o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՆԸ ՀԱՍԱՎ ԿԱՏԱՐՅԱԼ ԹԱՎՇԱԲՈԼՇԵՎԻԶՄԻ

15.02.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԲԱՆԸ ՀԱՍԱՎ ԿԱՏԱՐՅԱԼ ԹԱՎՇԱԲՈԼՇԵՎԻԶՄԻ

Այն, որ ԱԺ դատին ներկայացված կառավարության ծրագիրը մաքուր պոպուլիզմ է, կարծում ենք` անվիճելի է: Դրան բազում անդրադարձներ եղել են, սակայն այդ` ո՛չ բնությանը, ո՛չ մարդկությանը պիտանի չլինող փաստաթղթի քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանը իրեն դրսեւորեց բավականին ագրեսիվ: Ու նաեւ ինքնին խոսուն է այն փաստը, որ կողմ քվեները իշխանական խմբակցության պատգամավորների քանակից քիչ էին:

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

 

ԲՌՆԱԳ­ՐԱ­ՎՈՒՄ­ՆԵՐ «ՀԱ­ՆՈՒՆ ՀԵ­ՂԱ­ՓՈ­ԽՈՒ­ԹՅԱՆ»

Իսկ հի­մա վոժ­դի սահմռ­կե­լի հայ­տա­րա­րու­թյան մա­սին` որ կա­ռա­վա­րու­թյու­նը քննար­կում է, առանց մե­ղադ­րա­կան դա­տավճ­ռի, գույ­քի նկատ­մամբ բռնա­գան­ձում տա­րա­ծե­լու մե­խա­նիզ­մը. «Դա հա­մար­վում է ան­ցու­մա­յին ար­դա­րա­դա­տու­թյան էլե­մենտ: Մար­դը պետք է բա­ցատ­րի իր գույ­քի ծագ­ման աղ­բյու­րը: Այս դեպ­քում չի գոր­ծում ան­մե­ղու­թյան կան­խա­վար­կա­ծը, այլ, կո­պիտ ասած, մե­ղա­վո­րու­թյան կան­խա­վար­կա­ծը, եթե մար­դը չի կա­րո­ղա­նում ապա­ցու­ցել, որ այդ գույ­քը օրի­նա­կան է ձեռք բե­րել, այն հա­մար­վում է ապօ­րի­նի»: Ահա թե ին­չի հա­մար էր նրան պետք «ան­ցու­մա­յին ար­դա­րա­դա­տու­թյուն» կո­չե­ցյա­լը` որ նույ­նիսկ առանց դա­տա­կան ակ­տի, ու­նեզր­կեն ցան­կա­ցա­ծին, ով դուր­նե­րը չի եկել: Ինչ­պես նկա­տում է իրա­վա­պաշտ­պան Վա­հան Իշ­խա­նյա­նը. «Այ­լեւս ինչ-որ մե­կին ճնշե­լու հա­մար կա­րիք չի լի­նի զո­ռով վկա բստրել, հե­տո ստիպ­ված վկա­յին փոխ­հա­տու­ցել պաշ­տո­նով կամ ու­րիշ բա­նով»: Եվ «էլ Սիլ­վա Համ­բար­ձու­մյա­նի կա­րի­քը չի լի­նի որ քո դեմ կա­շառ­քի ցուց­մունք տա, կաշ­խա­տաց­նեն մե­ղա­վո­րու­թյան կան­խա­վար­կա­ծը` կնա­յեն ու­նեց­ված­քիդ` էս բնա­կա­րա­նը քեզ որ­տե­ղի՞ց, որ տենց մեծ-մեծ խո­սում ես, ու վերջ: Իսկ եթե Փա­շի­նյա­նի ական­ջի հա­մար հա­ճե­լի խոս­քեր հնչեն, ապա ոչ մի­ան չեն դիպ­չի ու­նեց­ված­քին, այ­լեւ նրա ֆա­վո­րի­տը կդառ­նան, ինչ­պես, օրի­նակ, նրա խորհր­դա­կան գե­նե­րալ Ար­շակ Կա­րա­պե­տյա­նի ու­նեց­ված­քը այ­լեւս ապօ­րի­նի չի, քա­նի որ նա հա­ճե­լի բա­ներ է ասել մար­տի 1-ի գոր­ծի շրջա­նակ­նե­րում»:

ՆԻԿՈԼԻ «ՍՈՒՊԵՐՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆԸ» ՆԻԿՈԼԻ ԴԵՄ

Բայց Նի­կո­լի քիմ­քին հա­ճե­լի բա­ներ ար­տա­հայ­տե­լը թե­րեւս չի կա­րող որե­ւէ երաշ­խիք լի­նել որե­ւէ ու­նե­ւոր մար­դու հա­մարԼիկվիդացվում են գործնականում սեփականության անձեռնմխելիությունը, լիկվիդացվում է հասկանալի խաղի կանոնների գաղափարը, հետեւաբար` էլ ի՞նչ ներդրումներ: Ավելին, Հայաստանում կապիտալ ունեցողին ողջամտությունը հուշելու է օր առաջ իր փողերը դուրս բերել երկրից` հեռու անկուշտ թրաշամանուկներից, ում առաջնորդի պարագայում ո՛չ կանխատեսելիություն կա, ո՛չ էլ` դուզ խոսք: Բայց բոլոր դեպքերում, կամայականորեն ունեցվածք խլելը ոչնչով չի տարբերվում 1920-ի դեկտեմբեր եւ 1921-ի հունվար-փետրվար ամիսների բոլշեւիկյան բռնագրավումներից: Եվ լավ է, որ այն ժամանակվա ավիսնուրիջանյանների օրինակով դեռ չի հասցրել թուրք ղասաբներ բերել քաղբանտարկյալներին կացնահարելու համար:

ԹԵԺ ԱՇՈՒՆ. ՆՈՒՅՆԻՍԿ «ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՏՐԵԼ ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՈՂՆԱՇԱՐԸ

ԼԵՎՈՆ ԱԿՈՊԻՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԱՆՔՆՆԱԴԱՏԵԼԻ

Բայց մի պահ կտրվենք կառավարության ծրագրի քննարկումներից եւ մատնանշենք, թե ինչ տեղի ունեցավ, երբ իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ բարձրաձայն արտահայտվեցին ընդդեմ ԼՏՊ-ի հողատու մոտեցումներին: Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին, բառիս բուն իմաստով, գզեցին համացանցային ֆեյքերը, իսկ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի վրա էլ հարձակվեց վարչապետի խոսնակ, թունդ լեւոնապաշտ Վլադիմիր Կարապետյանը, ով հայտարարեց, որ վարչապետը այլեւս արգելում է գործադիրում աշխատողներին մազաչափ իսկ շեղվել կառավարության տեսակետից: Այսինքն` կրկին բոլշեւիզմ: Ի դեպ, Նիկոլն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց. «Մեր կառավարությունը հավատի սիմվոլն է»: Այսինքն` նա կառավարությանը կարգեց անքննադատելի կուռք: Վոժդին նաեւ դուր չէր եկել ԼՀԿ-ի հնչեցրած քննադատությունը` մասնավորապես Էդմոն Մարուքյանի այս խոսքը. «Մտովի հետ եմ գնում 90-ականներ, երբ ես երեխա էի, մենք այն ժամանակ, որ աղքատ էինք, միակ եւ անկրկնելի մեղավորը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: 2000-ականներին, երբ աղքատ էինք, միակ եւ անկրկնելի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն էր, մինչեւ 2018 թ.-ը աղքատության մեղավորը Սերժ Սարգսյանն էր: Մենք այդպես ենք սովորեցված: Այդպիսին է մեր քաղաքական համակարգը, եւ գալիս է հեղափոխությունը, ու հեղափոխության լիդերն ասում է, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է»:

«ԺՈՂՎԱՐՉԱՊԵՏԻ» ԿՈՐԾԱՆՄԱՆ ՍՂԱՐԱՆԸ

«Ասում են` դե մի ժամանակ Սերժ Սարգսյանին էին մեղադրում, մի ժամանակ` Ռոբերտ Քոչարյանին, մի ժամանակ էլ` Լեւոն Տեր-Պետրոսյանին, հիմա էլ` Նիկոլ Փաշինյանին, ու ա՜հ, դե հիմա ո՛չ Նիկոլ Փաշինյանն ա մեղավոր, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը: Հասկացաք չէ՞, հիմնական նախադասությունը հնչեց` Սերժ Սարգսյանը մեղավոր չի, Ռոբերտ Քոչարյանն էլ չի մեղավոր, ոնց որ էսօրվա կառավարությունը: Բացահայտվեց հիմնական առաքելությունը, թե ինչի մասին են էս մարդիկ խոսում»,- ասաց Փաշինյանը: Նկատելի է, որ ԼՏՊ-ի հետ համեմատությունը Նիկոլին չզայրացրեց, իսկ ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների հիշատակումը, ում Լեւոնը 1998-ին որակել էր «պատերազմի կուսակցություն», պարզապես ափերից հանեց: Նաեւ չմոռանանք, թե ինչ մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանին պահում են կալանքի տակ` սահմանադրական կարգի տապալում, որը հասկացվում է այնպես, որ ԼՏՊ-ին իր 21 տոկոս քվեով նախագահական նստավայր չբերելը նշանակում է սահմանադրական կարգի տապալում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒՆԻ ԶՐՈ ԵԼՔ

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА