o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԱՀԸ ՄԻ ՄԱ՞Հ Է

14.05.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԱՀԸ ՄԻ ՄԱ՞Հ Է

Չէ, երեւում է, ավելի ու ավելի հաճախ ենք մտաբերելու Ռոբերտ Քոչարյանի թեւավոր խոսքը «ուրիշ մասնագետ» հրավիրելու մասին: Դատեք ինքներդ` դեռ իր դարակազմիկ ասուլիսին Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ավելի ու ավելի հաճախակիացող բողոքի ակցիաների մասին հարցին, գռեհիկ ակնարկ արեց, որ իր կողմնակիցներին կհանի բողոքողների դեմ: Իսկ եռատոնից հետո Արցախից վերադառնալով` արցախցիներին սպառնաց հեղափոխությամբ: Երեւի թե, տեղյակ չէր, որ արցախցիներին սպառնացողները չեն խերվում, գոնե, «քաղաքակիրթ մարդու տպավորություն թողնող» Ալիեւից հետաքրքրվեր...

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»


ԱՐՑԱԽԸ ԴԵԶԵՐՏԻՐՆԵՐԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

Իսկ Արցախում հաղթանակի տոնակատարությունները առանձնանում էին ոչ միայն իրենց մեծ թափով եւ անկեղծությամբ, այլեւ այդ տոնակատարությունների ընթացքում որոշակի շեշտադրումներ շատ պարզ երեւացին: Նիկոլ Փաշինյանին ընդունեցին սառը պաշտոնական քաղաքավարությամբ, իսկ Սերժ Սարգսյանին` շեշտակի ջերմությամբ, գրեթե այնպես, ինչպես ընդունել էին նրա իշխանության օրոք: Արցախում էլ տեղ չմնաց, ուր ՀՀ երրորդ նախագահը շրջած չլինի Արցախի նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ: Եվ ամենուրեք` հանդիպումներ ազատամարտի մասնակիցների հետ, ամենուրեք` հիշեցում անցած մարտական ուղու վերաբերյալ: Սերժ Սարգսյանի` Արցախի հեռուստատեսությանը տրված հարցազրույցն էլ շեշտակի տարբերվում էր թրաշամանուկ իշխանավորների հեղափոխական դատարկաբանությունից, այն ծանրակշիռ պետական եւ քաղաքական այրի չափած-ձեւած խոսք էր: Հենց դա էլ, թերեւս, հունից հանեց ուզուրպատոր Նիկոլին, ով առանց այդ էլ բարդույթավորված է: Սակայն վարկանիշի անկման պայմաններում թեեւ զոմբիներին տրված էր «ֆաս» հրամանը` Ֆեյսբուք սոցիալական ցանցում Սերժ Սարգսյանի լուսանկարների եւ տեսանյութերի հավանումները ակնհայտորեն գերազանցում էին վատ վերաբերմունքի դրսեւորումներին: Սակայն Սերժ Սարգսյանին ընդգծված լավ ընդունելությամբ Նիկոլի դարդերը չավարտվեցին: Այսպեսգեներալ Վիտալի Բալասանյանը բավականին դաժան հեգնեց, երբ սահմանային լարվածության մասին հարցեր տվող լրագրողներին հորդորեց հարցնել վերելակում Ալիեւի հետ պայմանավորված մարդուն: Այդտեղ էլ փորձ կատարվեց քարոզչական հարձակումներ գործել գեներալի դեմ, նույնիսկ գործի դրվեց վարչապետի խոսնակ, հին լեւոնական Վլադիմիր Կարապետյանը, ում դարձվածքներին գեներալը պատասխանեց, որ նա շատ փոքր մարդ է: Այսինքն` դառնագույն հիասթափությունը ապահովված էր: Դե, գումարած նաեւ արցախցիների ակնհայտ գորովալից վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ` գործող եւ նախկին նախագահների մակարդակով գլխավոր դատախազին ուղղված պաշտոնական միջնորդության տեսքով, որին հետեւել էր վոժդի ասուլիսային փոքրոգի պատասխանը:

ԱՍՏԻՃԱՆ ԴԵՊԻ... ԱՆԴՈՒՆԴԸ

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ, ՈՐԸ ՑՆՑԵՑ ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻՆ

ՀՀ երկրորդ, Արցախի հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական «Կյանք եւ ազատություն» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը մի շարք ուշագրավ հետեւությունների տեղիք է տալիս: Առավել եւս, հաշվի առնելով այն բոլոր հետաքրքիր զարագացումները, որոնք վերջին օրերին տեղի են ունենում Քոչարյանի շուրջ: Հիշեցնենք. նախ ի հայտ եկավ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը, որը, ըստ էության, հակասահմանադրական համարելով Քոչարյանի կալանավորման հետ կապված Վճռաբեկ դատարանի հայտնի վճիռը, գործնականում նաեւ պաշտոնապես ապօրինի դարձրեց նրա կալանքի տակ գտնվելու փաստը: Հաջորդը Արցախի երկրորդ եւ երրորդ նախագահների հայտնի դիմումն էր՝ իրենց ցանկացած երաշխիքով` Քոչարյանի կալանքի միջոցը փոխելու առաջարկով, որը չհարգելով, հայաստանյան իշխանական համակարգը եւս մեկ անգամ ֆիքսեց, որ ունի խորը հակասություն Արցախի հետ: Այս ամենից զատ էլ, երեկ տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակից գործիչների, քաղաքացիների մի ստվար խմբի հավաքը, որտեղ պաշտոնապես ֆիքսվեց, որ ձեւավորվում է «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը», որը պայքարելու է Քոչարյանի ազատ արձակման համար: Սա բաց ազդակ էր, որ, թեեւ բանտում նստած, սակայն Քոչարյանի շուրջ ձեւավորվում է, ըստ էության, քաղաքական կառույց, որի ուղղվածությունը հազիվ թե բացառապես նրան ազատ արձակելու հարցը լինի: Եվ ահա հավաքն էլ իր հերթին մի շարք ակնարկներ էր պարունակում:

ԹԱՎՇՅԱ ՆԱՎԸ ԼՔԵԼՈՒ ՊԱՀԸ

Առաջին ակնարկը գալիս էր հավաքվածների քանակից. դահլիճում, այսպես ասած, ասեղ գցելու տեղ չկար, ինչը, թերեւս, Քոչարյանի շուրջ զանգվածային քաղաքական շարժման ստեղծման վկայությունն է:

Երկրորդ ակնարկը. Շնորհանդեսին ներկա էին նաեւ հայաստանյան քաղաքական-քաղաքագիտական դաշտի մի մեծ հատվածի ներկայացուցիչները: Հասկանալի է, բացակայում էին իշխող եւ վերջինիս արբանյակ ուժերը: Կարծես թե, տեսանելի չէր նաեւ ԲՀԿ-ն, սակայն դա եւս կարելի է հասկանալ. վերջին սուր իրավիճակը կարող էր նոր սրացումների գնալ: Գործնականում մնացած ողջ դաշտը ներկայացված էր, որը նշանակում է, որ այս ամբողջ հատվածը շարունակում է Քոչարյանին համարել քաղբանտարկյալ՝ պատրաստ լինելով նրան աջակցել:

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է «ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ»

Եվ այստեղից էլ գալիս է երրորդ ակնարկը. բառացիորեն կառավարության շենքի հարեւանությամբ, այն էլ՝ Քոչարյանի գործով մեկնարկող դատավարության շեմին նման ներկայացուցչական հավաքը նաեւ իշխանական վերնախավին անթաքույց մարտահրավերի տեսք ուներ:

Չորրորդ ակնարկը. Միջոցառմանը ներկա էր եւ բավականին երկարաշունչ ելույթ վերհիշելով` հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Ավելին, սրբազանը իր խոսքում նշեց, որ գրքի շնորհանդեսը ընդամենը առիթ է` ներայացնելու իր վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի անձի նկատմամբ: Եվ այն տպավորությունն էր, որ խոսքը ոչ թե սրբազանի անձնական, այլ՝ Մայր աթոռի դիրքորոշման մասին է: Նկատի ունենք, որ դիվանապետը գործնականում Մայր աթոռի երկրորդ բարձրաստիճան ներկայացուցիչն է, ով, եթե անգամ իր անունից է խոսում, մեկ է՝ դա ընկալվում է որպես Առաքելական եկեղեցու մոտեցումը: Իսկ նման մոտեցումը պատահական հազիվ թե լիներ. վերջին ժամանակներս գործող իշխանություններն արդեն ուղղակիորեն են թիրախավորել Մայր աթոռը, եւ միայն Արշակ սրբազանի մակարդակով այս միջոցառմանը Մայր աթոռի մասնակցության փաստն արդեն իսկ շատ բանի մասին է խոսում:

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ԽՈՒՆՏԱՆ` ԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ

 

ԽՈՒՃԱՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ

Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսին եղած անշլագը քիչ էր, երկուշաբթի մեկնարկած նրա դատավարությունն էլ թավշիստների եւ վերջիններիս վոժդի նյարդերի համար դաժան փորձություն դարձավԴահլիճում երկրորդ նախագահին ծափողջյուններով դիմավորեցին: Գլխավոր դատախազը բավականին խեղճացած տեսք ուներ, իսկ Ռոբերտ Քոչարյանը ժպիտը դեմքին էր: Գումարած դրան` ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները հարկ չհամարեցին երկար գլուխ դնել Վարդգես Գասպարիի եւ այլ` հանրության մեծամասնությանն անհայտ ղզիկակերպար սադրիչների հետ ու նրանց բավականին կոշտ ցույց տվեցին ելքի տեղը:

400 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԱՆՄԻՏ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Ու հիմա, որ նայում ենք վոժդի քարոզչամեքենայի արձագանքները, տեսնում ենք հետաքրքիր պահեր: Այն, որ մոբիլիզացրել են բոլոր թափթփուկներին, դա նորություն չէ, սակայն տեսնենք, թե քարոզչությունն ինչ շերտեր ունի: Առաջին շերտը հերոսների վարկաբեկումն է, եւ, զորօրինակ, տխրահռչակ Կարպիս Փաշոյանը գրում է. «Տարիներ առաջ մի առիթով գրել էի, որ հերոսներն ու սրբերը ինչ-որ մի օր փորձանք ենք դառնալու այս պետության գլխին: Ահա եւ մոտեցել է այդքան սպասելի պահը, ու մենք ականատեսն ենք այն իրողության, թե ինչպես են հերոսներն ու սրբերը քաղցկեղի պես ծանրացել ջահել ու սիրուն Հայաստանի խղճին` արգելակելով գաղափարական հասունության ու զարգացման ամեն մի փորձ: Մենք տեսնում ենք, թե ինչպես են հերոս կոչվածները ցած գլորվում` իրենց արժանի տեղը զբաղեցնելով տականքների ու սրիկաների կողքին»: Իսկ ահա պրոֆեսիոնալ մատնիչ, հին ՀՀՇ-ական, ԱՍԱԼԱ-ի հերոսներին տեռորիստ որակող գլխավոր հեռուստագրաքննիչ Տիգրան Հակոբյանը ցուցադրեց իր հոգու ողջ ցածրությունը. «Թե բա Վիտալի Բալասանյանի կարգի տղա հազիվ մի 10 հոգի գտնվի, ուստի իրավունք չունենք «վրա տալ» Վիտոյի վրա: Ու ես չեմ հասկանում, թե էդ ո՞ր կարգն ա: Եթե էդ կարգի տղու չափորոշիչը անկախության ու հաղթանակի մեջ ներդրումն ա, ապա լավ չեք փնտրում էդ կարգի մարդկանց, տղեք: Եթե մի երկու միլիոն էդ կարգի ու էդ կարգից բարձր մարդու անուններ թվարկեմ, շա՞տ եք նեղսրտելու»:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԱՅԻՆՆ Է ԼԱՎԸ

Սակայն առավել ամբողջական թրաշամանուկների սարսափը արտահայտեց քյառթու ՀՀՇ-ական Երջանիկ Աբգարյանը, ով ահազանգում է, որ իրենք ոտուգլխով կորած են, քանզի հակահարվածը թավշիստներին հեռու չէ. «Դա կլինի ավելի շուտ, քան ենթադրում ենք: Վերջին հաշվով պարզ է, որ այդ դավաճանական դավադրությունն իրագործողները Հայաստանում լինելու են կառավարման համակարգում դեռ մեծաքանակ պաշտոններ զբաղեցնողները, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն, Պաշտպանության նախարարության բարձր ու ցածր հրամանատարական կազմի մեծ մասը, գլխավոր շտաբը, Արցախի վերնախավը, հեղափոխության նկատմամբ հայ հանրության բացասականորեն տրամադրված, այսպես կոչված, մտավորականությունը, եկեղեցական բարձր խավը եւ այլք: Քոչարյանի վերջին հարցազրույցն, ըստ էության, քաջալերում է հակահեղափոխականներին միավորվել դավադիրների շուրջը` մոտալուտ ելույթները սկսելու համար»:

ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԵՎ ՍՐԱՆՑ ՀԱԿԱՀԵՐՈՍՆԵՐԸ

Խոշոր հաշվով, եթե կիրառենք մարդավարի տերմինաբանություն, ապա Աբգարյանն իրավացի է: Ամբողջ հայկական էլիտան դեմ է այս ուզուրպատորներին, ովքեր մեկ տարի առաջ հակասահմանադրական հեղաշրջում արեցին` հենվելով խաժամուժի վրա, եւ հիմա մոտիկ է այն պահը, երբ հնարավոր է վերականգնել սահմանադրական կարգը` լիազորությունները վերադարձնել լեգիտիմ 6-րդ գումարման Ազգային ժողովին, որն էլ կընտրի  օրինական վարչապետ: Այլ հարց է, որ իշխանազավթիչները սահմանադրական կարգի վերականգնումը փորձում են որակել որպես «հեղաշրջում», կամ «հակահեղափոխություն», իսկ տարբեր երջանիկաբգարյաններն առաջարկում են այնպիսի մասշտաբի ռեպրեսիաներ, որոնց կնախանձեր ընկեր Ստալինը: Սակայն թավշիստների գնացքը գնացել է, եւ այն, ինչ տեսնում ենք, սոսկ հոգեվարք է:

ԹԱՎՇՅԱ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԶՄԸ ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է «ԿԱՊԻԿՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿԻ»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА