o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

29.05.2019 22:20 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ (ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏԻԿԻՆԸ ԻՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՂԱՑՎԱԾ ՓՈՂԵՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

– Деньги не пахнут!

 

ՌԱԿԻՐՈՎԿԱ (ԼՖԻԿԸ` ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ պատմաբանների` ՀՀԿ-ի իշխանության օրերին Սամվել Ալեքսանյանը ասում էր, որ Փաշինյանն իրենց Նիկոլն է, իսկ թավշյա հեղափոխությունից հետո Սամվել Ալեքսանյանը դարձավ Աննայի Լֆիկը:

 

ՓՈՍ ՓՈՐՈՂԻ ՍԻՆԴՐՈՄ

Վենետիկի հանձնաժողովը մինչ Նիկոլի կողմից արդարադատությանը վետտինգ անելը, հենց Նիկոլին վետտինգ արեց:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ԵԹԵ ԳՈՒՄԱՐԸ ԳՈՂԱՑՎԱԾ Է ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ, ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՈՐ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ Է ՄԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ` ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Աննան գողից գողացավ, Աստված վերից զարմացավ:

 

ՄԵՀՐԻԲԱՆԸ ՉԴԻՄԱԴՐԵՑ, ԷԼ ՈՒՐ ՄՆԱՑ` ՆԻԿՈԼԸ

Ըստ քաղվերլուծաբանների` ինչքան էլ Նիկոլը դիմադրեց Լուկաշենկոյին, մեկ ա` վերջինս նրան ԶԱՍեց:

 

ՇՈՒՏՈՎ ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Նիկոլ Փաշինյանը Տաթեւում թան խմելուց հետո հրատարակել է «Թանի դնջացնող կողմը» խոհանոցային գիրքը:

 

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՌՈՒԲԵՆ ԿԱՐԱՆԶԱՅԻՆ

Ռուբե՛ն, մտնես տրուբեն:

 

ԵՐԿՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼԸ

Ըստ Ջորջ Սորոսի` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը աշխարհում առաջին անգամ կիրառում է կառավարման նոր մոդել` թավշյա, անցնցում, տնտեսական, դատաիրավական, աննադրահամահավաքային աննախադեպ հեղափոխություններով կառավարում:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА