o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ԱԳՐԵՍԻԱՅԻՆ»

28.05.2019 21:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ԱԳՐԵՍԻԱՅԻՆ»

«Մենք պատրանքների տրվելու իրավունք չունենք, եւ դժվար գտնվի որեւէ մեկը մեր երկրում, ով վստահ չլինի, որ կրկին անգամ ադրբեջանական կողմը փորձելու է դիմել ագրեսիայի: Ադրբեջանական կողմը պատրաստվում է երրորդ ագրեսիային, եւ սա ակնհայտ փաստ է»: «Իրավունք TV»-ի տաղավարում, անդրադառնալով առաջիկայում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգին, նման տեսակետ ներկայացրեց հայտնի ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ:

Եվրախորհրդարանի նոր նախագահ ընտրվեց իտալացի Դավիթ Մարիա Սասոլին

- Ադրբեջանական վերջին զորավարժությունների սցենարն անգամ հուշում է, թե ինչ մարտավարական սխեմաներ են կիրառվելու հնարավոր ագրեսիայի պարագայում: Այնպես որ, ժամանակավոր այս անդորրը, որն արդեն կամաց-կամաց ի չիք է դառնում` ընդամենը ժամանակ շահելու համար է օգտագործում ադրբեջանական կողմը : Մենք շատ լավ գիտենք, որ թե՛ արցախյան հատվածում, թե՛ ՀՀ սահմանային հատվածներում ինժեներական աշխատանքներ են տարվում: Այսինքն, ադրբեջանական կողմը, ըստ էության, չի էլ թաքցնում իր այդ մտադրությունը: Հարցերի հարցն է, թե երբ կդիմի այդ քայլին: Այստեղ, իհարկե, բազմաթիվ գործոնների առկայություն է հարկավոր, բայց սկզբունքորեն ֆիքսում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստվում է երրորդ ագրեսիային՝ Արցախի եւ ՀՀ-ի դեմ, եւ դրան պետք է պատրաստ լինել: Իսկ թե ո՞վ է հրահրում ագրեսիան կամ պատերազմը, կարծում եմ՝ ակնհայտ է: Մենք թշնամու վրայից այդ պատասխանատվությունը չպետք է բեկենք մեր երկրի ներսում թշնամիներ, մարդկանց խմբեր որոնելով եւ թիրախավորելով: Պատերազմը հրահրելու է, եւ պատերազմի դիմելու է մեր հակառակորդը` ադրբեջանական կողմը, թուրք-ադրբեջանական տանդեմը:

Վրաստանում թաքցնում են բողոքի ակցիայի ժամանակ վիրավորված Դավիթ Գրիգորյանի վիճակի մասին տեղեկությունը

Ռազմական փորձագետի ուշագրավ դիտարկումներն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա «Իրավունք» թերթում, ինչպես նաեւ դիտել «Իրավունք TV»-ի եթերում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА