o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ վիտամիններ ու միկրոէլեմենտներ են ձեզ պետք 20, 30, 40, 50 և 60 տարեկանում

02.06.2019 16:05 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ի՞նչ վիտամիններ ու միկրոէլեմենտներ են ձեզ պետք 20, 30, 40, 50 և 60 տարեկանում

Առողջ ապրելակերպը գեղեցկության ու լավ ինքնազգացողության գրավականն է ցանկացած տարիքում։ Միամտություն է ենթադրել, որ երիտասարդ տարիքում  ձեզ ավելի քիչ վիտամիններ ու միկրոէլեմենտներ են պետք, քան հասուն տարիքում։ Նրանք միշտ են պետք, պարզապես որոշակի տարբերություններ կան այն բանում, ինչին պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։

Վիտամինների պաշար. աշնան ամենատարածված միրգն ու բանջարեղենը

Ստորև ներկայացնենք, թե տարբեր տարիքներում մեր օրգանիզմն ինչի կարիք ունի, որ ավելի ճիշտ կազմենք մեր սննդակարգը։

20+

Այդ տարիքում օրգանիզմն անընդհատ բախվում է մեծ ծանրաբեռնվածության հետ՝ կապված մեր բարձր ակտիվության հետ։ Կարևոր է նաև հասկանալ, որ ամենից հաճախ 20-30 տարեկանում են կանայք երեխաներ ունենում։ Դրան նույնպես պետք է օրգանիզմը նախապատրաստել։ Իմունիտետը բարելավելու համար անհրաժեշտ է D վիտամին։ Վերարտադրողական համակարգի համար օգտակար են E վիտամինը, ֆոլաթթուն, երկաթը, իսկ ընդհանուր տոնուսի համար՝ C վիտամինը։

30+

Կարևոր է օրգան-համակարգերի աշխատունակությանն աջակցել, ինչպես նաև հոգ տանել այն մասին, որ տարիքը չսկսի չափազանց վաղ արտահայտվել կնճիռների տեսքով։ Մաշկի երիտասարդության համար անհրաժեշտ են A և E վիտամինները, ինպես նաև Coenzyme Q10-ը։ Իմունիտետի համար կարևոր են D և C վիտամինները, նյարդային համակարգի համար՝ մագնեզիումը, B խմբի վիտամինները, ցինկը, վերարտադրողական համակարգի համար՝ նույնը, ինչ նախորդ տարիքային խմբում, իսկ նյութափոխանակության համար անհրաժեշտ է յոդ։

40+

Այդ տարիքում կարևոր է պաշտպանել խոցելի հատվածները՝ պահպանելով երիտասարդությունը։ Ոսկորների ամրության համար հարկավոր է D վիտամին, կալցիում, նյարդային համակարգի համար՝ մագնեզիում, B խմբի վիտամիններ, իսկ հակաօքսիդանտային պաշտպանության համար՝ E և C վիտամիններ, մաշկի համար էլ՝ Coenzyme Q10։ Սրտի և անոթների համար կարևոր են Օմեգա-3 պոլիհագեցած ճարպաթթուները։

50+

Սա մի շրջան է, երբ արդեն շատ ավելի դժվար է պայքարել կնճիռների դեմ, բայց դեռևս կարելի է ընդհանուր առողջությունը պաշտպանել՝ հենվելով ճիշտ սննդակարգի վրա։ Եվ այսպես, առաջին տեղում ոսկորներն են, օստեոխոնդրոզի կանխարգելումը, ինչի համար անհրաժեշտ է D վիտամին ու կալցիում։

Սրտի և անոթների համար կարևոր է Օմեգա-3 պոլիհագեցած ճարպաթթուները, նյարդային համակարգի համար՝ մագնեզիումը, B խմբի վիտամինները, հատկապես՝ B12-ը, հակաօքսիդանտային պաշտպանության համար՝ E և C վիտամինները, իսկ մաշկի համար՝ Coenzyme Q10-ը։

60+

Այս շրջանն օրգանիզմը վիտամիններով ու միկրոէլեմենտներով հագեցնելու տեսանկյունից քիչ է տարբերվում նախորդից։ Դրա համար էլ պետք է հետևել նույն խորհուրդներին, ինչպես նաև ուշադրություն դարձնել անքնության հետ կապված խնդիրներին, որոնք կարող են ի հայտ գալ այդ տարիքում։ Սրա դեմ կօգնի պայքարել մելատոնինը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА