o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ժամանակակից կոմպոզիտորների գործերը կհնչեն արցախցի դաշնակահարուհու մենահամերգին

12.06.2019 13:32 ՄՇԱԿՈՒՅԹ ԱԶԴԱԳՐԵՐ
Ժամանակակից կոմպոզիտորների գործերը կհնչեն արցախցի դաշնակահարուհու մենահամերգին

Ստեփանակերտից դաշնակահարուհի  Լուսինե Խաչիկյանը Հայաստանի մարզերում  եւ մայրաքաղաքում մենահամերգների շարք է սկսել, որն իրականացնում է Armenian National Music-ը: Համերգները կկայանան հունիսի 21-ին, ժամը՝ 19։00-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում, հունիսի 23-ին, ժամը՝ 17։00-ին Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցի դահլիճում: Վերջին մենահամերգը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը՝ 20։00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։

«Այս «ադնառազվի» կոմպոզիտորների գործերը, ուղղակի, երաժշտարվեստը տանում են կործանման»

Մենահամերգների ընթացքում կհնչեն հայ ժամանակակից կոմպոզիտորների գործեր, այդ թվում՝ Արթուր Ավանեսովի, Արամ Հովհաննիսյանի, Էլեն Յոլչյանի, Արսեն Բաբաջանյանի և Արթուր Աքշելյանի ստեղծագործությունները գրված մենանվագ դաշնամուրի համար։

Լուսինե Խաչիկյանը ծնունդով Ստեփանակերտից է, ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետը (պրոֆեսոր Կ. Օհանյանի դասարան)։ Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների: 2003թ. մասնակցել է Արամ Խաչատրյանի անվան հանրապետական մրցույթին և արժանացել երկրորդ  մրցանակի, 2006թ. Առնո Բաբաջանյանի անվան հանրապետական մրցույթի դափնեկրի կոչման, Երաժիշտ-կատարողների 2012թՎերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոն (լավագույն հայկական ստեղծագործության կատարում, 2015թ. կոմպոզիտորական անվանակարգում հանդես գալով որպես կոնցերտմայստեր՝ արժանացել է առաջին մրցանակի), այնուհետև 2017թ.՝ Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական մրցույթի դափնեկրի կոչման:

«Այն մարդը, որը չի ճանաչում իր ազգի նվիրյալներին, իրավունք չունի լինել նախարար». Արամ Սաթյան (ՌԵՍԱՆՅՈՒԹ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА