ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանցագործնե՞րն են ոչ ադեկվատ դարձել, թե՞...

16.02.2019 12:42 ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հանցագործնե՞րն են ոչ ադեկվատ դարձել, թե՞...

Այն, որ աչքի առաջ ավելանում են աղմկոտ հանցագործությունները, փաստ է: Հասել ենք նրան, որ անգամ ամենատարօրինակ տեսք ունեվող հանցագործություններ ենք տեսնում: Օրինակ, երբ հանցագործը որոշում է կացինով բանկ թալանել, դրան ի՞նչ անուն տաս, եթե ոչ` տարօրինակ: 
Արդյունքում, այս հարցն է առաջ գալիս: Այս ամենը նշանակում է, որ ավելի ու ավելի մեծ թվով մարդի՞կ են հասել հոգեբանական այն մակարդակին, որ արդեն արածները չեն էլ կարողանում ադեկտված գնահատել: Թե՞ խնդիրը հոգեբանական է` այն վիճակն է, որ այլ ելք պարզապես չտեսնելով, գնում են նման քայլերը` «ինչ լինելու է, թող լինի» տրամաբանությամբ: 
ՀՀ Ոստիկանությունից գրավոր հարցմամբ խնդրել էինք տեղեկացնել` ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում արաբնույթ աղմկոտ հանցագործությունների, էլ չասած` ավազակային հարձակումների, գողությունների դեպքերի ահագնացող աճը: Արդյո՞ք պարզվել են նման ատրամաբանական հանցագործությունների շարժառիթները: Եվ առհասարակ, նախորդ տարվա համեմատ ինչպիսի՞ն է վիճակագրությունը այս առումով: Մեզ տրամադրված պատասխանի համաձայն.
- Հայտնում ենք, որ անդրադառնալով ավազակությունների վիճակագրությանը պետք է նշել, որ թեեւ 2017թ. համեմատությամբ 2018թ. արձանագրվել է 1-ով ավել դեպք, այնուհանդերձ վերջին 5 տարիներին արձանագրվել է նշված հանցատեսակի կայուն նվազում (2014թ.- 69, 2015թ.- 54, 2016թ.- 53, 2017թ.- 46, 2018թ.- 47):
Գողության դեպքերով` 2018թ. արձանագրվել է 7098 դեպք, ինչը 1135-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից (2017թ.- 5963):
Գողությունների աճը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ բարձրացել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, եւ վերջիններս չեն խուսափում դիմել ոստիկանություն, գրեթե իսպառ բացակայում է հաղորդումները հաշվառումից թաքցնելու գործելաոճը, ինչպես նաեւ հանցավորության վրա ազդող դետերմինացիոն համակարգի` սոցիալական, տնտեսական, հոգեւոր-բարոյական եւ այլ գործոններով:

Հայտնի է դարձել, թե ինչպես է փրկվել Փարիզի Աստվածամոր տաճարը

Հ.Գ. Հարցման պատասխանի շարունակությունը եւ այլ մանրամասներ կարդացեք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА