o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ԹԵԵՎ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ, ԲԱՅՑ ԿԱՐԾԵՍ ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ

15.02.2019 20:40 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ԹԵԵՎ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ, ԲԱՅՑ ԿԱՐԾԵՍ ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ

Ուսուցիչների աշխատավարձերի եւ նման այլ որոշ բյուջետային ծախսերի ուշացման հետ կապված շարունակում են տարաբնույթ վարկածներ հնչել: Եվ ահա «168 ժամ»-ը այս վարկածն է առաջ քաշել. «2018թ. պետական բյուջեի հարկային եկամուտների հաստատված ցուցանիշը կազմել է 1,261.5 մլրդ դրամ, իսկ հարկային եկամուտների փաստացի մեծությունը՝ 1,257.9 մլրդ դրամ: Այսինքն՝ կատարողականը կազմել է 99. 7%, եւ 2018թ. հաստատված բյուջեն 3. 6 մլրդ դրամով կամ 0. 3 տոկոսային կետով թերակատարվել է: Սակայն, «168 Ժամի» տեղեկություններով, իրական թերակատարումը շատ ավելի մեծ է եղել... 2018թ. դեկտեմբերի 20-ից հետո` դեկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի տասնյակ հարկ վճարողների միասնական հաշվին առկա գումարներն ինչ-որ արհեստական հիմքերով (կամ հաշվարկի ճշգրտում կամ ստուգման ակտ, եւ այլն) մուտքագրվել են բյուջե (ճանաչվել է հարկային եկամուտ)՝ այդ գումարները 2019թ. առաջին երկու ամիսներին հետ վերադարձնելու պայմանով...»: Ըստ լրատվամիջոցի, խոսքը 21.0 մլրդ դրամի մասին է, այսինքն, որ. «2018թ. տարեկան պլանի թերակատարումը կազմել է նվազագույնը 24.6 մլրդ դրամ (21,0+3,6)»: Գումարի մի մասը «հունվարին վերադարձվել է միասնական հաշվին», եւ դա կարող էր այդ ամիս այլ վճարումների հարցով խնդիր առաջացնել:

Հունվարի 1-ից Հայաստանում կենսաթոշակները 10 տոկոսով կբարձրանան. Նիկոլ Փաշինյան

 

ԻՆՉՊԵՍ ՀԱՍԿԱՆԱՆՔ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԹՌԻՉՔԸ

Նկատենք, որ թերթի այս վարկածի օգտին կարող է խոսել նաեւ նման մեկ արդեն պաշտոնական փաստ: Այսպես, ՊԵԿ-ի պաշտոնական տվյալներով, եթե անցած տարվա, ասենք, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին հավաքագրվել է համապատասխանաբար մոտ 152.7 եւ 162.2 մլրդ դրամ հարկեր եւ տուրքեր, եւ տարվա մյուս ամիսներին այդ տրամաբանությունը հիմնականում պահպանվում էր, ապա դեկտեմբերին եղել է մուտքերի կտրուկ աճ՝ մոտ 202 մլրդ: Նոյեմբերի համեմատ այդ 40 միլիարդանոց կամ 25 տոկոսանոց թռիչքը, եթե պատճառը չի եղել նշված 21 միլիարդը, պետք է հստակ բացատրել: Իհարկե, կարելի է ասել, թե այդ ամսին եղել է տնտեսական թռիչք. ի վերջո, ՀՀ վիճակագրական կոմիտեն էլ իր հերթին է դեկտեմբերին ներկայացրել իսկական տնտեսական հրաշք՝ Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) 24.3 տոկոսանոց գերթռիչք: Բայց հենց պաշտոնական վիճակագրության այդ թվաբանությունն է, որ ոչ մի կերպ «մարսել» չի լինումԱյսինքն. դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ պաշտոնական վիճակագրությունը ներկայացրել է 24.3 տոկոս աճ այն դեպքում, երբ դրան նախորդող նոյեմբերին՝ 11.3 տոկոսանոց անկում էր ֆիքսել, իսկ դրանից մեկ ամիս առաջ՝ 5 տոկոսանոց (տե՛ս աղյուսակ 1-ը): Նույնը արդյունաբերությունում. դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ 12.5 տոկոս աճ՝ մեկ ամիս առաջվա 6.8 տոկոս անկման դիմաց: Գյուղատնտեսությունում՝ 22.1 տոկոս թռիչք՝ նոյեմբերի 39 տոկոս գերանկումից հետո: Շինարարությունում ռեկորդ է՝ 84.7 տոկոս աճ, երբ դրանից առաջ 9 տոկոս էր, ու դրանից էլ առաջ՝ 1.7 տոկոս: Ընդ որում, տարեկան կտրվածքով եւս ունենք, մեղմ ասած, քիչ հուսադրող ցուցանիշներ: Այսինքն, եթե դեկտեմբերի այդ «մինի տնտեսական հրաշքը» չլիներ, տարեկան արդյունքները ողբերգական տեսք կունենայինՈւ հիմա հարց. ռեա՞լ է, որ ինչ-որ երկրում արդյունաբերությունը կտրուկ անկումից հետո ունենա կտրուկ աճ: Տնտեսագիտական որեւէ տրամաբանությամբ դա չի կարող բացատրվել, եւ մնում է համարել իսկական «հրաշք»: Կամ էլ, որ վիճակագիրները ոգեւորվել եւ գերճոխ թվեր են նկարել, որ տարեկան ցուցանիշները մի քիչ տեսք ստանան: Ուրեմն, ո՞ր տարբերակն է: Եթե իրոք նման ահռելի թռիչքներ են եղել, ապա հարց է ծագում՝ դա ինչո՞ւ միանգամից վերացավ, ավելին, անգամ հույսեր չկան: Ինչո՞ւ, շատ պարզ է. կառավարության ծրագրում ներկայացրել են տարեկան ընդամենը 5 տոկոս աճի ակնկալիք, ավելին, առաջիկա 5 տարիների համար: Բա այդ դեպքում մինչ այդ տասնյակ տոկոսներով աճերը ո՞ւր կորան:

Հայաստանում կենսաթոշակները 2020 թվականին կբարձրանան. փոխնախարար

ՏԽՈՒՐ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ

Բայց եթե անգամ դեկտեմբերին տնտեսական հրաշք ունենայինք, մեկ է, դա էապես չէր կարող ազդել հարկահավաքման վրա: Հարկերը հիմնականում ամսական կտրվածքով են վճարվում, այսինքն՝ ամիսն ավարտվում է, հաշվարկում եւ հաջորդ ամիս վճարում են: Այսինքն, դեկտեմբերին հավաքագրված գումարների մեջ մեծ տեղ ունեն նոյեմբերի տնտեսական գործունեության արդյունքները: Մինչդեռ, ինչպես նշեցինք, ամսական ձեւաչափով նոյեմբերին հիմնականում անկումներ ենք ունեցել, որոշ դեպքերում՝ շատ խորը: Եվ այդ ցուցանիշների արդյունքո՞ւմ է դեկտեմբերին գրանցվել հարկահավաքման 25 տոկոսանոց թռիչք. դժվար է հավատալը: Կամ, միգուցե կա ինչ-որ անտեսանելի այլ պատճա՞ռ. հուսանք, որ դա էլ ՊԵԿ-ը կբացատրիՍակայն այստեղ խնդիրն ամենեւին էլ միայն հարկահավաքությունը չէ. հարկը, դա տնտեսական գործունեության հետեւանք է, իհարկե, հաշվի առնելով «ստվերը»: Այս պատկերը, գումարած պաշտոնական վիճակագրությունը, պարզապես հուշում են այն տխուր իրողությունները, որոնք անցած տարեվերջին ձեւավորված էին հայաստանյան տնտեսությունում: Ճիշտ է, դեռ տարեկան կտրվածքով գլխավոր ցուցանիշը՝ ՀՆԱ-ի աճը պաշտոնական վիճակագրության կայքում չկա, սակայն այս ուշացումը եւս հուշում է ծանր վիճակի մասին: Առավել եւս, որ ներկայացված այլ ժամկետային ցուցանիշները (ՀՆԱ-ն ներկայացվում է եռամսյակային կտրվածքով) խոսում են տարեկան տխուր վիճակի մասին (տե՛ս աղյուսակ 2-ը): Այսպես, եթե նախկին իշխանությունների օրոք՝ 2018թ. առաջին եռամսյակի կտրվածքով ունեցել ենք 2017թ. առաջին եռամսյակի համեմատ 9.7 տոկոս աճ, երկրորդ եռամսյակին այն նվազել է մինչեւ 7.5 տոկոս, ապա կտրուկ անկում՝ 2.7 տոկոսԱյսինքն, նախկինների թողած տեմպերը իներցիայով երկրորդ եռամսյակին մի փոքր պահպանվելով, գնացել են կտրուկ նվազման: Տարեկան ռեալ ցուցանիշն այս պարագայում ի՞նչ կլինի, նույնիսկ սարսափելի է մտածել: Իհարկե, դեկտեմբերի վիճակագրական «մինի հրաշքը» հենց այս ցուցանիշը մի փոքր շտկելու խնդիր ուներ, սակայն հոկտեմբեր-նոյեմբերի անկումային իրավիճակը ինչ-որ ծավալուն վիճակագրական խաղերի տեղ չի թողնում: Կարճ ասած, եթե այդ 2.7 տոկոսն էլ ձգեն-պահեն, էլի լավԵվ ահա գալով ներկայիս կառավարության ծրագրի 5 տոկոսանոց ՀՆԱ-ի աճին, նկատենք, որ դա նույնիսկ փայլուն տեսք է ստանում՝ անցած տարեվերջյան հայաստանյան վիճակագրական իրավիճակի ֆոնին: Այսինքն, եթե մոտ երկնիշ աճով սկսված տարին պարզվի, որ փակել են թեկուզեւ 2-3 տոկոս ՀՆԱ-ի աճով, դա նշանակում է, որ երկրորդ կիսամյակում ունեցել ենք բավականին լուրջ անկումներ եւ հենց այդ «բագաժով» էլ մտել ենք 2019թ.: Եվ այդ իրավիճակում այս տարի ակնկալել 5 տոկոս ՀՆԱ-ի ա՞ճ...

Կենսաթոշակների վճարումը հունիսի 4-ից

Իսկ մյուս կողմից, չէ՞ որ նաեւ այդ աճի հաշվին պետք է ապահովվի ծրագրված հարկային եկամուտների աճը: Իհարկե, կարելի է ամսական տեղաշարժերով ինչ-որ տեղից փող բերել եւ տանել: Բայց այդ տարբերակը տարեկան կտրվածքով չի աշխատի: Ու դա ինչի՞ կտանի, եթե արդեն իսկ ունենք աշխատավարձերի վճարումների ձգձգումներ: Մի խոսքով, ինչքան էլ որ ՀՀ քաղաքացիները կառավարության ծրագրի համաձայն պարտավոր են երջանիկ լինել, բայց կարծես չի ստացվելու:

«Ծրագրային դրույթների անորոշությունը կառավարության լավագույն հնարավորությունն է»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА