o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՈՐ ԱՐՑԱԽԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ»

05.03.2019 21:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՈՐ ԱՐՑԱԽԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ»

Առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Իլհամ Ալիեւի հետ, ինչն օրերս հաստատեց նաեւ Մինսկի խումբը: Նկատենք նաեւ, որ թեեւ Փաշինյանը հայտարարել է, որ հանդիպումն օրակարգ չունի, սակայն բազում փորձագետներ միանգամայն հակառակ կարծիքին են: Մասնավորապես, որ սկսվում են քննարկումներ այն փաստաթղթի ուղղությամբ, որը դրված էր բանակցությունների հիմքում՝ մինչ այս երկարաշունչ դադարը: Իսկ ի՞նչ են մտածում այս ամենի մասին Արցախում, փորձեցինք պարզել ԱՀ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆԻՑ, ով ասաց.

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓԱՐԻԶՅԱՆ ԱՅՑԸ ՈՉ ԹԵ ԶՐՈ, ԱՅԼ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԲԵՐԵՑ

 

«Ես չեմ բացառում, որ ինչ-որ լուրջ քննարկումներ իրականացվում են»

Անկեղծ ասած, մենք այդ հարցով չափազանց շատ մտավախություններ ունենք: Ամենամեծ վտանգն այն է, որ տեղեկություն չկա նրանց հանդիպումներից, նրանց քննարկումներից: Տպավորություն կա, որը գնալով կարծես թե ավելի է հիմնավորվում, որ Արցախի թիկունքում ինչ-որ հարցեր են քննարկվում: Ինչու մեզ, որպես քաղաքացի, որպես պատգամավոր, չեն ներկայացնում, թե ինչ է քննարկվում, խոսվում երկու երկրների ղեկավարների միջեւ՝ Արցախի հարցի շուրջ: Ի դեպ, ես, որպես Արցախի պատգամավոր, առիթ եմ ունեցել ՀՀ ԱԽ քարտուղարին եւս այդ հարցերը ուղղել, սակայն կրկին ստացել եմ խուսափողական պատասխաններ: Իսկ նման պահելաձեւը, կներեք, բայց արդեն իսկ մեծ վտանգ է իր մեջ պարունակում, որեւէ լավ բան չի կարելի ակնկալել նման քողարկված հանդիպումներիցԶարմանալի է նաեւ, որ չգիտես ինչու, բոլոր հանդիպումները ներկայացրել են, որպես թե պատահական, ոչ պաշտոնական եւ այլն: Լավ, բայց ի՞նչ եք խոսում թեկուզ այդ պատահական հանդիպումներում:

Շնորհակալ ենք ՌԴ ԱԳ նախարարին, որ ի տարբերություն ՀՀ այսօրվա ղեկավարների՝ բարձրաձայնեց Արցախի ինքնորոշման իրավունքի մասին. Արմեն Աշոտյան

- Պարոն Բաղրյան, հնարավոր համարո՞ւմ եք, որ իրականում հստակ օրակարգ է քննարկվում, որը հետագայում արդեն վերջնական տեսքով կներկայացվի Արցախին:

- Ես չեմ բացառում, որ, այո, ինչ-որ քննարկումներ, այն էլ՝ լուրջ քննարկումներ իրականացվում են: Բայց միաժամանակ վստահ եմ, որ որեւէ վերջնական որոշում որեւէ մեկը չի կարող կայացնել առանց Արցախի ժողովրդի: Գովելի է, որ ՀՀ իշխանությունների շուրթերից եւս հնչում են տեսակետներ, որ որեւէ մեկը չի ցանկանում հող զիջել եւ այլն: Սա, անշուշտ, շատ լավ է: Բայց անհասկանալի է պարբերական բնույթ կրող հանդիպումների տրամաբանությունը եւ տրամադրությունը: Եթե նորմալ են վերաբերում այդ հանդիպումներին, լավ, ինչո՞ւ չեն լուսաբանում մեզ, թե այդ ինչ են քննարկում:

Ադրբեջանը խափանել է Արցախի սիմվոլիկայով «0 եվրո»-ների տպումը

- Եթե, այնուամենայնիվ, մի օր պարզվի, որ կա ինչ-որ փաստաթուղթ, ու Արցախին պարտադրվի՝ ստորագրել, որն է լինելու ձեր դիրքորոշումը:

- Ո՞ւմ պարտադրեն, Արցախի՞ն, դա անհնար է: Արցախին որեւէ մեկը չի կարող պարտադրել. ուզում է դա լինի Հայաստանը, Մինսկի խումբը, թե ամբողջ աշխարհը: Եվ ոչ միայն Արցախին, հայ ժողովրդին որեւէ մեկը չի կարող պարտադրել մի փաստաթուղթ, որը չի բխում մեր շահերից:

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՆՈՒՅՆ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻՆ

- Եթե, այնուամենայնիվ, նման բան լինի, ի՞նչ սցենար եք կանխատեսում:

- Ես չեմ էլ պատկերացնում, որ որեւէ փաստաթուղթ կարող են Արցախին, կոպիտ ասած, դեմ տալ: Բայց եթե նման բան տեղի ունենա, հավատացնում եմ Ձեզ, որ Արցախում որեւէ մեկը իր վրա չի կարող նման պատասխանատվություն վերցնել` ո՛չ խորհրդարանը, ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ, հավատացեք, նախագահը:

ԹՈՒԼԱՑԵԼ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ «ՉԱՓԱԼԱԽՆԵՐԻՑ» ՀԱՃՈՒՅՔ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

Նման պարագայում դրա այլընտրանքը լինելու է պատերազմը: Մենք միշտ էլ պատրաստ ենք այդ սցենարին:

 

«Մենք սպասում ենք ՀՀ-ի իշխանությունների արձագանքին»

Հախվերդյանի հայտնի հայտարարությունը լայնորեն քննադատվեց: Բայց նաեւ հենց նույն հայտարարություններից կարելի է ենթադրել, որ նման մթնոլորտ, այնուամենայնիվ, կա, թեկուզեւ՝ շատ նեղ շրջանակների մոտ: Առավել եւս, որ այս ամենի հետ մեկտեղ, կա նաեւ հայտնի «հարեւանի հետ հաշտության» քարոզը: Նման բաները վտանգավոր չե՞ք համարում:

Մենք հայրենիք չունե´նք տալու, մենք հաղթե´լ ենք Արցախյան պայքարում, հաղթել ենք ազգովի´. Գևորգ Գևորգյան

- Իմ տեսակետը հետեւյալն է. այո, բոլորին է հայտնի, որ Հախվերդյանը մեծ սեր ունի խմիչքի նկատմամբ: Բայց կներեք, ես ամենեւին պատահական չեմ համարում նրա այդ լկտի արտահայտությունները: Տեսեք, Լեւոն Տեր-Պետրոսյանը արցախցիներին համարում էր մոնղոլ-թաթարներ: Դա նա բազմիցս օգտագործել է 2008 թվականի քարոզարշավի ժամանակ: Դրան տարիներ անց հաջորդեց Սասուն Միքայելյանի արտահայտած միտքն առ այն, որ, այսպես կոչված, հեղափոխությունն ավելի կարեւոր է, քան Արցախի ազատագրումը. հավատացեք, սա եւս զուտ պատահականություն, կամ լեզվի սայթաքում չէր կարող լինել, համենայնդեպս, ես դրան չեմ հավատումԵվ այսօր Հախվերդյանի այդ լկտի պահվածքը, իմ համոզմամբ, այդ ամենի շարունակությունն է: Մարդը այնքան է լկտիանում, որ իրեն թույլ է տալիս վիրավորել ինչպես բոլոր արցախցիներին, այնպես էլ, մասնավորապես, Արցախի հերոս Ժաննա Գալստյանին: Ու ո՞վ է ում մասին խոսք ասում: Այս ամենն ինձ համար շատ ցավալի, միեւնույն ժամանակ՝ աններելի բան է: Ես բառեր չեմ գտնում բնութագրելու նրա լկտիության  չափըՄենք սպասում ենք ՀՀ իշխանությունների արձագանքին, մասնավորապես` մենք սպասում ենք ՀՀ վարչապետի խոսքին` դատապարտո՞ւմ է արդյոք նրան, թե մատների արանքով են նայում: Ի վերջո, դա Ռուբեն Հախվերդյանի՞ վերաբերմունքն էր Արցախի եւ արցախցիների հանդեպ, թե՞...

«ՊԱՏԵՐԱԶՄԵԼԸ Ո՛Չ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ, Ո՛Չ ԷԼ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Զրույց` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА