o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարոն Քոչարյանին մեղսագրվող արարքները պարզապես չեն կարող գոյություն ունենալ». Հայկ Ալումյան

18.03.2019 16:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ
«Պարոն Քոչարյանին մեղսագրվող արարքները պարզապես չեն կարող գոյություն ունենալ». Հայկ Ալումյան

«Իրավունք TV-ի» տաղավարում երեկ հյուրընկալվել էր Քոչարյանի պաշտպանական խումբը ներկայացնող փաստաբան Հայկ Ալումյանին: Փաստաբանի հետ Քոչարյանի գործի մանրամասների, վերջին զարգացումների եւ մի շարք այլ հարցերի շուրջ:

«Ոչ մի քաղաքական ուժ առանձին վերցրած միայնակ չի կարողանալու հաղթել այն հրեշին, որի պայմանական անունը Նիկոլ Փաշինյան է». Արմեն Աշոտյան

- Նախ, ինչպե՞ս կգնահատեք նախաքննության ընթացքը: Հասցրե՞լ եք ինչ-որ չափով ծանոթանալ գործի նյութերին:
- Այո, որոշ չափով ծանոթ ենք գործի նյութերին, բայց հիսուն օրը, որը մեզ տրամադրվել է, շատ քիչ ժամկետ էր: Մեզ առնվազն մի այդքան ժամանակ էլ պետք է, որպեսզի քրեական գործի ողջ նյութերին կարողանանք լիարժեք ծանոթանալ: Ինչեւիցէ, այնքանով, որքանով, որ մինչ այժմ փորձել ենք ծանոթանալ, փաստաբաններիցս ոչ մեկը չի հայտնաբերել այնպիսի մի ապացույց, որով մեղադրանքը ինչ-որ չափով կհիմնավորվեր: Հիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչարյանը  ի սկզբանե մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելու մեջ, իսկ հետագայում, հավանաբար տեսնելով, համոզվելով, որ այդ մեղադրանքի նկատմամբ պարոն Քոչարյանը բոլոր դեպքերում անձեռնմխելիություն ունի, նախաքննական մարմինը առաջադրեց երկրորդ մեղադրանքը: Որպեսզի, հավանաբար, հաղթհարեն անձեռնխելիության հարցը, իրենց անհրաժեշտ էր այնպիսի մեղադրանք, որը կապ չունենար պարոն Քոչարյանի պաշտոնական գործունեության հետ, եւ մեղսագրեցին հայտնի գործարար կնոջից կաշառք ստանալու մեղադրանքը: Սակայն, ո՛չ սահմանադարկան կարգի տապալման հետ կախված եւ ո՛չ էլ Սիլվա Համաբարձումյանից կաշառք ստանալու դրվագի հետ կապված առայժմ որեւիցէ մեկս որեւէ ապացույց չենք հայտնաբերել: Կշարունակենք նյութերը ուսումնասիրելª հասկանալու համար, թե նախաքաննական մարմինը ինչի՞ վրա է հույսը դրել` միայն այն բանի վրա, որ գործադիրի ճնշումների ներքո պարոն Քոչարյանը դատապարտվի՞, թե՞ գոնե անուղղակի ինչ-որ ապացույցներ ունեն: Այս պահի դրությամբ փաստում ենք, որ թեկուզ անուղղակի, նման  ապացույցներ չկան, եւ մեծ վստահությամբ կարող ենք նշել, որ չեն էլ կարող լինել: Ունենք չափազանց շատ հիմնավորումներ, որից ելնելով` կարող ենք հաստատապես ասել, որ պարոն Քոչարյանին մեղսագրվող արարքները պարզապես չեն կարող գոյություն ունենալ:

Հ.Գ. Հայկ Ալումյանի հետ զրույցի առավել ուշագրավ հատվածները կարող եք դիտել «Իրավունք TV» -ի եթերում այսօր:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА