o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հյուրախաղերով Հայաստանում է Համազգայինի «Գասպար Իփեկյան» թատերախմբը

10.06.2019 14:44 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
Հյուրախաղերով Հայաստանում է Համազգայինի «Գասպար Իփեկյան» թատերախմբը

Համազգային հայ կրթական և մշակութային միության «Գասպար Իփեկյան» թատերախումբը հունիսի 10-14-ը Հայաստանում կներկայացնի ամերիկացի ժամանակակից դրամատուրգ Նիլ Սայմոնի «The Good Doctor» կատակերգությունը։ Բեմադրությունը՝ Հակոբ Տեր-Ղուկասյանի։

The Next Web-ի անդրադարձը. «Ի՞նչ է անում Քիմ Քարդաշյանը Հայաստանում անցկացվող ՏՏ համաժողովին»

Լիբանանյան ներկայացումներից հետո թատերախումբը «The Good Doctor»-ը հունիսի 10-ին ներկայացնելու է Գյումրիում` Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հունիսի 12-ին` Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և հունիսի 13-ին` Երևանի Սոս Սարգսյանի անվան «Համազգային»  պետական թատրոնում։

«Գասպար Իփեկյան» թատերախումբը մեծապես կարևորում է հայաստանյան թատերախմբերի հետ համագործակցությունը՝ վստահ լինելով, որ այսօրինակ կապերի ձևավորումը աշխուժություն կմտցնի և նորանոր նախաձեռնությունների հիմք կհանդիսանա Հայաստանի և Սփյուռքի թատերախմբերի միջև։

Անդրադառնալով ներկայացմանը՝ բեմադիրչ Հակոբ Տեր-Ղուկասյանը մասնավորապես նշում է․ «Ընտրեցի Նիլ Սայմոնի «The Good Doctor»-ը, որովհետև այնտեղ հեղինակը մեզ է ներկայացնում առօրեական դեպքեր։ Ներշնչվելով Չեխովի պատմվածքներից՝ այս թատերախաղն է գրել Սայմոնը։ Այս ձևով թատերագիրը յուրատեսակ հարգանքի տուրք է մատուցել Չեխովին։ Մենք էլ մեր հերթին ներշնչվեցինք Սայմոնի ստեղծագործությամբ՝ կատարելով մեր փոփոխությունները և ստացվեց մեր պատկերացրած «The Good Doctor»-ը»։

Համազգայինի թատերասերների խումբը հիմնվել է 1942 թվականին բեմադրիչ Գասպար Իփեկյանի կողմից։ Ժորժ Սարգսյանը թատերախմբի գլխավոր դերակատարներից էր։ Գասպար Իփեկյանից հետո խումբը ղեկավարեց Ժորժ Սարգսյանը, ով ավելի քան 30 տարի անձնվիրաբար ծառայեց հայ թատրոնին ու մշակույթին։ Գասպար Իփեկյանի մահվանից հետո թատերախումբը կոչվեց իր հիմնադրի Գասպար Իփեկյանի անունով։ Ժորժ Սարգսյանի ղեկավարությամբ թատերախումբը նոր զարգացում ապրեց՝ ամրապնդելով դիրքերը նախ Լիբանանի մեջ, այնուհետև վաստակեց համասփյուռքյան համբավ։ Ժորժ Սարգսյանի շնորհիվ սփյուռքահայ թատրոնը հասավ իր գագաթնակետին։ «Գասպար Իփեկյան» թատերախումբը հյուրախաղերով հանդես է եկել Սիրիայում, Պարսկաստանում, Եգիպտոսում, Կիպրոսում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Հարավային Ամերիկայում և այլ երկրներում։

Տասնամյակներ շարունակ «Գասպար Իփեկյան» թատերախումբը Ժորժ Սարգսյանի մահվանից հետո ղեկավարել են Վարուժան Խտշյանը, Վիգեն Ստեփանյանը, Դավիթ Հակոբյանը, Ռոբերտ Առաքելյանը, Հասմիկ Բերթիզյանը և Զոհրապ Յաղուպյանը։ Ներկայումս թատերախումբը ղեկավարում է Հակոբ Տեր-Ղուկասյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА