o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու է աղմկում Էդմոն Մարուքյանը

11.01.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչու է աղմկում Էդմոն Մարուքյանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահներից մեկի պաշտոնը կլինի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: Այսպիսի որոշում են կայացրել իշխող «Իմ քայլը» խմբակցությունում: Այս մասին տեղեկացրեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ` մանդատների հանձնման արարողության ժամանակ: ԱԺ նախագահի ՔՊ-ական թեկնածուն նաեւ նշեց. «Հետագա շահարկումներից խուսափելու համար մենք չպիտի գնանք ընդդիմադիր խմբակցություններից որեւէ մեկին նախընտրություն տալու ճանապարհով: Ըստ էության, այդ նախընտրությունը տվել են ընտրողները եւ իրենց քվեարկությամբ ձեւավորել որոշակի համամասնությամբ ընդդիմադիր խմբակցություններ: Իմ մոտեցումն է չխախտել այդ համամասնությունը եւ չխախտել ժողովրդի քվեարկությամբ ձեւավորված ուժերի հարաբերակցությունը: Եթե կա մի ընդդիմադիր խմբակցություն, որը մյուսից առավել մեծ թվով պատգամավորական մանդատներ ունի, ապա կարծում եմ` որ շատ տրամաբանական է, որ հենց այդ ավելի մեծ ընդդիմադիր խմբակցությանն էլ կհասնի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը»:

«Իրատես». Արարատ Միրզոյանը, ով լուրջ կամուջներ էր կապել Ծառուկյանի հետ, ստիպված էր եղել «քֆուր ուտել» Նիկոլի մոտ

Սակայն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ շարունակում է աղմկել. «Թող պատգամավորները որոշեն` ով է իրենց ընդդիմադիր փոխխոսնակը, եւ ոչ թե ասեն, որ անպայման այսինչ ուժից պետք է լինի: Սա է մեր մոտեցումըեւ մենք առաջադրելու ենք խոսնակի մեր թեկնածուին»:

Հիշեցնենք, որ 7-րդ գումարման Ազգային ժողովում կլինի 3 քաղաքական ուժ` «Իմ քայլը» դաշինք« «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության համաձայն, պետք է տրվի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որեւէ մեկին:

«Փաստ». Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА