o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սեւազգեստ խմբեր» իշխող «Իմ քայլը» խմբակցությունում

12.06.2019 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Սեւազգեստ խմբեր» իշխող «Իմ քայլը» խմբակցությունում

Ինչպես իմաստուն ժողովուրդն է ասում` հեռու ման արի, մոտիկ` գտիր: Դեռեւս նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, թե «ձեւավորվել են սեւազգեստ մարդկանց խմբեր, որոնք քաղաքում շրջում են եւ որոշակի տրամադրություն փորձում ստեղծել եւ այլն»: Դրան էլ հաջորդեց այն, որ ոստիկանությունը հանձն առավ տասնյակներով սեւազգեստ մարդկանց «փռել ասֆալտին»: Բայց արի ու տես, որ սեւազգեստ խմբերը հայտնվել են խորհրդարանում կամ առնվազն բոյկոտում են, ավելի ճիշտ` սաբոտաժ են անում Ն. Փաշինյանի հայտարարությանն ու, այսպես ասած` հակահեղափոխական վարքագիծ դրսեւորում: Երեկ կայացած ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ, ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, ՏԱԹԵՎԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ եւ ՍԵԴՐԱԿ ԹԵՎՈՆՅԱՆԸ եկել էին ոտքից գլուխ սեւ հագած: Սա պատահականություն էր, թե չենթարկվելու մեսիջ Նիկոլ Փաշինյանին, դժվար է ասել: Ամեն դեպքում, մնում է հուսալ, որ ոստիկանությունը գոնե դեմքերով կճանաչի նրանց եւ անձեռնմխելի պատգամավորներին չի «մխի» ասֆալտին:

​​​​​​​«Նիկոլի հեռանալուց հետո պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА