o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիշերը փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը

17.02.2019 16:42 ՔՐԵԱԿԱՆ
Գիշերը փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը

Փետրվարի 15-ին, անհայտ անձը կամ անձինք փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը: 

Ոոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Սարդարապատ գյուղի բնակիչ, 60-ամյա Հայկ Պողոսյանը և հայտնել, որ փետրվարի 14-ի ժամը 20:00-ից մինչև փետրվարի 15-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք՝ օգտվելով շենքի հետնամասի դռան բաց լինելու հանգամանքից, և տեխնիկական միջոցների գործադրմամբ, վնասել են թիվ 208 աշխատասենյակի դռան փականը, մուտք գործել ներս, սակայն հանցագործությունը ավարտին չեն հասցրել:

Երեւանում թալանել են Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդու Volkswagen Tuareg-ը

Ըստ աղբյուրի՝  դա եղել է Արմավիրի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվետվությունների բաժնի աշխատասենյակը:

Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի մասին ոստիկանությունում հայտարարություն է տվել նշված բաժնի առաջատար մասնագետի պաշտոնակատար Լուսինե Զաքարյանը, իսկ Հ. Պողոսյանը աշխատում է Արմավիրի մարզպետարանի պահակ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА