o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

14.06.2019 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մեր ընթերցողներն, անշուշտ, ուշադրություն դարձրել էին այն քաղաքացու վրա, ով դատարանի դահլիճում ճվճվալով սկսել էր Ռոբերտ Քոչարյանին մեղադրել իր դստերը բռնաբարելու մեջ: Ավելի ուշ հայտնվեց նաեւ փետրվար ամսին ԱԺ անցակետում այդ նույն քաղաքացու ճվճվոցի տեսանյութը, եւ այդ անգամ նա իր դստերը բռնաբարելու մեջ մեղադրում էր ՀՅԴ-ին: Եվ ահա, այդ` ունիվերսալ բռնաբարվող դուստր ունեցող կերպարանքը` ՀՈՎՀԱՆՆԵՍ ՓԱՅԼԱԿԻ ԹՈՐՈՍՅԱՆԸ, հայտնվեց եւ կառավարության դռանը, ուր նաեւ կրկնեց Ֆրանսիայում իր աղջկան բռնաբարելու պատմությունը եւ բռնաբարողների այնպիսի երկար ցուցակ, որ մարդ զարմանքից չգիտի ինչ ասի. «Քոչարյան Ռոբերտ, Սեդրակ, Սաշիկ, Սերժիկ, Սաշիկ, Վաչիկ, դեսպան Մինասյան Միքայել, վարդապետ Կարապետ Հարությունյան, Սրբազան, Գարեգին Կաթողիկոս, Երեւանում էլ Եսայի քահանա: Իսկ դաշնակներից` Մուրադ Փափազյան, Նիսանյան Մովսես.... եւ էլի բժիշկներ»: Դե ինչ, սա էլ Սիլվա Համբարձումյանի մի այլ տարբերակ էբայց ոչ թե կաշառք տվող, այլ` բռնաբարվող: Այսքանից հետո զարմանքով պետք է հարցադրենք` Քենեդուն էլ հաստատ Ռոբերտ Քոչարյանն է բռնաբարել, բայց հետաքրքիր է, սպանելուց առաջ նաեւ բռնաբարե՞լ է, թե՞ ոչ:

ԶԱՐՄԱՆՔ

Քանի որ խոսք գնաց դատարանի մասին, չենք կարող չհիշատակել ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ում վերաբերյալ հայտնի գաղտնալսումից բոլորը գիտեն, որ Սասուն Խաչատրյանի հանձնարարություններ կատարող փաստաբանն է: Եվ քանի որ նա մեր ժպտերեսիկ նախագահի կողմից առաջադրվել է ՍԴ անդամի թեկնածու, հենց ՍԴ-ի թեմայով նրան մշտապես հարցեր են տալիս: Եվ ահա ինչ զարմանալի, ապշեցուցիչ ամբիցիաներ ունի նա«Դատարանի նախագահի հարց չի քննվում այս պահին, ես թեկնածու եմ, հեռանկարում չեմ կարող ասել, եթե ասում եք` հեռանկարում էդպես են ասում, ովքեր են ասում, էդ հարցը լուծում են միայն դատավորները: Դատավորներն են որոշելու: Ես պատրաստ եմ լինել ՍԴ նախագահ, այո՛»: Այստեղ են ասում` ախորժակիդ քացախ:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊՅԱՆՆ էլ պաշտոնից հանել է ճանապարհային ոստիկանության պետը տեղակալ, գնդապետ Նիկողայոս Եղիազարյանին: Կայքերից մեկում մենք տեսանք նրա զարմանալի պատմությունը. «Նշենք, որ Նիկողայոս Եղիազարյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի արդեն նախկին դատավոր Մանուշակ Պետրոսյանի ամուսինն է: Մանուշակ Պետրոսյանը Վերաքննիչում աշխատում է 2000թ.-ից: Նա միակ կին դատավորն է, որ մասնակցել է Արցախյան ազատամարտին, այդ տարիներին էլ ծանոթացել է ապագա ամուսնու հետ, որը նույնպես ազատամարտիկ էր: Օրերս 65-րդ տարեդարձի եւ կնոջ` թոշակի անցնելու կապակցությամբ ամուսինը խնջույք է կազմակերպել, որին հրավիրել է նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջը` Ռիտա Սարգսյանին»: Ահա այդպիսի զարմանալի բաներ` ստացվում է, որ հաճոյակատար Օսիպյանը կարող է մարդուն աշխատանքից հեռացնել ՀՀ երկրորդ նախագահի տիկնոջ հետ սեղան նստելու համար: Դե ինչ, մխիթարվենք նրանով, որ դեռեւս չեն ձերբակալում այն մարդկանց, ովքեր երբեւէ բարեւ են տվել Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին: Բայց նման է, որ դրան է կհասնի:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА