o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամենայն հայոց երգի վեհափառն ու Ամենայն հայոց բանաստեղծը՝ մեկ գրքում

05.06.2019 23:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ամենայն հայոց երգի վեհափառն ու Ամենայն հայոց բանաստեղծը՝ մեկ գրքում

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում օրերս տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150 ամյակին նվիրված Սամվել Հարոյանի` «Ամենայն հայոց երգի վեհափառը» և «Ամենայն հայոց բանաստեղծը» մատենագիտական գրքերի շնորհանդեսը: Գրքերի ստեղծմանը մասնակցել են մի շարք գործիչներ, որոնց շարքում էր նաև` Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, ով գրքերի խմբագիրն է: Նա իր խոսքում նշեց, որ մեծ հաճույքով է ընդունել առաջարկը և աշխատանքային ամբողջ ընթացքը ուղեկցվել է մանկության հուշերով:

ԱԿՕՍ. ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ

Համերգին մասնակցեց` Պետական ակադեմիական երգչախումբը` Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, Հայ մյուզիք բենդը և Բերդ պարային անսամբլը: Միջոցառմանը հրավիրված էին վաստակավոր արտիստներ` Ռաիսա Մկրտչյանը, Վահան Արծրունին, Գևորգ Դաբաղյանը, Համլետ Գևորգյանը, Արսեն Ղազարյանը և այլոք:

Ավարտին Սամվել Հարոյանը շնորհակալություն հայտնեց այն մարդկանց ովքեր մշտապես եղել են նրա կողքին և աջակցել` Դավիթ Գյուրջինյանին, բանասիրական գիտությունների դոկտոր` Սուսաննա Հովհաննիսյանին, կոմիտասագետ Մարինե Մուշեղյանին և այն բոլոր ընկերներին և բարեկամներին, որոնք մշտապես իր կողքին են ոչ միայն այս ձեռնարկի, այլ տարբեր ծրագրեր իրականացնելիս:

«Սկզբո՞ւնք թե՞ նպատակահարմարություն…». Բագրատ սրբազանը՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման մասին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА