o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրիա է մեկնել հայ մասնագետների հերթական խումբը

05.06.2019 11:49 ԹԵՄԱ
Սիրիա է մեկնել հայ մասնագետների հերթական խումբը

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբը հունիսի 4-ին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք. Հալեպ):

Սպաները մեկնել են Գերմանիա՝ սեռական փոքրամասնությունների հետ շփվել սովորելու.hraparak.am

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայ մասնագետները, բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում, ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:

Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվել են ռուսաստանյան կողմի աջակցությամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА