o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԸ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԵՔՍԱՊԱԹՈԼՈԳ-ՊՂԾԱԲԱՆ ԷԼ ԴԱՐՁԱՎ

10.05.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԸ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԵՔՍԱՊԱԹՈԼՈԳ-ՊՂԾԱԲԱՆ ԷԼ ԴԱՐՁԱՎ

Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչեցրած, այսպես կոչված, «100 փաստին» անդրադառնալն իմաստ չունի: Տակը ոչ մի ռեալ փաստ չկա, իսկ նրա հնչեցրածը ադեկվատ մարդու համար սոսկ տհաճ նյարդայնացնող աղմուկ է, իսկ զոմբիացված պրիմիտիվ երկրպագուներն էլ դա լսում են մոտավորապես այնպես, ինչպես մահմադեկան ֆանատիկոսները ունկնդրում են իմամի կողմից Ղուրանից կատարված մեջբերումները` դրանցից ոչինչ չհասկանալով: Ամենահիշվողը այդ ասուլիսից, թերեւս «կուկուռուզի» փոքր-ինչ ծիծաղաշարժ դրվագն էր, որը հիշեցրեց, որ երկիրը կրկեսի է վերածվել:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՇԱՌՔԸ` ՈՐՊԵՍ ՆԻԿՈԼԻ ՎԵՐՋԻՆ ՇԱ՞ՆՍ

 

ՊՂԾՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ

«Դու վարչապե՞տ ես, թե՞ սեքսապաթոլոգ...», - հարց է հղում քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը` հղում կատարելով, ինչպես ինքն է նշում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «18+» մամուլի ասուլիսից: «Ասում է, թե բա իմպոտենցիայի դեպքերի մեծ մասն արդյունք է առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասի...»,- գրում է քաղաքագետը: Դա այն պրիմիտիվ դատողություններին է վերաբերում, որ, ըստ Նիկոլի` իմպոտենտների 90 տոկոսը ամուսնական առաջին գիշերը սեքսուալ գրագիտություն չունենալու հետեւանք է: Այդպիսի բաներ բլթացնող վոժդով թերեւս պետք է զբաղվեն Ռոբերտ Քոչարյանի հիշատակած «ուրիշ մասնագետները»:

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԸՆՏՐԵՑԻՆ «ԿՐԾԱԾ» ԱՊԱԳԱ

Իսկ հայտնի պիղծ գրքի վերաբերյալ վոժդի ասածը արդեն մտահոգիչ է. «Իմ մարմինն անձնական է» գրքում ոչ մի արտառոց բան չկա... Այն երեխային ընդամենը բացատրում է, որ մարմնի անձնական մասեր գոյություն ունեն», ապա հավելել է. «... Երբ մայրիկը կամ հայրիկը համբուրում են, դա նորմալ է, իսկ երբ դա անում են քեռիները կամ օտարները, դա երբեմն այնքան էլ հաճելի չէ…»: Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը դրա առնչությամբ իրավացիորեն նշում է. «Թավշյա այլասերվածությու՞ն, թե՞ այլասերվածության թավշյա հովանավորչություն, այնքան էլ կարեւոր չէ»:

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ` ԸՆԴԴԵՄ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՂՆԵՐԻ

Նա մանրամասնում է. «Ցավալին այն է, որ այս ամենը տեղի է ունենում ոչ միայն իշխանությունների գիտությամբ, այլեւ վերջիններիս բարձր հովանու ներքո, օրը ցերեկով ու լկտի կերպով: Եվ տպավորություն է ստեղծվում, որ մինչեւ այլասերվածության` մեծ աղմուկ հանած գրքի հրատարակումը մեզանից յուրաքանչյուրը գիտեր` իր մարմինը հանրային սեփականություն է… »: Քաղաքագետի գնահատմամբ` այլասերվածության դեմ կա՛մ պայքարում են, կա՛մ համագործակցում. «Թավշյա իշխանությունները ընտրել են երկրորդ տարբերակը, եւ ամենաբարձր քաղաքական հովանավորչությունն են ցուցաբերվում մեր ինքնության հենքերի բացահայտ կազմաքանդմանը...»:

ՆԻԿՈԼԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԻՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

Եվ այսպես, պետք է փաստենք, որ վոժդը առնվազն հովանավորում է իր թիմակիցներ Լարա Ահարոնյանին եւ Զարուհի Բաթոյանին, իսկ ավելի հավանական է, որ նրանց ծավալած արգահատելի գործունեությունը հենց Նիկոլի հանձնարարությամբ էլ արվում է: Դրանով Պուտինին եւ Ռուսաստանին ամեն օր հավատարմության երդում տվող Նիկոլը իր «շուստրիությամբ» միաժամանակ կատարում է այն, ինչ հանձնարարում է հավաքական Սորոսը:

ՆԻԿՈԼԻ ՈՉ ՄԻԱՅՆ «ԿՈՒԶՈՎՆ» Է ԺԱՆԳՈՏ, ԱՅԼ ԱՄԵՆ ԻՆՉ

 

ԳԱՀԱՎԻԺՈՂ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՃՂՃՂՈՑՈՎ ՉԵՍ ՓՐԿԻ

Տարբեր կայքերի եւ առցանց հարթակների կողմից անցկացվող հարցախույզները ցույց են տալիս Նիկոլի վարկանիշի ահավոր անկումը, բացառությամբ որոշ ֆեյսբուքյան հարցախույզների, ուր ՔՊCC-ի ֆեյքերի ֆաբրիկան կարողանում է կեղծ ձայների ցանկացած լցոնում անել: Ինքը` Նիկոլը, պնդում է, որ այսօր էլ 80 տոկոսից ավել կհավաքի, եւ ճիշտն ասած, նրա այդ խոսքին հավատում ենք: 2018-ի դեկտեմբերի ընտրություններին կիրառված տեխնոլոգիայով 90 տոկոս էլ կարելի է վերցնել, երբ գրեթե ամեն մի գյուղապետի վրա քվեների պլան էր դրվում, չկատարելու դեպքում` սպառնալով նրա ամբողջ ընտանիքին ուղարկել բանտ: Չենք մոռացել նաեւ տեխնոլոգիական այլ տեռորիստական հնարքը` որ ահաբեկելով ստիպում էին ընտրություններին սեփական թաղամասից կամ բնակավայրից բացակայել շատերին, ովքեր համարվում էին ընդդիմությանը քվե տվող, եւ վերջում էլ նրանցից պահանջում էին ապացույցներ ներկայացնել բացակայելու մասինԹավշյա տեռորի մեթոդները ապահովում են մոտավորապես նույն արդյունքը, ինչ ֆեյքերի ֆաբրիկան, այդ թվում եւ վախի մթնոլորտի պահով: Բայց աստիճանաբար զայրույթն ու հիասթափությունն այնքան են աճում, որ դա էլ չի աշխատում: Իսկ, օրինակ, «Փաստ» թերթը գրում է. «ԱԱԾ-ին մերձ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այդ կառույցը հասարակական կարծիքի հերթական ուսումնասիրությունն է իրականացրել` պարզելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը: Ըստ հարցման արդյունքների` Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկումը, գրանցելով նոր հակառեկորդ` 34 տոկոս: Ընդամենը երեք ամիս առաջ անցկացված հարցման համաձայն` Փաշինյանի վարկանիշը 30 տոկոսով ավելի բարձր էր: Փաշինյանի վարկանիշը նվազում է հասարակության բոլոր շերտերում եւ տարիքային խմբերում»:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ, ՈՐԻՆ ՔԻՉ ՄՆԱՑ

Ի դեպ, ԱԱԾ-ի պահով էլ մի շատ տարօրինակ բան կա: Վոժդը հայտարարեց, որ լյուստրացիան անիմաստ է, քանզի սովետական գործակալների նյութերը վաղուց են դուրս բերվել Հայաստանից, իսկ քաղաքական գործակալների թղթապանակներն էլ իբր նախկին իշխանություններն անհետացրել են ԱԱԾ-ից: Բայց Արթուր Վանեցյանը լրագրողներին ասել է, որ դրա առնչությամբ որեւէ հիմքեր չունեն ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին կանչել հարցաքննության: Դե մեր ընթերցողը ճիշտ հասկացավ` ըստ ամենայնի, հենց Նիկոլն է կորցնել տվել այդ թղթապանակները, որպեսզի բազում զազրելի փաստեր իր պղծագործ թիմի վերաբերյալ լույս աշխարհ չգան: Բայց արդյո՞ք նա կարող է վստահ լինել, որ այդ թղթապանակների պատճենները գոյություն չունեն, հետեւաբար` նրա կոկորդից կարող են բռնել ոչ միայն Սորոսի Լարիսան ու ԱՄՆ դեսպանը, այլեւ միանգամայն այլ մարդիկ...

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ԻՇԽԱՆԱԶՐԿՈՒՄԻՑ 5 ՊԱԿԱՍ

ՆՈՊԱՆԵՐ` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ԼՍԵԼԻՍ

«Ռոբերտ Քոչարյան», «Սերժ Սարգսյան»: Սրանք կախարդական հզորությամբ այն անուններն են, որոնց արտասանելով` հնարավոր է ցանկացած պահի հունից հանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` նրան պարտադրելով մի կողմ դնել դիմակը եւ անտեսելով դիվանագիտական կաշկանդումներն ու նկատառումներն անկեղծորեն բարձրաձայնել որեւէ թեմայի կապակցությամբ իր իրական տեսակետն ու դիրքորոշումը», - նշում է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը: ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանն էլ արձանագրում է. «Պարոն վարչապետ, Ձեր լեգիտումությունը մոտենում է իր տրամաբանական վախճանին: Տուրք տալով ամբոխավարությանը` պնդում եք, թե ժողովուրդը պետք է որոշի` ո՞վ պետք է լուծի հայության գերխնդիր Արցախի հիմնախնդիրը, եւ իբրեւ դրա իրականացման միջոց` ժողովուրդը ընտրությունների միջոցով կընտրի որեւէ կուսակցությանը, որի ներկայացուցիչների (ԼԳԲՏ, սորոսական) մոտեցումները կդառնա ուղեցույց»:

ՀՀԿ-Ն ԱՆՑԱՎ ՀԱԿԱԳՐՈՀԻ ԲՈԼՈՐ ՃԱԿԱՏՆԵՐՈՎ

Այսպիսով, վոժդը ընկնավորվում է, թե ինչու Արցախի գործող եւ նախկին նախագահները միջնորդել են Ռոբերտ Քոչարյանի համար, թե ինչու ՍԴ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի դիմումը: Նա ընկնավորվում է նաեւ Սերժ Սարգսյանի ամեն մի շարժումից, այդ թվում եւ լրագրողների հետ փոխանակած կես նախադասություններից, իսկ մայիսի 9-ի խորհրդի վերաբերյալ Սերժ Սարգսյանի` Արցախի հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցը, ասում են, թե վոժդին հասցրել է ցնցումների: Չէ՞ որ նա իր վրայից ամեն կերպ ցրում է Արցախի հարցը` գցելով այն ժողովրդի վրա, իսկ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը այդ նույն Արցախի ինքնապաշտպանության կազմակերպման կենդանի սիմվոլներն են: Ու, բնականաբար, թրաշամանուկներին անհանգստացնում է եւ Ռոբերտ Քոչարյանի ուղղակի հայտարարությունը ընդդիմադիր պայքարին միանալու վերաբերյալ, ինչպես նաեւ այն միտումները, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը աստիճանաբար համախմբվում է ոչ լեգիտիմ իշխանազավթիչներին հեռացնելու գաղափարի շուրջԻսկ Նիկոլը թող շարունակի քծնել աշխարհի տերությունների մայրաքաղաքներին եւ գեղջկական շուստրիություններ անել...

ՆԻԿՈԼԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՍԵՎԵՌՈՒՆ ՎԱԽԵՐԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА