ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Առանց պատմական հոգեւոր հիշողության՝ երիտասարդության ապագան հարցականի տակ է». ՌԴ դեսպան (Տեսանյութ)

25.03.2019 23:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Առանց պատմական հոգեւոր հիշողության՝ երիտասարդության ապագան հարցականի տակ է». ՌԴ դեսպան (Տեսանյութ)

Ցանցային հետազոտությունների ինստիտուտը` «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության ՀԿ-ի հետ համատեղ, կազմակերպել էր «Հոգեւոր արժեքները եւ ժամանակակից պետությունը» թեմայով համաժողով, որին մասնակցում էին անվանի փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից եւ Վրաստանից: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ: Նրա կարծիքով՝ ժամանակակից աշխարհն արագ փոփոխվում է, եւ այդ պայմաններում կարեւոր է արժեքների ինչ-որ համակարգ պահպանելը։

«Հատուցելու ենք բոլորս, նախ՝ պետականությունը». Լիլիթ Գալստյան

«Ավանդույթների եւ արդիականացման խնդիրն ընկած է բոլոր գործընթացների կենտրոնում, որոնք տեղի են ունենում առանձին պետություններում եւ ընդհանրապես աշխարհում: Աշխարհը շատ արագ փոխվում է, եւ այդ պայմաններում շատ կարեւոր է արժեքների համակարգ պահպանելը` բարին չարից, լավը վատից, օգուտը վնասից տարբերելու համար: Դրանում առանցքային դեր է խաղում գենետիկ առանցքը։ Դրանք էլ հոգեւոր արժեքներն են», - շեշտեց Կոպիրկինը:

Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները կիրականացվեն

Դիվանագետի պնդմամբ՝ այս կամ այն պետության կործանումը ամենից առաջ կապված է հոգեւոր արժեքների անկման հետ։

«Աշխարհն այսօր կոշտ պայքար է մղում, որոշ պետություններ փորձում են յուրացնել արժեքներ թելադրելու իրավունքը, մյուս պետություններին թելադրել զարգացման ուղիներ։ Ռուսաստանը հետեւողականորեն խոսում է բոլոր ազգերի ու պետությունների ընտրության ազատության օգտին։ Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր պետություն պետք է դրսեւորվի` ելնելով իր յուրահատկությունից», - շեշտեց դեսպանը եւ հավելեց, որ Հայաստանում հոգեւոր արժեքներ հասկացությունն ունի հատուկ նշանակություն` հայ ազգի պատմության յուրահատկությունից ելնելով։

«2014-ի գարնան իրադարձությունները հայրենասիրության թեստ էին շատերի համար». Սերգեյ Աքսյոնով

«Եկեղեցին ավանդաբար ամրապնդող դեր է խաղացել, որը օգնել է ազգին գոյատեւել։ Ռուսաստանում հոգեւոր արժեքները նույնպես ավանդաբար մեծ դեր են խաղացել։ Համոզված եմ, որ այսօր այդ թեմաների քննարկումը շատ կարեւոր է ապագա սերունդներ դաստիարակելու համար։ Առանց պատմական հոգեւոր հիշողության՝ երիտասարդության ապագան հարցականի տակ է», - եզրափակելով խոսքն՝ ընդգծեց Կոպիրկինը:

«Ղրիմի վերամիավորումը ՌԴ-ի հետ դարձավ Ղրիմի բազմազգ ժողովրդի, այդ թվում` հայերի կամքի արտահայտության արդյունքը»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА