o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մակրոնը հինգ տարում Նոտր Դամի վերականգնման հույս ունի

25.05.2019 17:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մակրոնը հինգ տարում Նոտր Դամի վերականգնման հույս ունի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ հաստատել է իր խոսքերը, որ Փարիզի Աստվածամոր տաճարը ապրիլյան հրդեհից հետո հնարավոր է վերականգնել հինգ տարում:

«Այդ հնգամյա ժամկետը միանգամայն իրական է՝ առանց որևէ վնասի նյութերի եւ գործընթացների որակի առումով»,- հավաստիացրել է նա։ Մակրոնը խոստովանել է, որ ժամկետներն իրոք սեղմ են եւ հիմնված չեն որևէ վերլուծության վրա, բայց վստահեցրել է, որ հրդեհից վնասված սրածայր աշտարակը պետք է լիովին վերականգնվի։

Մերկելն «այլ կյանքի» հույս ունի քաղաքականությունից հեռանալուց հետո

«Մենք պետք է վերականգնման իրականացմանը մոտենանք հնարամտորեն»,- ընդգծել է Մակրոնը՝ կոչ անելով ոգեւորվել նրանով, «ինչ արեց (Էժեն) Վիոլե լը Դյուքը»։ 19-րդ դարի ճարտարապետը ձգտում էր ավարտուն տեսքի բերել Նոտր Դամի սրածայր աշտարակի վերակառուցումը, ինչի համար ժամանակակիցների քննադատությանն է արժանացել։ Ըստ Մակրոնի՝ Վիոլե լը Դյուքը «մերժում էր հնի ու նորի կոնֆլիկտը» և միավորել է «ավանդույթներն ու արդիականությունը»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА