o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանի կառավարության գործունեությունը բացասական է գնահատում հարցվածների 56 տոկոսը. հարցում

26.05.2019 16:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանի կառավարության գործունեությունը բացասական է գնահատում հարցվածների 56 տոկոսը. հարցում

«Ազգային դեմոկրատական ինստիտուտի» (NDI) ուսումնասիրության արդյունքների համաձայն, հարցման մասնակիցների մեծամասնությունը բացասական է գնահատում Վրաստանի կառավարության գործունեությունը: Հարկ է նշել, որ քաղաքացիների թվաքանակը, որոնք բացասաբար են գնահատում Վրաստանի կառավարության գործունեությունը, բնութագրվում է աճող միտումով, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Լավրովը պատմել է՝ երբ կարող է վերականգնվել Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը

Հարցին, թե ինչպես դուք կգնահատեիք ներկայիս կառավարության գործունեությունը, ապրիլին հարցված քաղաքացիների 56 տոկոսը պատասխանել է՝ «վատ»:

36 տոկոսը կառավարության գործունեությունը դրական է գնահատում, 6 տոկոսը չգիտի այդ հարցի պատասխանը, իսկ 1 տոկոսը հրաժարվել է պատասխանել: 2018 թվականի դեկտեմբերին անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Վրաստանի կառավարության գործունեությունը «վատ» էր գնահատել հարցվածների 53 տոկոսը, իսկ 44 տոկոսը գնահատել էր՝ «լավ»:

2018 թվականի մարտին կառավարության գործունեությունը նույնպես «վատ» էր գնահատվել: Այն ժամանակ կառավարության գործունեությունը «վատ» էր գնահատել 49 տոկոսը, իսկ «լավ»՝ 45 տոկոսը: «Ազգային դեմոկրատական ինստիտուտը» (NDI) եւ, CRRC-Վրաստանըե ներկայացրել են հարցման մեդիա արդյունքները, որն անցկացվել է 2019 թվականի ապրիլին:

Ուսումնասիրությունը մարտի 28-ից մինչեւ ապրիլի 25-ն անցկացվել է այն քաղաքներում, որտեղ բնակչությունը գերազանցում է 40 հազարը: Դրանք են՝ Բաթումը, Զուգդիդը, Ռուսթավը, Փոթին, Գորին եւ Քութայիսը: NDI-ը նշում է, որ հետազոտության արդյունքների վիճակագրական անճշտությունը 2,3 տոկոս է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА