր առաջադրել փորձաքննության հանձնաժողովին: Այդ հարցերը մասնավորապես վերաբերել են այն բանին, թե հնարավոր է արդյոք անազատության պայմաններում Սամվել Մայրապետյանի հիվանդությունը սրվի, հիվանդության սրման դեպքում կլինի՞ այն վտանգավոր կյանքի համար եւ վերջապես սրման դեպքում հնարավոր է արդյոք բուժումը կազմակերպել ՀՀ-ում:

Անտեսելով Սամվել Մայրապետյանի՝ իր առողջական վիճակի մասին օբյեկտիվ եւ համակողմանի գնահատական ստանալու ակնհայտ իրավունքը՝ ՀՔԾ-ն ամեն կերպ խոչընդոտում է դրա իրացմանը: Մասնավորապես ՀՔԾ քննիչը մերժել է փորձաքննության հանձնաժողովին առաջադրված հարցերը եւ հետաձգել է հանձնաժողովի կազմում առաջարկված մասնագետների ընդգրկումը, բոլորովին անհասկանալի ձեւակերպմամբ՝ մինչեւ այդ կապակցությամբ էական հանգամանքների պարզումը:

Բոլոր հետեւությունները թողնելով հանրությանը՝ կցանկանանք հիշեցնել միայն, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները կարող են հիմք հանդիսանալ մեղադրյալի խափանման միջոց կալանքը փոխելու հարցում», - նշում են փաստաբանները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА