o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՈՐՈ՞Ս, ԹԵ՞ ՊՈՒՏԻՆ. ԵՐԿՈՒ ՏԻՐՈՋ ԾԱՌԱՆ

19.04.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍՈՐՈ՞Ս, ԹԵ՞ ՊՈՒՏԻՆ. ԵՐԿՈՒ ՏԻՐՈՋ ԾԱՌԱՆ

Այս հինգշաբթին սենսացիոն էր: Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:

ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ «ԲԻՉՈԿ» ՀԱՎԱՔՈՂ ԵՎ ԱՎԵԼ ԱՆՈՂ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻՑ

 

ԻՅԱ՜, ԻՐՈ՞Ք...

Բայց հետաքրքրական է, որ ԱԱԾ-ի «դրբի տակ» կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանքով ընկած Դավիթ Սանասարյանը, ով օգտագործվում էր որպես հեղափոխության պատժիչ գործիք` ընդդեմ այն համայնքապետերի, ումից Նիկոլն ուզում էր ազատվել, դեռ մի բան էլ պաթոսախառը ելույթներ է ունենում. «Բայց մի բան հստակ կարող եմ ասել, որ որեւիցե մեկը, որեւիցե կառույց չի կարող ինձ որեւէ կոռուպցիոն երեւույթի հետ կապել, քանի որ ես սկզբունքորեն մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երեւույթ: Ինձ հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ` պայքարելու եմ կոռուպցիայի դեմ»:

«ՈՍԿԵ ՀՈՐԹԻՆ» ԹԱՎՇԱԶԵՐԾԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իսկ այն բանից հետո, երբ արդեն ԱԱԾ-ն պաշտոնապես հաղորդագրություն տարածեց, սույն սուպերհեղափոխական կտրիճդավոն այսպիսի ուղերձով դիմեց հանրությանը. «Սիրելիներ ջանՀանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել, ու շատ կարեւոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերը առ հայրենիք»: Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճամփաները փշոտ ու քարքարոտ, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվումԻմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունիՄանրամասներրի մասին կխոսեմ հետագայումՁեզ բոլորիդ սիրող, Նոր ու հզոր Հայաստանի անուղղելի հավատավոր մարտիկ, Ձեր բոլորի խոնարհ, բայց հպարտ ծառա Դավիթ»:

ԳՐՊԱՆԱՀԱՏՆԵՐ ԵՎ ԽԱՉԱԳՈՂԵՐ, ԱՌԱ՛Ջ

Դե արի ու մի հիշիր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեւավոր խոսքը` իյա՜, իրո՞ք... Մանավանդ որ ԱԱԾ տարածած հաղորդագրության մեղադրական մասը բավականին սարսուռ է. «ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ծանր հետեւանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու եւ օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով»:

ԹԱՎՇԱԿՐՈՆՆԵՐԻ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՊԵՐՃԱՆՔԻ

 

ՍՈՐՈՍՆ ԸՆԴԴԵՄ ՍՈՐՈՍԻ՞

Հարկ  է հիշեցնել, թե ինչից էր սկսվել Դավիթ Սանասարյանի եւ ընդհանրապես ՊՎԾ-ի քրեական հետապնդման պատմությունը: Սորոսական նախարար Արսեն Թորոսյանը, պատկերավոր ասած, ԱԱԾ-ին «գործ էր տվել» սորոսական Դավիթ Սանասարյանի վրա: Բայց Սանասարյանի ամբողջ ոդիսականի պատմությունը որոշակի առնչություն ունի աշխարհաքաղաքական մեծ խաղի հետ: Անշուշտ, ցինիկ եւ սուտասան Նիկոլին առանձնապես չէր էլ հետաքրքրում, թե արդյո՞ք իրոք այդ պատանի պաշտոնյան ընդամենը մի քանի ամսվա ընթացքում հասցրել է դառնալ կոռուպցիոներ եւ ռեյդեր, թե՞ ոչ: Քանի որ քեռի Սորոսը բավականին մեծ ռեսուրսային աջակցություն էր ցույց տվել թրաշամանուկներին եւ էապես օգնել իշխանության ուզուրպացիային, Նիկոլը, բնականաբար, չէր ուզում այդ խոշոր սորոսականին պատասխանատվության ենթարկել: Հենց այդ հողի վրա է, որ սորոսականների աչքում Արթուր Վանեցյանը դարձել էր աչքի գրող, իսկ հիմա էլ արդեն Նիկոլն է աչքի գրողի վերածվում: Ասում են, թե այդ շրջանակները անգամ վերջնագիր են ներկայացրել վոժդին: Բայց ուրիշ վերջնագիր ներկայացնող էլ Մոսկվայում է նստած: Եվ երկու տիրոջ ծառա Նիկոլ Փաշինյանն այժմ երկընտրանքի առջեւ է` Սորո՞ս, թե՞ Պուտին, եւ պետք է փաստենք, որ նրա վիճակը ողբալի է: Ինչ ընտրություն էլ կատարի` մյուս կողմից անպայման ծանրագույն հարվածներ է ստանալու: Ի դեպ, այդ հակամարտությունը իր որոշակի դրսեւորումները ստացել է: Այսպես, քանի դեռ ԱԱԾ հաղորդագրությունը չէր հրապարակվել, Դավիթ Սանասարյանը խոսում էր, որ անվերապահորեն հավատարիմ է վոժդին. «Ես չեմ կարող ասել` ում եմ խանգարում, բայց մի բան հստակ հասկանում եմ` տարբեր շրջանակներում արծարծվող թեմաներից: Այսինքն` փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, որից էմոցիոնալ շարժվելով` ես պետք է դուրս գամ երկրի վարչապետի դեմ: Նման բան չի կարող լինել, ես վստահում եմ երկրի վարչապետին, դրա համար եմ այստեղ: Չի կարող այնպիսի բան լինել, որ երկրի վարչապետը կոնկրետ իմ նկատմամբ քաղաքական հետապնդման ինչ-որ պատվեր է տվել: Ես այս պահին նման բան բացառում եմ»:

Նույն ԱԱԾ-ին սանձելու նկատառումով Մակունցը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն առաջարկել էր նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ` ԱԱԾ տնօրենին ու ոստիկանությանը խորհրդարան հրավիրելու եւ նրանց հարցեր ուղղելու համար: Սակայն «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանը պատասխանել էր, որ դա անիրագործելի է: Եվ ահա հենց ակնհայտ դարձավ, որ Դավիթ Սանասարյանը «փուռն» է գնում, ՔՊCC-ի խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ իրենք նախաձեռնում են սահմանադրական փոփոխություններ: Եվ իր ելույթում չի էլ թաքցնում. «ԱԱԾ տնօրենին, ՊԵԿ-ին, ոստիկանությանը, Ազգային ժողովին հաշվետու դարձնելու ցանկությունը»: Այսինքն` Սանասարյան Դավիթը սորոսների համար այնքան արժեքավոր կադր է, որ պատրաստ են նույնիսկ հանուն նրա պաշտպանության Սահմանադրություն փոխելու հարց բարձրացնել: Իսկ հիմա տեսնենք, թե ինչ է նախատեսում Քրեական օրենսգիրքը Դավիթ Սանասարյանի արարքների համար. «Պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով»: Այսինքն` ամենահավանականն  այն է, որ նրան պարզապես մի քանի տարով կզրկեն պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Քաղաքական տեսանկյունից Սորոսի հակառակորդների համար դա բավարար միջոց է: Սակայն Սորոսի կողմնակիցները, անշուշտ, կփորձեն հասնել Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը, կամ գոնե քրեական հետապնդման դադարեցմանը: Կամ ծայրահեղ դեպքում, կփորձեն Սանասարյանին այդ պատմությունից պրծացնել տուգանքով: Բայց փաստ է, որ ԱԱԾ-ն էլ արդեն կասեցրել է Սանասարյանի լիազորությունները, եւ այդ վիճակը կարող է պահել այնքան, քանի դեռ տեւում է քննությունը: Այսինքն` մինչեւ կա՛մ էշը կսատկի, կա՛մ իշատերը, եւ դա հանգիստ կարող է ձգվել մինչեւ Փաշինյանի անխուսափելի իշխանազրկումը:

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամը, ընդդիմության մասին գրառում է կատարել. «Ընդդիմությունը հասարակության զարգացման ու տնտեսության աճի ամենակարեւոր ինստիտուտներից է: Այն ունի իշխանություններին ճիշտ ուղղորդելու ու զսպելու գործառույթ, ինչը հիմա Հայաստանում բացակայում է: Որպես ՀՀ քաղաքացի` հույս ունեմ, որ առաջիկայում կտեսնենք նոր դեմքերի, ովքեր կբերեն նոր երանգներ ու պարտավորեցնող քննադատություն հայաստանյան քաղաքական դաշտ, քանի որ իրական ու խորքային ընդդիմության լինելը կառողջացնի հայաստանյան քաղաքական մշակույթը»:

Ճիշտն ասած, այս պարագայում խորհրդարանական ընդդիմության հարցում համաձայն ենք այդ երեխայի կարծիքին: Օրինակ, ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ի՞նչ ընդդիմություն: Երկուսն էլ հակապետական հեղաշրջման մասնակից են, եւ երկուսն էլ նախորդ խորհրդարանում ապահովել էին Նիկոլի ընտրությունը վարչապետի պաշտոնում` ձգտելով հեղաշրջմանը տալ սահմանադրականության տեսք: Բայց, բնականաբար, իրենց գործած մեղքերի համար էլ քաղաքական բումերանգը մի օր վերադառնալու է:

 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА