o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մրցութային ակնարկ. Ղրիմահայությունը 1960-80-ական թվականներին

25.03.2019 22:43 ԹԵՄԱ
Մրցութային ակնարկ. Ղրիմահայությունը 1960-80-ական թվականներին

Հիշեցնենք, որ  “Ղրիմի բարեկամների ակումբի”  միջազգային ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը  Ղրիմի Հանրապետության գործարար եւ մշակութային  կենտրոնի հետ համատեղ, “Տարածաշրջանայինգիտակրթական կենտրոնների միավորում”  ՀԿ-ի և  ՛՛Կոմսոմոլսկայա պրավդա վԱրմենիի՛՛ թերթի աջակցությամբ, հայտարարել են  ՛՛Ես սիրում եմ Ղրիմը՛՛ ստեղծագործական ակնարկի մրցույթ ՝ նվիրված Ղրիմի Ռուսաստանի հետ վերամիավորման 5-ամյակին: 

Մրցութային ակնարկ. ՀԱՅԵՐԸ ՂՐԻՄՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Մրցույթի ամենահաջողված աշխատանքները ներկայացնում ենք ընթերցողներին:

Արդի  սփյուռքագիտության մեջ հոլովվում է այն միտքը, որ սփյուռքը ոչ միայն արտերկրում բնակվող ժողովրդի մի մասն է, որը որոշ չափով պահպանում է հոգևոր, մշակութային ինքնությունը և ձգտում է չխզել կապը պատմական հայրենիքի հետ, այլև, առաջին հերթին, այն անդրազգային ցանցն է, որը պարունակում է հսկայական սոցիալ-մշակութային, հասարակական-քաղաքական, տնտեսական և մտավոր ներուժ։ Սփյուռքը  երկրի  արտաքին կյանքի համար կարևորագույն մաս է  կազմում և հատկապես  հայության կյանքում Սփյուռքի յուրաքնչյուր բջիջ իր կենսական նշանակությունն  է ունեցել և ունի: Ահա այդպիսի մի բջիջ էլ Ղրիմի հայ համայնքն է: Ստորև կփորձենք առավել ամփոփ ձևով ներկայացնել Ղրիմի հայ համայնքը 1960-80-ական թվականներին:

Մրցութային ակնարկ. Ղրիմի Սուրբ Խաչ վանական համալիրը

1944-45 թվականներին Ղրիմի հայ բնակչությունը ինչպես և թաթարները,  հույները, Խորհրդային միության կառավարության որոշմամաբ բռնագաղթվեց Միջին Ասիայի և Ուրալի շրջաններ: Տեղահանման նախօրեին Ի. Ստալինին ուղղված փաստաթղթերից մեկում  ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմ Լ. Բերիան, նշելով մի շարք պատճառաբանություններ, նպատակահարմար էր գտնում Ղրիմից տեղահանել հայերին, հույներին և բուլղարներին: Արդյունքում Ղրիմից աքսորվեցին 9.621 հայեր: Աքսորված Ղրիմահայերին ցրեցին Ղազախական ԽՍՀ, Բաշկիրա, Պերմ, և այլուր:[1]

Հայրենական մեծ պատերազմի տարիներին ղրիմահայությունը կրել էր ծանր զրկանքներ, ունեցել էր բավականաչափ նյութական կորուստներ, իսկ 1950-ական թվականներին էլ դարձել էր Ստալինյան բռնության զոհը, քանի որ հազարավոր ղրիմահայեր ենթարկվել էին տեղահանության: Այս ամենից հետո  պահանջում էր  համառ ջանասիրություն՝ ունեցած կրուստները լրացնելու համար: Միայն 1950-ական թվականների վերջերին աքսորյալներին արդարացրեցին և կատարվեց մասնակի վերադարձ: 1954 թվականին Ղրիմը ՌՍԴՍՀ կազմից հանվեց և մտցվեց Ուկրանիական  ԽՍՀ կազմի մեջ, որից հետո Ղրիմի հայությունը հետպատերազմյան համամիութենական մարդահամարներում արդեն ներկայացվում էր Ուկրանիական ԽՍՀ հայության ընդհանուր թվաքանակի մեջ:[2]

 1959 թ. Համամիութենական մարդահամարի տվյալներով Ուկրանիական ԽՍՀ-ում բնակվում էր մոտավորապես 28.000 հայ: Իսկ արդեն 1970 թ.  Ուկրանիական ԽՍՀ հայ ազգաբնակչությունը, նախորդ մարդահամարի համեմատ, արձանագրել էր ավելի քան 19 տոկոս աճ՝ կազմելով 33.439 մարդ, որից Ղրիմում բնակվում էր այդ հանրապետության հայության 9.24 տոկոսը: Այստեղ հայության գերակշիռ մասի համար մայրենի լեզու էր համարվում ռուսերենը, 38.4 տոկոսինը՝ հայերենը, 2.5 տոկոսինը՝ ուկրաիներենը:[3]

Ս.Ի. Բրուկի կողմից ներկայացված ոչ ամբողջական տվյալների համաձայն՝ 1965թ. հայերի մոտավորապես 71%-ն ապրում Էր նախկին Խորհրդային Միության տարածքում: Խիտ բնակեցումը բնորոշ էր նաև Մոլդովիայի և Ղրիմի հայերին: Հետպատերազմյան տարիներին հայերը, այդ թվում նաև մահմեդականացված համշենահայերը, այդ տարածաշրջան աքսորվեցին Ղրիմից և Հյուսիսային Կովկասից: Հետպատերազմյան  տարիներին խորհրդահայ համայնքների ազգային- մշակութային և հոգևոր կյանքի վերանորոգության առումով շատ կարևոր իրադարձություն էր 1945 թվականի հունիսի 16-ի Էջմիածնում Ազգային եկեղեցական ժողովի հրավիրումը, որին ներկա էին ինչպես արտասահմանի, այնպես էլ ԽՍՀՄ-ի թեմերից: Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի Ամենայն հայոց կաթողիկոս

Մրցութային ակնարկ.Հայերը Ղրիմում (գաղթավայրի կազմավորումից մինչև 1991 թ.)

ընտրվելուց հետո շրջվեց Հայ առաքելական եկեղեցու դեմ սպառնալի չափերի հասած հալածանքների պատմափուլը, որը հանգեցրել էր Հայ եկեղեցական կառույցի թուլացմանն ամբողջ ԽՍՀՄ-ում: Գևորգ Զ կաթողիկոսի գործունեությունը  համառ ու նվիրական էր: Սակայն հետպատերազմյան շրջանում նկատվող դրական տեղաշարժը  լիարժեքորեն  չլուծեց  հայ եկեղեցու առջև ծառացած խնդիրները: Բայց այս ամենը իր կարևոր անդրադարձն ունեցավ արդեն 1960-ական թվականերին, երբ նպաստավոր պայմաններ էր ստեղծվում արտերկում բնակվող հայության համար:[4]

1960-ական թվականներին և հետագա ողջ ժամանակահատվածում Սփյուռքում ձեռքբերվեց ազգային կեցության և ազգային ինքնագիտակցության մի նոր մակարդակ: Խրուշչովյան <<ձնհալի>> պայմաններում Խորհրդային Հայաստանից Սփյուռք արտածվող նոր քաղաքականության շնորհիվ անհամեմատ լայն բացվեցին դռները: Հայրենիքը, որ քառորդ դար և ավել Սփյուռքում ընկալվում էր որպես խորհրդանիշ. <<Ձնհալի>> տարիներին դարձավ շոշափելի իրողություն և աստիճանաբար ընդլայնվեցին փոխադարձ շփումները: 60-80-ական թվականները եղան Սփյուռքի բոլոր հայաշատ վայրերում գեղարվեստական ինքնագործունեության աննախընթաց ծաղկման տարիներ:[5]

1966 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի կոնդակով Նոր Նախիջևանի, Հյուսիսային Կովկասի, Աստրախանի թեմերի և Մոսկվայի հովվության միավորմամաբ կազմավորվել է Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը՝ Մոսկվա կենտրոնով,  որի առաջնորդանիստը  Մոսկվայի  Սուրբ  Հարություն եկեղեցին էր:[6]

Վազգեն Ա-ի համառ ջանքերի շնորհիվ ազգային-եկեղեցական կյանքը զարթոնք ապրեց նաև Ղրիմի հայ համայնքում: 1970-80-ականերին սկսվեց Ս. Խաչ համալիրի վերականգնման և նորոգման աշխատանքները, որոնք ավարտվեցին 1998 թվականին:  Հարկ է նշել, որ Ղրիմի  Սուրբ Խաչ եկեղեցական համալիրը   միջնադարյան հայ ճարտարապետական նշանավոր կոթողներից Է և 14-րդ դարից մինչև 1920 թվականը այն Ղրիմի հայերի եկեղեցական և մշակութային կյանքի նշանավոր կենտրոնն էր: Սիմֆերոպլում, Թեոդոսիայում, Յալթայում այդ տարիներին ևս վերագործեցին հայկական եկեղեցիները : Պետք է նշել նաև Ղարասուբազարում և Կաֆայում գոյություն են ունեցել առանձին հայ կաթոլիկ համայնքներ իրենց եկեղեցիներվ և հոգևոր առաջնորդով:[7]

    Ղրիմահայերի տնտեսական կյանքում մեծ դեր էր  խաղում առևտուրը, արհեստներն ու երկրագործությունը։ Համայնքը բաժանված էր սոցիալական տարբեր խմբերի։ Տեղի հայերի միջոցով էլ իրականացվում է Ազովի ծովի ավազանի և արտասահմանի հետ կատարվող առևտրի նկատելի բաժինը։ Սկսած 1988 թվականից և  ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ուկրանիական գրեթե բոլոր մարզերում և քաղաքներում, այդ թվում նաև Ղրիմում հիմնվել են հայկական հասարակական կազակերպություններ: Ակտիվ գործունեություն է ծավալում ՈւՀՄ(Ուկրաիայի հասարակական միություններ)-ին կից գործող Ուկրիանիայի հայերի երիտասարդների տասարդների միությունը: ՈւՀՄ-ի հովանավորությամբ գործում են բազմաթիվ  կիրակնօրյա դպրոցներ, երգի ու պարի համույթներ: Ղրիմում Վերածնության միջազգային հիմնադարամի աջակցությամբ իրականացվել է նախագիծ, որի շնորհիվ հայկական բոլոր ճարտարապետական հուշարձանները գրանցվել են և իրականացվել է դրանց մանրամասն նկարագրական և լուսանկարչական փաստագրում:[8]

Մրցութային ակնարկ. Հայերը Ղրիմում

Ինչպես Սփյուռքի բոլոր համայնքներում, այնպես էլ  Ղրիմի հայերի շրջանում կարևոր հիմնախնդիր էր ինքնության պահպանումը, մասնավորապես խառնամուսնությունների հարցը: 1970-ական թվականներին Ռուսաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում ինքնության կորստի աճ էր նկատվոմ՝ հաշվի առնելով այդ երկրներում ուծացման խիստ բարձր տեմպերը։ Ռուսաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում հաստատված հայությունը լավագույն դեպքում արդեն երկրորդ սերնդի մակարդակում մեծ մասամբ կորցնում է մայրենի լեզուն՝ հայախոսությունը, ինչպես նաև ինքնության մյուս բաղադրիչները։ Որպես ինքնության բաղադրիչներ թույլ կերպով մնում են Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելը (ինչը հաճախ կրում է ձևական բնույթ) և թույլ հիշողությունը։

2010-2015 թվականներին ՀՀ-ում ընտանեկան բռնության հետևանքով սպանվել է 30 կին

Սակայն 1980-ականների վերջում կապված հայրեիքում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունների հետ գրանցվում են դրական տեղաշարժեր: Գոյապահպանման խնդիրների առումով, թեև հետխորհրդային երկրներում իրավիճակն այն աստիճան փոթորկահույզ չէր, որքան Մերձավոր Արևելքում, այնուամենայնիվ, այստեղ էլ ժամանակառժամանակ տեղի են ունենում անկայունության դրսևորումներ՝  կապված միջպետական և ազգամիջյան բախումների, ներքաղաքական ցնցումների և այլնի հետ։ Ինչ վերաբերում է խառնամուսնություններին, ապա դրանք թեև բավական մեծ թիվ են կազմում հետխորհրդային երկրների հայ համայնքներում, այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ այդ համայնքները հիմնականում կազմված են հետխորհրդային շրջանում Հայաստանից արտագաղթածներից, կարող ենք ասել, որ վերջինների շրջանում դեռևս թարմ է ավանդական հայկական ընտանիքի գաղափարը։ Խոսքը վերաբերում է հատկապես իգական սեռի ներկայացուցիչներին։ Հետևաբար, կարող ենք ասել, որ խառնամուսնությունները հետխորհրդային երկրների հայ համայնքներում, այդ թվում նաև Ղրիմի հայ համայքում թեև տարածված են, սակայն այնքան մեծ չափերի չեն հասնում, որպեսզի գնահատվեն ամենաբարձր ցուցանիշներով։[9]

1980-ական թվականներին ինչպես Սփյուռքի մյուս համայնքներում, այնպես էլ Ղրիմում ազգային զարթոնքի պայմաններում ղրիմահայության ազգային-մշակութային կյանքում վերածնունդ սկսվեց: Այսպես Սիմֆերոպլում, Թեոդոսիայում, Եվպատորիայում բացվում են կիրակնօրյա դպրոցներ: Հրատարակվում է <<Մասյաց Աղավնի>> հայերեն թերթը, տեղական ռադիոն և հեռուստատեսությունը հաղորդումներ է տալիս հայերի համար, աշխատանքներ են սկսվում պահպանված հայ եկեղեցիների վերանորոգման ուղղությամբ: Տեղական իշխանությունների հետ համայնքը մշակում է Ղրիմում հայերին վերաբնակեցնելու և տեղավորելու ծրագիր:[10]

14-րդ դարում Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո , այնուհետև ցեղասպանության պատճառով տեղի ունեցած հայ գաղթականների ամենամեծ գաղթից հետո, դեպի Ղրիմ հայության մյուս մեծ հոսքը տեղի է ունեցել 1988 թվականին, որն էլ հանգեցրել է Ղրիմում հայ բնակչության համամասնական աճի: 1980-ական թվականների կեսերից սկսած և դրանից այն կողմ Ղրիմի հայության կապը հայրնիքի հետ նոր զարգացման հեռանկարներ է  արձանագրում:  Ղրիմում կազմակերպվում են երիտասարդական և ուսանողական մի շարք փառատոններ, որին իրենց մասնակցություն են բերում թե՛ Ղիմի հայ համայնքի, և թե՛ հայրենիքից ուղարկված երիտասարդները: [11]

1989  թվականին Սիմֆերոպլում Անուշավան Դանիելյանի գլխավորությամբ ստեղծվում է  <<Լույս>> հայկական  մշակութային ընկերությունը: Այս մշակութային ընկերության խնդիրն էր օժանդակել տեղահանված հայերի վերդարձը, աջակցել ղրիմահայությանը, աջակցել  հայոց լեզվի և հայոց մշակույթի պահպանմանը, հայկական դպրոցների բացմանը և հայկական թերթերի հրատարակմանը:[12]

1991 թվականին, Հայաստանի անկախության հռչակման առթիվ նույն թվականի դեկտեմբերի 25-ին Ուկրանիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատում է հարաբերություններ  Հայաստանի Հանրապետության հետ, որը իր դրական անդրադարձն է թողնում բնականաբար ղրիմահայության վրա: Նույն թվականին սկսվում է տեղի հայ համայնքի վերականգնման գործընթացը և Ղրիմում ստեղծվում է  <<Ղրիմահայոց ընկերության տեղական բաժանմունքը>>:[13]

Ղրիմից  արտաքսված մյուս ժողովուրդների նման հայերի իրավունքները լիովին վերականգնվել են միայն 1990-91 թվականներին: Իսկ ներկայումս Ղրիմում բնակվում է  մոտավորապես 20 հազար հայ:[14]

   Վերջում, նշենք նաև,  որ ղրիմահայության հասարակական-մշակութային կյանքի բարելավման համար հիգ տարի առաջ  ևս նոր հնարավրություններ ստեղծվցին, պատմական արդարության վերականգնմամբ.  երբ Ղրիմը  Ռուսաստանի Դաշնության կազմ վերադարձավ :

  Ռուզաննա Սարգսյան

                                                                                             Խ. Աբովյանի անվան Հայկական պետական  մանկավարժական  համալսարան, պատմության և իրավագիտության ֆակուլտետ, պատմության բաժնի մագիստրատուրա 1-ին կուրս

 

 


[1]Հ. Ալեքսանյան, <<Հայկական համայնքները Խորհրդային Հանրապետություններում 1941-91 թթ.>>, Երևան, 2016, էջ 27:

[2]Հ. Ալեքսանյան, <<Հայկական համայնքները Խորհրդային Հանրապետություններում 1941-91 թթ.>>, Երևան, 2016, էջ 9:

[3]Նույն տեղում, էջ 11:

[4]Նույն տեղում, էջ 15 :

[5]Կ. Դալաքյան, <<Հայ սփյուռքի պատմություն>>, Երևան,  էջ 146:

[6]Հ. Ալեքսանյան, <<Հայկական համայնքները Խորհրդային Հանրապետություններում 1941-91 թթ.>>, Երևան, 2016, էջ 24:

[7] Հայ-Սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 602:

[8] ՀՀ կառավարության 2011 թ. սեպտեմբերի 22-ի նիստի N 37 արձանագրային որոշման

ծրագիր. ԱՊՀ  տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծման օժանդակության,  Հավելված N 1:

[9]ՀովյանՎ., Հայկական սփյուռքի անվտանգության  մարտահրավերները, «Գլոբուս», թիվ  5, Երևան, 2014, էջ  39-42։

 

[10]Հայերն աշխարհում, հանրագիտական համառոտ բառարան, Երևան, 1995, էջ 106-107:

[11]Հ.Ա.Ա, ֆ. 80, ց. 32, գ. 347, թ.3:

[12] Հայ-Սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 609:

[13]Հ.Ա.Ա, ֆ. 326, ց. 9, գործ 190, թ.6:

[14] Հայ-Սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 602:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА