o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինքս էլ զարմացա, որ նման արձագանք եղավ»․ Նազարբաևը հայտնել է իր հրաժարականի պատճառը

06.06.2019 14:41 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ինքս էլ զարմացա, որ նման արձագանք եղավ»․ Նազարբաևը հայտնել է իր հրաժարականի պատճառը

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտնել է, որ նախագահի պաշտոնից հրաժարական է տվել հանուն երկրում կայունության, գրում է РИА Новости-ն։  «Իմ որոշումը կշռադատված, նորմալ որոշում էր՝ հանուն պետության կայունության, հանուն ապագայի, հանուն քաղաքականության հաջորդականության, որը վարել եմ վերջին 30 տարիներին»,- ասել է նախկին նախագահը երկրի խորհրդարանի վերին պալատի լիագումար նիստի ժամանակ։  Նա նշել է, որ հրաժարականից հետո այլ երկրների ղեկավարների կողմից նամակներ ու զանգեր է ստացել։ «Ինքս էլ զարմացա, որ նման արձագանք եղավ։ Մենք կրկին մեր օրինակով ցույց տվեցինք, թե ինչպես պետք է լուծել իշխանափոխության հարցը»,- հավելել է Նազարբաևը։ 

Թրամփը հայտնել է Բեն Լադենի որդուն սպանելու մասին

Հիշեցնենք, որ Ղազախստանը մոտ 30 տարի ղեկավարած Նազարբաևը լիազորությունները վայր էր դրել մարտի 20-ին։ Նրան երկրի ղեկավարի պաշտոնում փոխարինել է Քասիմ Ժոմարտ Տակաևը, որը մինչ այդ խորհրդարանի վերին պալատի նախագահն էր։  Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն հունիսի 9-ին։ Նախագահի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու, այդ թվում՝ Տոկաևը։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА