ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կներկրվեն միայն սահմանին մնացած աջ ղեկով մեքենաները. Փաշինյան

15.02.2019 13:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կներկրվեն միայն սահմանին մնացած աջ ղեկով մեքենաները. Փաշինյան

Կառավարության նիստի օրակարգում է, մասնավորապես, «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Օրենքում, մասնավորապես, փոխվում է աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման թույլտվության ժամկետը։

«Նիկոլ Փաշինյանն այս պահին դարձել է պատուհաս մեր ազգի գլխին» (Տեսանյութ)

Ըստ փոփոխության՝  կառավարությունը լրացուցիչ ժամանակ է տրամադրում, որպեսզի այն քաղաքացիները, որոնք աջ ղեկով մեքենա են ձեռք բերել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, նրանք կարողանան դրանք մինչև սույն թվականի ապրիլի 1-ը ներկրել Հայաստան։

Նշենք, որ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը մտցվել էր նախրոդ կառավարության ժամանակ, սակայն դրանից հետո մի շարք քաղաքացիներ շարունակել էին դրսից ձեռք բերել աջ ղեկով մեքենաներ ու ներմուծել Հայաստան։Մեքենաները գնելուց հետո ահմանին կանգնել էին փաստի առաջ, քանզի նրանց թույլ չէին տվել մեքենաները մտցնել ՀՀ սահմանից ներս։ Հիմա կառավարությունն այս որոշմամբ փաստացի պատուհան է բացում, որ այդ ձեռք բերված մեքենաները չմնան սահմանին և կարողանան ներկրվել Հայաստան։ Այս պահին բազմաթիվ մեքենաներ կան Վրաստան-Հայաստան սահմանի մաքսային գոտում։

Նախագիծը կառավարության դատին ներկայացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Նախագիծն այնուհետև կուղարկվի խորհրդարան՝ քննարկման։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ խոսքը պետք է վերաբերի միայն այն 442 մեքենաներին, որոնք մնացել են Հայաստանի սահմանին՝ մաքսային գոտում։ Այսպիսով  վարչապետը հստակեցրեց նախագծի բովանդակութունը. պետք է նախագծով թույլ տրվի միայն կոնկրետ այդ 442 մեքենաների ներկրումը, ոչ թե այն մեքենաների, որոնք այս պահին գնվել են բայց դեռ գտնվում են Ճապոնիայում։

«Եվ սրանով այս հարցը փակում ենք, քանի որ մենք այդ մարդկանց հետ պայմանավորվել ենք միայն սահմանին մնացած մեքենաների մասով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ իրենք դա են պայմանավորվել ներկրողների հետ։ Հակոբ Արշակյանն էլ խոստացավ նախագիծը տանել, լրամշակել, նորից բերել։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА