ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չինական տիեզերանավն առաջին վայրէջքն է կատարել լուսնի հակառակ կողմում

05.01.2019 10:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Չինական տիեզերանավն առաջին վայրէջքն է կատարել լուսնի հակառակ կողմում

Չինաստանին պատկանող տիեզերանավը հունվարի 3-ին վայրէջք կատարեց լուսնի հակառակ կողմում՝ բեկում իրականացնելով երկրագնդի բնական արբանյակի ուսումնասիրման պատմության մեջ, քանի որ մինչ այժմ ամերիկյան ու խորհրդային, նաեւ ռուսական տիեզերանավերն իջել են լուսնի միայն այն կողմում, որը տեսանելի է երկրագնդից։ Իսկ վերջին տարիներին թռիչքներն իրականացվում էին հիմնականում լուսնի ուղեծրի շուրջը, կամ պարզապես ավարտվում էին երկնային այս մարմնին հարվածելով։

Լետիցիա թագուհին առաջին անգամ ներկայացել է առանց վերնազգեստի՝ կարմիր հգուստով

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Դեկտեմբերի 7-ին արձակված տիեզերանավը լուսնի ուղեծիր էր մտել հինգ օր անց, եւ դեկտեմբերի 12-ից պատրաստվում էր վայրէջքին, որն իրականացվեց հունվարի 3-ին։

Չինական դիցաբանության մեջ լուսնի աստծո անունը կրող տիեզերանավը՝ «Չանի 4»-ը, վայրէջքն իրականացրել է Հարավային բեւեռի Այթքենի ավազանում եւ արդեն երկիր ուղարկել լուսնի մակերեւույթի վրա կատարած առաջին լուսանկարները։ Քանի որ այն գտնվում է լուսնի հակառակ կողմում, տվյալները նախ փոխանցվում են ուղեծրում պտտվող «Չուչիո» անվանումը կրող չինական արբանյակին, որն էլ այն ուղարկում է դեպի երկիր։

«Չանի 4»-ն այժմ սկսելու է ուսումնասիրությունները Վոն Քարմանի խառնարանում, ինչն արեգակնային համակարգում ամենամեծ հարվածից առաջ եկած 2 5ՕՕ կմ տրամագծով եւ 13 կմ խորությամբ հսկա իջվածք է։ Այն լուսնի ամենամեծ, ամենախորը եւ ամենահին խառնարաններից մեկն է։ Բացի լուսնի ժայռաբեկորները եւ հարվածից հալված ժայռերն ուսումնասիրելուց, չինացի գիտնականներն ասում են, թե այս հատվածը գերազանց վայր է ռադիոաստղագիտության համար, քանի որ պաշտպանված է երկրագնդի այսպես կոչված ռադիոաղմուկից։

Խցիկը, որն իջել է լուսնի վրա, կրում է 3 կիլոգրամանոց մի պահոց՝ լցված կարտոֆիլի եւ կաղամբատիպ բույսերի սերմերով, ինչպես նաեւ մետաքսի որդի՝ շերամի ձվերով։ Նպատակը կենսբանական փորձեր իրականացնելն է, որի վրա աշխատել են Չինաստանի 28 համալսարանների մասնագետներ։

«Չանի 4»-ի առաքելությունը Չինաստանի կողմից լուսնի ուսումնասիրության ծրագրի երրորդ մասն է։ Առաջին երկու առաքելությունների նպատակը լուսնի ուղեծրից տվյալներ ստանալն էր։ Չորրորդ եւ հինգերորդ առաքելությունները նախատեսում են հետ վերադարձ, լուսնի մութ կողմից իրենց հետ երկիր բերելով լուսնաքարեր ու հող՝ երկրի վրա դրանք ուսումնասիրելու համար։

Լուսնի հակառակ կողմը հաճախ են անվանում մութ կողմ։ Պատճառն այն չէ, որ այն մութ է, պարզապես այն երբեք այդ կողմով չի շրջվում դեպի երկիրը, ինչի համար էլ համարվում է մութ։ Սակայն իրականում երկրագնդին նայող կողմի նման այստեղ մութ է երկու շաբաթ, եւ ցերեկ է հաջորդ երկու շաբաթների ընթացքում։

Ի դեպ, Չինաստանը տիեզերական հետազոտությունների բնագավառում ունի առաջնային տեղ զբաղեցնելու ձգտում ու պատրաստակամության հետ նաեւ՝ պատրաստականություն։ Հաջորդ տարի այն պատրաստվում է տիեզերական իր կայանի կառուցումը սկսել, եւ մինչեւ 2020 թվականը երկրագնդի ուղծերում կպտտվի նաեւ չինական տիեզերակայան։

Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 51բեռնատար

Չինաստանը տիեզերքի ուսումնասիրման բնագավառին շատ ուշ միացած երկիր է, սակայն շատ ընդունակ ու կարող երկիր։ Առաջին տիեզերագնացին Չինաստանը երկրի ուղեծիր ուղարկեց 2003 թվականին, երբ ԱՄՆ-ը ու Ռուսաստանն արդեն մի քանի տասնամյակ էին դրանով զբաղված։ Եվ դրանից հետո միայն 15 տարի պահանջվեց լուսնի հակառակ կողմը մեկնելու համար, ուր չէին եղել ո՛չ ամերիկյան ո՛չ էլ ռուսական տիեզերանավերը։

Հիմա երկրի վրա անհամբեր սպասում են լուսնի հակառակ կողմից ստացվող տվյալներին, որոնք մեծ տեղեկություններ են պարունակում արեգակնային համակարգի ծննդյան մասին։ Սակայն իրական նպատակը, ինչպես եւ մյուս երկրների համար, ունի ռազմական նշանակություն։ Այդ պատճառով է ծրագրի ֆինանսավորման կեսը գալիս հենց պաշտպանության նախարարությունից։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА