ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ահա եւ վերջ, բաժանվեցինք». Մաքսիմ Վիտորգանի հեգնական արձագանքը Սոբչակից բաժանվելու լուրերին

05.01.2019 17:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ահա եւ վերջ, բաժանվեցինք». Մաքսիմ Վիտորգանի հեգնական արձագանքը Սոբչակից բաժանվելու լուրերին

Դերասան Մաքսիմ Վիտորգանը  խախտել է լռությունն ու վերջ դրել իր եւ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի  ամուսնալուծության մասին լուրերին։ Նախորդ տարվա ավարտին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Մաքսիմ Վիտորգանի եւ Քսենիա Սոբչակի ամուսնությունը փլուզման եզրին է։

5 բան, որ տեղի է ունենում օրգանիզմում սիրելիի հետ բաժանվելուց հետո

Օգտատերերը կարծում էին, որ 37-ամյա Քսենիա Սոբչակը տարված է ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովով, ով վերջրես բաժանվել է Դարյա Մորոզից։ Նրանց նկատել էին «Տունը, որը կառուցել է Ջոնը» ֆիլմի պրեմիերային եւ նշել, թե նրանք չեն թաքցրել փոխադարձ համակրանքը։

Սոբչակը որեւէ կերպ չէր մեկնաբանել տեղեկությունները եւ խնդրել էր  հանգիստ թողնել իրեն։ 46-ամյա Վիտորգանը եւս որեւէ հայտարարություն չէր արել, թեեւ ամուսինները դեկտեմբերի 29-ին միասին համերգի էին մասնակցել՝ փորձելով ցույց տալ, որ ամեն բան կարգին է։

Այսօր դերասանը վերջապես խոսել է։ Նա Instagram-ի Stories բաժնում կարճ տեսահոլով է հրապարակել։ «Ահա եւ վերջ, բաժանվեցինք»,- ասել է Սոբչակի ամուսինը՝ տեսախցիկն ուղղելով նրա կողմ, ինչից հետո ամուսինները ծիծաղել են։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА