o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բեյլ. «Զիդանն իմ լավագույն ընկերը չէր»

06.02.2019 15:40 ՍՊՈՐՏ
Բեյլ. «Զիդանն իմ լավագույն ընկերը չէր»

«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը պատմել է իր ու ակումբի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ ունեցած հարաբերությունների մասին ու հիշել Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղարկության եզրափակիչը, որում ուելսցին խաղադաշտ դուրս եկավ 61-րդ րոպեին ու դարձավ դուբլի հեղինակ:

«Յուվենթուսը» դարձել է PES-ի պաշտոնական գործընկերը

«Զիդանի հետ Չեմպիոնների լիգայի վերջին եզրափակչից հետո չեմ խոսել: Մենք լավ հարաբերություններ ունեինք, սակայն չէի ասի, որ նա լավագույն ընկերս էր: Պարզապես ունեինք նորմալ աշխատանքային հարաբերություններ:

Ես շատ հիասթափված էի, որ եզրափակչում ընդգրկված չէի մեկնարկային կազմում: Ես լավ մարզավիճակ էի հավաքել դեկտեմբերին վնասվածքից ապաքինվելուց հետո: Մրցաշրջանի վերջին 4 խաղում 5 գոլ էի խփել ու կարծում էի, որ արժանի եմ եզրափակիչ խաղը սկսել մեկնարկային րոպեներից:

Ապացուցելու ոչինչ չունեի: Ցանկանում էի խաղալ իմ և թիմի համար: Երբ ինչ-որ եզրափակչի ես մասնակցում, միշտ ցանկանում ես տուն վերադառնալ՝ գավաթը ձեռքիդ: Եթե պետք է սպասեի ու այդ խաղին մասնակցեի վերջին 30 րոպեներին, թող լինի այդպես»,-եզրափակել է Բեյլը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА