ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուշիի ոլորաններում վթարի ենթարկված КамАЗ-ի` ազգությամբ ռուս վարորդը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com

04.01.2019 15:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ուշիի ոլորաններում վթարի ենթարկված КамАЗ-ի` ազգությամբ ռուս վարորդը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը`վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել 2018 թվականի դեկտեմբերի 25-ին Ուշիի ոլորաններում` իր վարած КамАЗ մակնիշի P 159 A123 համարանիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո։ Մինչև կողաշրջվելը, նրա ավտոմեքենան բախվել էր Շենավան գյուղի բնակիչ, 33-ամյա Արարատ Հովհաննիսյանի վարած Audi մակնիշի ավտոմեքենային։

Աղբյուրի փոխանցմամբ`Թ. Գազալովի մահվան մասին ոստիկանությունը տեղեկությունն արդեն փոխանցել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում КамАЗ մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում՝ դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել Audi մակնիշի 34 DF 696 համարանիշի ավտոմեքենային և կրկին առաջ ընթանալով՝ բախվել նորից երկաթբետոնե արգելապատնեշներին, այնուհետև բախվել մի քանի ծառերի ու հայտնվել բնակչին պատկանող այգում։ Վթարի հետևանքով КамАЗ-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։ КамАЗ-ը եղել է կցորդիչով, կցորդիչը, որը բարձված էր ցորենով, պոկվել էր: 

Հայազգի գործարարը գլխավորել է Forbes-ի՝ ամենամեծ եկամուտն ունեցող ռուս միլիարդատերերի ցանկը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА