o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զույգը, որն ականատես է եղել արքայադուստր Դիանայի ճակատագրական ավտովթարին, պնդում է, որ դա դժբախտ պատահար չի եղել

25.05.2019 17:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Զույգը, որն ականատես է եղել արքայադուստր Դիանայի ճակատագրական ավտովթարին, պնդում է, որ դա դժբախտ պատահար չի եղել

Ամուսնական զույգը, որն ականատես է եղել արքայադուստր Դիանայի մահվան պատճառ դարձած ավտովթարին ու դրա հետևանքներին, պնդում է, որ դա «դժբախտ պատահար չէր»:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Ռոբին և Ջեք Ֆայրսթոնները պնդում են, որ մինչ օրս վախենում են իրենց կյանքի համար այն բանից հետո, երբ հայտնել են, որ երկու մուգ և խորհրդավոր մեքենա են տեսել դեպքի վայրում:

Իրանում հետապնդում են ուկրաինական ինքնաթիռի խոցման մասին հրապարակումներ անող լրագրողներին. RSF

 Ֆայրսթոնները Express պարբերականին ասել են, որ վերադառնալիս են եղել իրենց հյուրանոց, երբ անցել են այն թունելի միջով, որտեղ տեղի էր ունեցել բախումը: Նրանք պնդում են, որ երկու «պաշտոնական և տարօրինակ ձևով կայանված» մեքենաներ են տեսել, որոնք կանգնել էին արքայադստեր Mercedes S280 մակնիշի մեքենայի դիմաց:

Նրանք միայն հաջորդ օրն են իմացել, որ մեքենայում գտնվող կինը արքայադուստր Դիանան էր: Ռոբինը նշում է, որ այդ ժամանակ շտապել են ֆրանսիական ոստիկանություն՝ նշելով, որ թունելում են եղել վթարի պահին, իսկ իրենց պատասխանել են, որ «վկաներ շատ կան և անհանգստանալու կարիք չկա»:

Ինչպես ամուսինները պնդում են, Ֆրանսիայի, այնուհետև նաև Բրիտանիայի իշխանություններն իրենց արգելել են վկայություն տալ՝ նշելով, որ իրենց վկայությունը հակասական է:

Նրանց նույնիսկ չեն կանչել հարցաքննության առաջին հետաքննության ընթացքում, որը տեղի է ունեցել Լոնդոնում:

36-ամյա արքայադուստր Դիանան, եգիպտացի 42-ամյա միլիոնատեր Դոդի ալ-Ֆայեդը և նրանց վարորդ Հենրի Փոլը զոհվել են Փարիզում 1997-ի օգոստոսի 31-ին տեղի ունեցած ավտովթարում:

Թեև ամուսինները վախենում են, որ իրենց հետ կարող է որևէ վատ բան պատահել, Ջեքը ներկա պահին բանակցություններ է վարում կինոընկերության հետ իր «Հետապնդելով Դիանային» գիրքն էկրանավորելու համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА