o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժամանակը ցույց կտա, թե բլեֆներով հպարտ-հպատակները ինչքան կկերակրվեն»

21.12.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ժամանակը ցույց կտա, թե բլեֆներով հպարտ-հպատակները ինչքան կկերակրվեն»

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, թեպետ հերքում է ներքին եւ արտաքին քաղաքական բոլոր առկա մտահոգությունները, սակայն իրավիճակը դրանից ավելի դրական չի դառնում, իսկ իրադարձությունների կիզակետում շարունակում է մնալ արցախյան հիմնահարցը: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ հինգերորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:

Մեր ինչի՞ն է պետք ստախոս վարչապետ եւս երեք տարի. Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)

«ԱՅՍ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԱՄՐԱՊՆԴՎԵԼ Է ՆՈՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ»

– Պարոն Դավթյան, վարչապետի պաշտոնակատարը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով Նախիջեւանում դիրքային իրավիճակի վերաբերյալ մտահոգություններին, ասել է, թե դիրքային տեղաշարժերի 95%-ը տեղի է ունեցել փետրվար-մայիս ամիսներին եւ մայիսի 8-ից հետո, այսինքն` իր պաշտոնավարումից հետո, որեւէ տարածքային կորուստ չենք ունեցել: Ի՞նչ կասեք այս մասին:

Արաքս գետի վրա կառուցվող արցախա-իրանական կամուրջը բոլորովին էլ հայանպաստ գործոն չէ

Կարծում եմ` «Արար» հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը այդ հարցին լիարժեք պատասխան է տվել, ավելին` նույնիսկ տեսանյութ էլ կա: Նա մասնավորապես նշել է, որ «ակնհայտ ապատեղեկատվություն է տարածվում բարձրագույն պետական մակարդակով: Իրականությունն այն է, որ խնդրո առարկա Զանգակատուն-Արենի հատվածում, մինչեւ դիրքային տեղաշարժերը, հակառակորդի եւ մեր միջեւ միջդիրքային տարածությունը տարբեր հատվածներում կազմել է 3-4 կիլոմետր, հիմա կազմում է 1 կիլոմետրից պակաս, եւ առաջ է եկել հիմնականում հակառակորդը մեծ ճակատով, մենք 1-2 դիրք ենք միայն առաջ տարել, որոնք սկզբունքային պատկեր չեն փոխել: Դիրքային տեղաշարժը սկսվել է փետրվար-մարտ ամիսներին, սակայն շարունակվել է հետագա ամիսներին, այս ընթացքում հակառակորդը ամրապնդվել է նոր դիրքերում, նոր ճանապարհային եւ պաշտպանական ենթակառուցվածքներ է ստեղծել, մեր որոշ (ոչ բոլոր) դիրքերի նկատմամբ գերիշխող դիրք է կարողացել ձեւավորել: Այս տեղաշարժի արդյունքում Զանգակատուն եւ Արենի գյուղերի հատվածում հակառակորդը կարողացել է ընդհուպ մոտենալ մեր հիմնական ռազմավարական ճանապարհին, եւ նաեւ այս երկու բնակավայրերի գյուղատնտեսական տարածքների մի մասին, որոնց մշակումը հիմա վտանգավոր է դարձել: Զանգակատան դեպքում կառավարությունը նույնիսկ որոշում է ընդունել փոխհատուցել կրած կորուստները, դա եւս մեկ անգամ վկայում է, որ դրանք իրական են»: Այս մանրամասներից հետո` էլ ոչինչ չունեմ ավելացնելու, ամեն ինչ սրանով ասված է:

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

«Ո՛Չ ԴՈՒԽՈՎ Է, Ո՛Չ ՏՂԱՄԱՐԴԱՎԱՐԻ»

– Ն. Փաշինյանն անդրադարձել է նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը առ այն, որ Մոսկվան ու Երեւանը կստորագրեն մի փաստաթուղթ, որը կերաշխավորի արտասահմանցի զինվորականների բացակայությունը Հայաստանում գործող կենսալաբորատորիաների տարածքում: ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, թե իրենց կառավարության օրոք այդպիսի թեմայով որեւէ հարց չի քննարկվել: Այսինքն` ԱԳ նախարարին մեղադրում է ստելու մե՞ջ, թե՞ սա էլ է բարդում նախկին իշխանությունների վրա:

Հայաստանի քաղաքական գործընթացներն առաջ են քաշում կառավարման ռեժիմի նոր տեսակ, որը կոչվում է բառադիզմ. Արտակ Զաքարյան

Եկեք մի քիչ էլ սպասենք: Ի վերջո, նախկին իշխանություններն այլեւս չկան, եթե ընդունենք, թե մենք ինչ-որ մի բան էլ «ճիշտ չենք արել», բա ինչո՞ւ են այդ «սխալը» շարունակում, թող ուղղեն: Ի՞նչ է, պետք է սպասեն, որ ինչ-որ տեղից արձագանք լինի, խոսակցություն լինի, նոր դրան անդրադառնա՞ն: Ի՞նչ հետեւանք կունենա այս ամենը կտեսնենք, բայց բոլորս Հայաստանում ենք ապրում եւ, փաստորեն, նաեւ նոր իշխանությունների աշխատանքի շահառուներն ենք, ուստի` կցանկանանք, որ իրենք այնքան արդյունավետ լինեն, որ իրականում, որպես շահառու, գոհ լինենք այդ աշխատանքից: Իսկ անընդհատ նախկինների վրա հղում անելը, թե ինչքան վատ բան կա նախկիններն են արել, ճիշտ չէ: Լավ այդ նախկինները ինչքա՞ն կարող են նախկին լինել: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Գերմանիայի կանցլեր Մերկելի երեւանյան այցի արդյունքից օգտվում են ու ասում` նախկինները չեն, լրիվ ես եմ արել` ժողովրդի վարչապետը: Բայց հենց ինչ-որ մի բան մի տեղից բուսնում է, միանգամից արդեն «խասյաթ» է դարձել, ասում են` նախկիններն են արել: Էլի կսպասենք, ի վերջո, կգա պահը, որ կհասկանան, որ այլեւս ամեն ինչ նախկինների վրա բարդելը չի աշխատում: Եվ հետո` ո՛չ դուխով է, ո՛չ էլ տղամարդավարի անընդհատ ասել` նախկիններն այս են արել, այն են արել: Դեռ չհասկացա՞ն, որ եթե այս պահին 70 տոկոս իրեն աջակից կա, պետք չէ նախկինների վրա անընդհատ բարդել: Դրա փոխարեն, թող գործ անեն, եթե նախկինները ինչ-որ բան այն ձեւով չեն արել, թող շտկեն, եթե որեւիցե մեկն էլ մեղավոր է եղել, քավ լիցի, ամեն ինչ իրենց ձեռքն է, մեղավորներին էլ թող պատժեն:

Մեր պարտականությունների մեջ չկա կետ, որով թույլ տանք այլասեռվածություն. Մանկավարժ

«ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ Է ՈՒ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՄՏԱՀՈԳԻՉ»

– Ի դեպ, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն էլ հայտարարել է, որ իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ կարողացել է Արցախի հակամարտության կարգավորման բանակցություններում փոխըմբռման հասնել: Մինչդեռ Ն. Փաշինյանը սա էլ է հերքում` ասելով, որ որեւէ փոփոխություն չկա: Ըստ Ձեզ, ի՞նչ փոխըմբռման մասին կարող է խոսք լինել:

Նիկոլ Փաշինյանը իր «ԱՅՈ՛»-ով մեծ նվեր արեց իր բարեկամ, կիրթ Ալիևին. Մադաթյան

Այն, ինչ որ Նիկոլ Փաշինյանն ասում է տնտեսության մասին, թե` այս կանեմ, լավ կլինի եւ այլն, դրանք, իհարկե, կարեւոր են, բայց ամենակարեւորը չեն: Ամենակարեւորը մեր անվտանգությունն է, որի թիվ մեկ հարցը Արցախի հիմնահարցն է: Արցախը տանուլ տալը նշանակում է, որ Հայաստանն ու հայությունն են տանուլ տալիս: Մեր դարավոր երազանքը որպես ազգ, որպես ժողովուրդ պետականություն ունենալն է եղել, որի պահպանման համար իրականում պետք է կազմակերպվենք ամենաբարձր մակարդակով եւ արժանի լինենք պետություն ունենալուն: Մինչդեռ Արցախի հարցում կորուստը կամ պարտությունը նշանակում է վաղ, թե ուշ պետականության կորուստ: Սա ինձ համար հարցերի հարցն է: Իսկ թե ինչ են պայմանանավորվել, կամ ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը, իր ասած ոչ մի խոսքին չեմ հավատում: Իր նախկին գործունեությունից սկսած ամեն ինչ բլեֆ է, շանտաժ է ու սուտ: Աստված չանի, եթե Արցախում ինչ-որ բացասական զարգացումներ ունենանք: Իրավիճակը բավականին մտահոգիչ է, արցախյան ճակատում լռություն է, իսկ Նախիջեւանի սահմանին ակտիվ գործողություններ են ընթանում Ադրբեջանի կողմից: Վերջերս էլ նաեւ տեսնում ենք, որ Տավուշի շրջանում եւ հարակից տարածքներում սահմանին ադրբեջանական սահմանապահ զորքեր են տեղակայվում: Այսինքն` Ադրբեջանն ինչ ուզում, անում է, իսկ մեր կողմից միայն վերելակում «բարեւ- բայլուս» է եղել Փաշինյանի ու Ալիեւի միջեւ, որից հետո ժողովրդի հպարտ վարչապետը իր հպատակներին պատմում է, թե ինչ կիրթ անձնավորություն է Ալիեւը, եւ ինչ գերհզոր պայմանավորվածություն կա, որ սահմանային միջադեպերը, կարելի է ասել, այլեւս չկան: Բայց սա ավելի շուտ անհանգստացնող է ու սարսափելի մտահոգիչ, քան հակառակը: Ինչ կլինի առաջիկայում, կտեսնենք, սակայն գործողությունները` կապված Արցախի հետ` առնվազն խորը մտահոգվելու եւ ամենավատթարագույնին սպասելու առիթ է տալիս:

«Ինձ համար այս սցենարը պարզ էր». Քաշաթաղի նախկին ղեկավարի պարզաբանումը՝ Արցախի նխագահի կողմից իրեն ազատման մասին

Նիկոլ Փաշինյանը եւս մի ուշագրավ հայտարարություն է արել, թե ադրբեջանական կողմը պնդում է, որ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների ժամանակ համաձայնություններ ձեռք չեն բերվել: Մինչդեռ հենց այս համաձայնություններն էին համարվում ապրիլյան պատերազմից հետո, որպես արցախյան հիմնախնդրի կարեւոր ձեռքբերում:

Նորից եմ ասում` սա իր գործելաոճն է, անընդհատ բլեֆ ու շանտաժ, սա էլ մի բլեֆաշանտաժի խառնուրդ է: Հիմա թե այդ բլեֆներով հպարտ-հպատակները ինչքան կկերակրվեն, ժամանակը ցույց կտա:

«Բարսելոնայի» նախկին նախագահ. Նեյմարին գերազանցում է միայն Մեսին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА