o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՍԽԱԼ ՔԱՅԼ ԼՈՒՐՋ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԺԱՆԱՆԱ»

27.03.2019 20:40 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՍԽԱԼ ՔԱՅԼ ԼՈՒՐՋ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԺԱՆԱՆԱ»

Երեւանում էր ԵԱՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԸ, որը մասնակցեց «Ինտեգրացիա եւ զարգացում» ու «Ցանցային հետազոտությունների ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների կողմից համատեղ կազմակերպված «Հոգեւոր արժեքները եւ ժամանակակից պետությունը» թեմայով համաժողովին: Առիթից օգտվելով` «Իրավունքը» հարցազրույց ունեցավ նրա հետ:

«Փաշինյանը 3 անգամ սխալ թույլ տվեց ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ». Վ. Լեպեխին

 

«ԴԺՎԱՐ Է ԱՍԵԼ` ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ՎԱՏՆ Է, ԹԵ` ԼԱՎԸ»

– Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ Հայաստանում նոր իշխանություն կա: Ձեր գնահատմամբ` ի՞նչ ձեռք բերեց եւ ի՞նչ կորցրեց այս ընթացքում մեր երկիրը:

Հայաստանը ձեռք բերեց հնարավորություն իրական տնտեսական-քաղաքական արդիականացման, բայց թե ինչպես այն հնարավոր կլինի օգտագործել, այլ հարց է: Վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում կան որոշակի նախադրյալներ, որ այդ փոփոխությունները տեղի ունենան: Այդ նախադրյալներն էին նախարարների նոր կաբինետ ձեւավորելը, ընտրություններ անցկացնելը եւ նոր խորհրդարան կազմելը: Հիմա դժվար է ասել` նոր իշխանությունն ավելի վատն է, թե` լավը, սա ցույց կտան հետագա որոշումները:

«Ոչ մի դեպքում չպետք է ընկերություն անել Թուրքիայի հետ». լեգենդար Արմեն (Սամվել) Մարդոյան (Տեսանյութ)

Այն ամենն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տարբեր փորձագիտական շրջանակներ համարում են, որ ուղիղ կապ ունի օտարերկրյա որոշ ուժերի հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

Օտարերկրյա ուժերը միշտ են խառնվում յուրաքանչյուր կոնֆլիկտի մեջ, որպեսզի ստանան իրենց դիվիդենտները: Նրանք, իհարկե, ,թավշյա հեղափոխության» իրադարձություններից ստացել են որոշակի դիվիդենտներ, բայց սա քննարկման առարկա չէ, որովհետեւ իրենք միշտ են խաղում իրենց խաղը: Նրանք նաեւ Սերժ Սարգսյանի հետ էին փորձում խաղալ այդ խաղը, եւ իմ կարծիքով` ճշմարտությունն այն չէ, որ նրանք չաջակցեցին Սարգսյանին, այլ աջակցեցին Փաշինյանին: Ճշմարտությունն այն է, որ նրանք խաբեցին Սարգսյանին, որը հայտնվեց նրանց կողմից լարած թակարդում: Նույնկերպ հետագայում նրանք կարող են վարվել Փաշինյանի հետ, եթե նա դադարի արձագանքել իրենց հետաքրքրություններին, կամ եթե իրենց մոտ ծագեն ինչ-որ հատուկ հետաքրքրություններ, որպեսզի սկսեն մանիպուլացնել, բայց, օրինակ, իշխանությունը չտրվի դրան: Սա հնարավոր է, եւ արտաքին ֆակտորը միշտ է գործում` թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում ու ամենուր: Մենք ուղղակի պետք է հասկանանք ու թույլ չտանք մեզ մանիպուլացնել: Դրա համար կարեւոր է ներքաղաքական իրավիճակը եւ հայաստանյան իշխանության գլխավոր խնդիրն այսօր պետք է լինի բնակչության էներգիան օգտագործել եւ այն տրանսֆորմացնել իրական քաղաքական-տնտեսական ձեռքբերումների համար:

Էդմոն Մարուքյանը դժգոհ է լրագրողներից, բայց ոչ տրանսգենդերի ԱԺ ելույթից

Իսկ Դուք այսօր տեսնո՞ւմ եք դրա համար որոշակի հեռանկարներ:

Նման հեռանկարներ միշտ եմ տեսնում, որովհետեւ տեսնում եմ դրա համար հնարավորություն: Բայց այն կդառնա՞ իրականություն, թե` ոչ, կտեսնենք: Այդուհանդերձ, մինչեւ այս պահը իշխանությունը մեծ սխալներ թույլ չի տվել: Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, կարող է վերանայել տակտիկական բնույթի որոշակի սխալներ: Կան որոշակի խմբեր, որոնք ունեն վերապահումներ: Օրինակ, փորձագետներ կան, որոնք ասում են, որ պետք չէր տալ հնարավորություն ,Սասնա ծռեր» խմբավորմանը մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, որովհետեւ եթե այս իշխանության հեղինակությունը սկսի ընկնել, կարող են հանրության մեջ լայն տարածում գտնել ռադիկալ տրամադրությունները, եւ ռադիկալները կարող են ապահովել իրենց հետագա ներկայությունը խորհրդարանում ու ավելի բարձրացնել իրենց դերը: Իսկ Հայաստանի համար այդ ռադիկալ տարբերակը ձեռնտու չէ: Ինչեւէ, ստրատեգիական առումով Հայաստանը դեռ չի հայտնվել արտաքին ուժերից կախման մեջ, բայց հիմա կարեւոր է մշակել սեփական ինքնիշխան ուղին:

«Արցախի հարցում փոխզիջման գնալն ամենամեծ սխալը կլինի». Վ. Եվսեեւ

 

«ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ԴՆԵԼ ՓԱԿՈՒՂՈՒ ՄԵՋ»

– Անդրադառնանք արցախյան հիմնախնդրին. ինչպես գիտեք ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարությամբ հանդես եկավ, որին էլ հաջորդելու է Փաշինյան-Ալիեւ հանդիպումը: Որեւէ փոփոխություն կարելի՞ է սպասել այս հանդիպումից` հաշվի առնելով, որ կրկին քննարկման առարկա են դառնում Մինսկի խմբի կողմից առաջ քաշված հայտնի 3 սկզբունքները եւ 6 տարրերը:

«Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների վերսկսման». Վ. Եվսեեւ

Իմ դիրքորոշումը չի փոխվել: Ես Սերժ Սարգսյանի օրոք էլ եմ ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է մասնակցի այս գործընթացին, համենայնդեպս, Հայաստանի համար նրանց մասնակցությունը չպետք է լինի հեղինակավոր: Իհարկե, յուրաքանչյուր օտարերկրյա պետություն իրավունք ունի ուրիշ տարածաշրջանի, Հարավային Կովկասի եւ այլ տարածքների խնդիրները քննարկել, բայց սա նախեւառաջ Հայաստանի եւ Ադրբեջանի գործն է: Դրա համար հայկական խնդրի հետ կապ չունեցող մարդկանց յուրաքանչյուր առաջարկություն հաշվի առնելու ցանկությունը ճիշտ չէ: Ֆորմալ առումով կարելի է լսել նրանց, բայց, այնուամենայնիվ, պետք է անել այնպես, ինչպես դու ես ուզում: Եվ շտապել այս հարցում չի կարելի, որովհետեւ Մինսկի խումբը Հայաստանին կարող է դնել փակուղու մեջ, որովհետեւ նրանք ունեն իրենց շահերը, նույնիսկ ռուսական կողմը, որը միանում է այդ առաջարկներին: Կարծում եմ` հայկական կողմը չպետք է լսի դրանք: Ինչու, որովհետեւ կա որոշակի աշխարհաքաղաքական ծրագրեր, որոնց մասնակցում են մեր դիվանագետները: Կա տարաբնույթ քաղաքական կոռեկտություն եւ այլ ստանդարտներ, ու կա իրական քաղաքականություն: Իսկ իրական քաղաքականությունն այսօր Հայաստանում այնպիսին է, որ այս հարցի վերաբերյալ իշխանության յուրաքանչյուր սխալ քայլ կարող է լուրջ հակազդեցության արժանանալ: Որպեսզի ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունները վերադարձվեն մեկնարկային կետին, դրա համար պետք է չհաստատել Մինսկի խմբի առաջարկները, այլ պետք է առաջ քաշել հայկական կողմի պայմանները: Իսկ այն պետք է լինի հետեւյալ կերպ` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին պետք է մասնակցի Ստեփանակերտը:

«Եթե նոր ձեւավորվող իշխանությունն ադեկվատ ծրագիր չներկայացնի, էլի է իշխանափոխություն լինելու»

Այդ մասին ասում է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որին կտրականապես դեմ է ոչ միայն Ալիեւը, այլեւ` ԵԱՀԿ Մինսկի խումբը...

Կապ չունի, այս պահին պետք է հարցն այդպես դնել եւ չգնալ ինչ-որ տարբեր երկրների առաջարկած զիջումներին: Հայաստանում այնպիսի դրություն չէ, որ հայկական կողմը կարողանա գնալ զիջումների ինչ-որ մեկի առաջարկով: Պետք է շարունակել երկխոսությունը Ալիեւի հետ` ասելով` ինչպե՞ս որոշել Ղարաբաղի բնակչության խնդիրը` առանց հենց նույն բնակչության: Սա սխալ է:

«Սա հեղափոխություն չէր, այլ՝ իշխանափոխություն» (Տեսանյութ)

 

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՅՆ ՉԷ, ՈՐ ԱՐԱԳԱՑՆԵՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ»

– ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին, որոնց շուրջ խոսակցություն ծավալելուն Ն. Փաշինյանը նշել է, որ դեմ չէ, կա նաեւ Արցախում միջազգային անվտանգության երաշխիքներ ապահովող խաղաղապահ զորքեր ներառելու մասին կետ: Հետաքրքիր է Ձեր կարծիքը:

Սա սխալ կլինի, ի՞նչ խաղաղապահներ, ո՞ւմ խաղաղապահները, ո՞ւմ շահերից է բխում խաղաղապահներ տեղակայելը: Հայաստանին սա պետք չէ: Եթե խոսքը պատերազմի մասին գնա, ՀԱՊԿ-ը կպաշտպանի Հայաստանին, ո՞վ է այնտեղ պատերազմ պատրաստվում սարքել: Թե՞ այդ խաղաղապահները պետք է մտնեն Արեւմուտքից, այսինքն` հիմա էլ Հայաստանը պետք է կախված լինի Մինսկի խմբի խաղաղապահների՞ց: Լրիվ անհասկանալի է ու սխալ ուղի է, այնտեղ չպետք է լինեն ոչ մի խաղաղապահներ: Մենք այդ պատմությունը մի քանի անգամ անցել ենք: Կոսովոն ձեզ դասական օրինակ. այնտեղ գնացին խաղաղապահներ` ՆԱՏՕ-ական, թե` այլ, անհասկանալի է, բայց արդյունքում սերբերը վռնդեցին նրանց, եւ վերջ:

«Ադրբեջանում պատրաստվում են ապրիլյան պատերազմի կրկնությանը»

Փաստորեն, ի՞նչ եք առաջարկում` պարզապես, փորձել ժամանակ շահել եւ ոչ թե կոնկրետ կետերի շուրջ բանակցե՞լ:

Հիմա պետք է ժամանակ շահել, որովհետեւ ՀՀ-ում իրավիճակն այն չէ, որ արագացնեն այդ հարցի լուծումը: Պետք է հասնել իրական տնտեսական հաջողությունների, ճիշտ քաղաքական ռեֆորմներ իրականացնել, բնակչության մասնակցությամբ գտնել որոշակի ռեալ լուծումներ խնդիրներին եւ այլն, իսկ հետո նոր կարելի է մտածել որոշակի քայլերի մասին: Այժմ պետք է դեռ նշել պայմանները, կրկնում եմ` ասելով, որ մենք առանց Ղարաբաղի բնակչության չենք կարող այդ հարցը որոշել, պետք է մտածել ձեւաչափ, հատուկ ներկայացուցիչներ ընտրել կամ  Ղարաբաղի իշխանությանը ներառել: Սա պետք է լինի բանալի խոսքը, որը կսթափեցնի արեւմտյան տաք գլուխները, որոնք ուզում են ձեռքերը տաքացնել կամ դիվիդենտներ շահել այս հարցում:

«Յուրաքանչյուր արեւմտյան պետություն կարող է ոչ ժողովրդավար համարել այդ ընտրությունը»

 

ԼԵՊԵԽԻՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՓՈԽԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

– Բայց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն էլ էր հայտարարել, թե «Արցախի հարցում հնարավոր կարգավորումը կարող է լինել ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայերի կողմից ազատագրված շրջանների վերադարձն Ադրբեջանին` վերջինիս ԼՂ անկախության ճանաչման դիմաց»...

Իսկ Հայաստանի ինչի՞ն է պետք, որ հողեր զիջի:

«Բա՛վ է, Հայաստանին հեղափոխություն պետք չէ, այն ցավոտ է լինում»

Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի, որ Արցախը միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ ստանա:

Ո՞վ է վստահ այս հարցում, ո՞վ է խոստանում կարգավիճակ, այստեղ ի՞նչ կապ ունի Մինսկի խումբը: Այս հարցում Ալիեւի տեսակետը հետեւյալն է` դուք տվեք շրջանները, մենք ձեզ ինչ-որ բան կխոստանանք: Սա կարող է լինել Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ հնարավոր բանակցությունների թեման: Բայց երբ այդ առաջարկը գալիս է անհասկանալի մարդկանց կողմից, սա ի՞նչ կապ ունի հայկական շահերի հետ: Եթե Հայաստանը որոշի, որ պետք է այդպես վարվել, միայն այդ դեպքում է հնարավոր ինչ-որ բան ասել: Բայց ինչո՞ւ պետք է Հայաստանը լսի այդ առաջարկները, թեկուզ հենց նույն Մինսկի խմբի, որոնք ե՛ւ Ադրբեջան են գնում, ե՛ւ Հայաստան են գալիս, մեկին մի բան են խոստանում, մյուսին` այլ բան, ընդ որում` իրար հակասող, ու արդյունքում հայկական կողմի մոտ առաջանում է պատրանք, թե  Մինսկի խումբը հայերի կողմից է, նույնն էլ` ադրբեջանական կողմին: Սա մանիպուլյացիա է, նրանք երբեք ոչինչ չեն որոշի` բացի այն, ինչ իրենց շահերից է բխում: Ինչի՞ համար է ստեղծվել Մինսկի խումբը, որպեսզի մանիպուլյացիայի ենթարկի այս գործընթացը: Դրա համար միշտ ասել եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների հնարավոր ուղի կարող է լինել տարածաշրջանի գերտերությունների մասնակցությունն այս հարցին: Երբ երաշխավորը բանակցությունների կլինեն Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան: Թուրքիան Ադրբեջանի կողմից, Ռուսաստանը` Հայաստանի, Իրանը կամ Վրաստանը` որպես նեյտրալ պետություն: Այդ դեպքում նույնիսկ Ղարաբաղը առանց ձայնի իրավունքի, կարող է մասնակցել բանակցություններին: Թե չէ ի՞նչ կապ ունեն ֆրանսիացները կամ էլի ինչ-որ մեկն այս հարցի հետ: Հասկանում եմ դիվանագիտական էթիկետը. ստեղծվում են ինչ-որ կազմակերպություններ, ասենք, Մինսկի խումբ կամ վաղը կարող է այլ կազմակերպություն ստեղծվել, սա Հայաստանի գործն է, որ պետք է հետեւել որոշակի կանոնների, լսել, շփվել: Բայց իրական քաղաքականության տեսանկյունից ո՞վ պետք է Հայաստանի փոխարեն որոշի իր սեփական խնդիրը, ոչ ոք չի պատրաստվում այն լուծել:

«ՀԱՊԿ-ի շուրջ սկանդալը վկայում է ՀՀ կառավարության ոչ պրոֆեսիոնալիզմի մասին»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА