o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ Ե՛Վ ԶՈՀԸ, ԵՎ ԲՌՆԱՐԱՐԸ ՄՏԱՎՈՐ ՀԵՏԱՄՆԱՑ ԵՆ

12.06.2019 21:20 ՔՐԵԱԿԱՆ
ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ Ե՛Վ ԶՈՀԸ, ԵՎ ԲՌՆԱՐԱՐԸ ՄՏԱՎՈՐ ՀԵՏԱՄՆԱՑ ԵՆ

Օրեր առաջ մամուլում լայնորեն տեղեկություն էր տարածվել, որ «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում» 10-ամյա տղան ենթարկվել է սեռական բռնության: Սակայն ոստիկանությունից պարզաբանեցին, որ նշված դեպքը տեղի է ունեցել 2018թ. հունվար ամսին: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը այս մայիսի 31-ին ուղարկվել է դատարան: Մեզ դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մեր հավաստի տեղեկություններով.

Սյունիքում 62-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ

- Սեռական բռնության է ենթարկվել ոչ թե 10, այլ 14 տարեկան երեխա, ով տառապում էր մտավոր եւ մի շարք այլ խնդիրներով: Երեխան կրթահամալիր է տեղափոխվել 8-րդ դասարանից, բացարձակ անտառաճանաչ: Նա զբաղվել է մուրացկանությամբ, ունի ծնողներ, ովքեր, ինչպես եւ երեխան, ունեն մտավոր խնդիրներ: Երեխայի նկատմամբ սեռական բռնություն է կատարել նույն կրթահամալիրի 16-ամյա մեկ այլ սան, ով եւս մտավոր խնդիրներ ուներ: Դեպքից հետո տնօրենը ազատել է տվյալ օրվա աշխատակիցներին: Երկուսն էլ այժմ տեղափոխվել են այլ հաստատություն:

Տղամարդը սոցցանցերում շանտաժի միջոցով սեռական հարաբերությունների է հարկադրել մի շարք աղջիկների. նրանցից մեկը 13 տարեկան է

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА