o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ բարեկամներ, զգոն եղեք. Ռուսաստանի Պաշտպանության նախարարի խորհրդական

29.05.2019 16:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայ բարեկամներ, զգոն եղեք. Ռուսաստանի Պաշտպանության նախարարի խորհրդական

ՌԴ Պաշտպանության նախարարի խորհրդական Անդրեյ Իլնիցկին մեկնաբանել է ամերիկյան Rand Сorporation կազմակերպության զեկույցը, որում նշվում է, թե ԱՄՆ-ը պետք է ընդլայնի կապերը Հարավային Կովկասի երկրների հետ:

Նոր պաշտոնանկություն եւ զարգացումներ` ՊՆ-ի պարգեվճարների շուրջ

«Ամերիկացիները խաղալու են Կովկասում: Նրանք ասում են, որ Ադրբեջանն անկասկած շարժվելու է դեպի Արևմուտք: Ես ցանկանում եմ հիշեցնել այն մասին, որ Հայաստանում է գտնվում աշխարհում ԱՄՆ-ի ամենամեծ դեսպանատներից մեկը: Սա պատահական չէ: Իհարկե, ուշադրության կենտրոնում ոչ միայն Հայաստանն է, այլ նաև ամբողջ տարածաշրջանը: Ես կոչ եմ անում մեր հայ ու ադրբեջանցի բարեկամներին զգոն լինել, թշնամին քնած չէ»,-ասել է Իլնիցկին:

Ռուս պաշտոնյան նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը կձգտի ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայում, Բելառուսում և Մերձդնեստրում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА