o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սամվել Ալեքսանյանի գործերը լավ են. Ինչ էր գրում «Իրավունքը» 2018-ի հունիսին

15.06.2019 16:55 ՌԵՏՐՈ
Սամվել Ալեքսանյանի գործերը լավ են. Ինչ էր գրում «Իրավունքը» 2018-ի հունիսին

«ԱՌԱՋ ԲԵՐԱԾ ԴԻՐՔԵՐԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԱՌԱՋԱՑՆԵԼ»

06.06.2018 

«ԱՌԱՋ ԲԵՐԱԾ ԴԻՐՔԵՐԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ  ԿԱՐՈՂ ԵՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԱՌԱՋԱՑՆԵԼ»

Նա­խի­ջե­ւա­նի` հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին տի­րող իրա­վի­ճա­կը շա­րու­նա­կում է լուրջ մտա­հո­գու­թյուն­նե­րի տե­ղիք տալ: Ինչ­պես հայտ­նի է, այս ուղ­ղու­թյամբ դեռ ան­ցած ամս­վա կե­սե­րին էին ադր­բե­ջա­նա­կան ու­ժե­րը սկսել դիր­քերն առաջ տալ: Եվ եթե սկզբնա­կան փու­լում հայ­կա­կան ու­ժե­րը ազե­րի­նե­րին դրա հնա­րա­վո­րու­թյու­նը չէ­ին տա­լիս, ապա վեր­ջին ժա­մա­նակ­ներս հան­րա­պե­տու­թյան ռազ­մա­կան ղե­կա­վա­րու­թյան հաս­ցե­ին մե­ղադ­րանք­ներ են հնչում` սահ­մա­նի որո­շա­կի հատ­ված­նե­րում ադր­բե­ջա­նա­կան դիր­քե­րի տե­ղա­շար­ժե­րին չխո­չըն­դո­տե­լու հետ կապ­ված:

 

ԱՐԵՆԻԻ ԱՅԳԻՆԵՐԻՑ ՄՈՏ 2000 ՄԵՏՐ

Իսկ ահա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը միանգամայն հանգիստ է նայում Ադրբեջանի դիրքային տեղաշարժերին. «Պետք է բոլորը գիտակցեն, որ Ադրբեջանը իրականացնում է իրենց տարածքում որոշակի տեղափոխումներ, դա Ադրբեջանի, Նախիջեւանի Հանրապետության տարածքն է: Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա: Ես կարծում եմ, որ մենք իրականում իրավիճակը պետք է սթափ գնահատենք, ոչ մի խնդիր այս պահով Պաշտպանության նախարարությունը չի տեսնում»:

Փոխարենը, այն տվյալները, որոնք օրերս ներկայացրեց «Razm.info» կայքը, բերելով նաեւ այդ դիրքային տեղաշարժերի քարտեզները, չեն կարող չմտահոգել: Այսպես, ըստ կայքի. «A. Հունուտի ուղղությամբ ¥տե՛ս քարտեզը- Հեղ.¤ առաջանալով` ադրբեջանական կողմը կառուցել է 5 նոր ճանապարհ, որոնք, ամենայն հավանականությամբ, տանում են դեպի նոր զբաղեցրած դիրքերը: Նախկինում այս հատվածում միջդիրքային տարածությունը 4.5–5 կմ էր, այժմ հայկական եւ ադրբեջանական դիրքերի միջեւ հեռավորությունը կրճատվել է մինչեւ 750–1600 մետրի: Նշենք, որ հայկական դիրքերը տեղակայված են հենց լքված Հունուտ գյուղի տարածքում...

B. Մայիսի 17-ից հետո ադրբեջանական կողմը ձեռնարկում է ինժեներական աշխատանքներ Արենիի ուղղությամբ՝ նոր ճանապարհ բացելով դեպի արեւելք ու դիրքավորվելով երկու հայկական դիրքերի միջեւ գտնվող բարձունքում: Հարկ է նշել, որ Արենի գյուղն իր մատույցներով բավականին հեռու է ադրբեջանական նոր դիրքերից եւ հրաձգային զենքի համար գործնականում անհասանելի:

C. Մայիսի 17-ից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն նոր դիրք է զբաղեցնում նաեւ ջրամբարի հարավային ափին, հայտնվելով Արենիի այգիներից մոտ 2000 մ, իսկ մոտակա հայկական դիրքերից՝ մոտ 750 մ հեռավորության վրա»:

Արդյունքում, ըստ տարածված լուրերի, նախկինում չեզոք համարվող հատվածի մոտ 1000 հա տարածք ներկայումս ադրբեջանական ուժերի կայուն վերահսկողության տակ է: Սակայն ամենամեծ մտահոգությունն այն է, որ դեպի Արենի տեղաշարժված դիրքերից, ադրբեջանական ուժերը հայտնվել են գյուղից, այսինքն՝ ռազմավարական նշանակության մայրուղուց ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա: Այսինքն, տվյալ դիրքերից կարող են ականանետային կրակի տակ պահել Մեղրիի մայրուղին: Ու ոչ միայն այդ դիրքից. գործնականում՝ առաջ բերված բոլոր դիրքերից էլ հնարավոր է հարվածել մայրուղուն: Այսինքն, պատերազմի դեպքում հայկական կողմը ստիպված է լինելու մեծ զոհերի գնով չեզոքացնել դիրքերը, ինչը առավել քան բարդ է լինելու, հաշվի առնելով լեռնային պայմանները: Եվ այդ իրավիճա՞կն է պաշտպանության նախարարը «սթափ գնահատում»:

 

Սամվել Ալեքսանյանի գործերը լավ են

06.06.2018 

Սամվել Ալեքսանյանի գործերը լավ են

Այսօր խորհրդարանում գործարար Սամվել Ալեքսանյանը հայտնեց, որ դուրս է եկել ՀՀԿ խմբակցությունից, սակայն չմանրամասնեց դուրս գալու պատճառները, նշեց թե շատ զբաղված է եւ արագ հեռացավ լրագրողների մոտից: Սակայն որոշ ժամանակ անց բարձր տրամադրությամբ նա կրկին եկավ լրագրողների մոտ եւ ասաց, թե բան ու գործ չունեն լրագրողները, որ այս ժամին խորհրդարանում են: Լսելով լրագրողների պատասխանը, թե այստեղ աշխատում ենՔ, Սամվել Ալեքսանյանը հարցրեց, թե Խոսրովը, ո՛ր սենյակում է նստում, նկատի ուներ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Հետո կրկին բարձր տրամադրությամբ հեռացավ:


Ի դեպ, նշենք, որ Ս. Ալեքսանյանը վերջին շրջանում խիստ նեղացել էր լրագրողներից եւ անցնելուց նույնիսկ չէր էլ բարեւում, բայց այսօր նրա տրամադրվածությունն տրամադրվածությունը լրագրողների նկատմամբ էականորեն տարբերվում էր:

«ԱՄԵՆ ՕՐ ԷԼ ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՆ ՀՆՉՈՒՄ»

Ի՞նչ է կատարվել իրականում եւ ի՞նչ իրավիճակ է այսօր: Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ Վայոց ձորի Արենի համայնքի համայնքապետ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ, ով ասաց.

- Այն, որ թշնամին ակնհայտ ակտիվացել Է Նախիջեւանի շրջանում, ցավոք, այդպես է: Դիրքերը առաջ է բերում: Թե ինչպիսին է իրավիճակը իրականում, հիմա չեմ ցանկանա հեռախոսով ասել: Ամեն դեպքում, խուճապն այս պահին չկա: Այսպես ասեմ` այնպես չի, որ անհանգստանալու բան չկա, բայց այնպես էլ չի, որ հանգիստ է:

- Իսկ ի՞նչով էր հատկապես աչքի ընկել տեղաշարժը:

- Ընդամենը երկու-երեք օրվա մեջ բառացիոեն 5-6 տեղով առաջ եկան:

- Գյուղից որքա՞ն հեռավորության վրա են գտնվում արդեն առաջ եկած դիրքերը:

- Հեռավորությունը վախենալու հեռավորություն չի, բայց որ գյուղից նայում ես, ակնհայտ երեւում է: Ավելի շատ՝ հոգեբանական վախ կա:

- Իսկ այս պահին ինչպիսի՞ն է իրավիճակը, կրկին տեղաշարժեր նկատվո՞ւմ են:

- Այս պահին իրավիճակը ավելի հանգիստ է, բայց առաջ բերած դիրքերը հետագայում կարող են մեզ համար լուրջ խնդիրներ առաջացնել: Եթե իրավիճակը սրվի, մեզ համար բարդ կլինի:

- Իսկ գյուղացիների մեջ խուճապ կա՞:

- Այսպես ասեմ, ժողովուրդը իր բնականոն, առօրյա աշխատանքներով է, բայց որ մի քիչ «խորանում են», մտածում, ըստ էության՝ անհանգստանում են: Դե, պատկերացրեք, որ վերջին քսան տարվա ընթացքում անգամ սովորական կրակոց չի եղել, իսկ հիմա հերիք չի տեղաշարժերը, մի բան էլ՝ կրակոցները: Հիմա ամեն օր էլ կրակոցներ են հնչում, այսօր էլ են կրակել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

«ՈԽԵՐԻՄ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ» ԵՎ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

06.06.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«ՈԽԵՐԻՄ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ» ԵՎ ՆՈՐ  ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հունիսի 7-ին օրենքի ուժով խորհրդարանը ընդունելու կամ մերժելու է ՀՀ կառավարության ծրագիրը: Ամենայն հավանականությամբ, էլի ճիշտ այնպես, ինչպես տեղի էր ունեցել մայիսի 8-ին` վարչապետի ընտրության ժամանակ,  ՀՀԿ-ն կտրամադրի Նիկոլ Փաշինյանին պակասող մի քանի քվեն: Չնայած հնարավոր են եւ այլ զարգացումներ: Բանն այն է, որ օբյեկտիվորեն առկա է շահերի բախում Փաշինյանի թիմի եւ ԲՀԿ-ի միջեւ: Չմոռանանք նաեւ մայիսի 8-ի քվեարկության վերջին դրվագը` Գագիկ Ծառուկյանը ըստ էության, մեղքը գցելով էլեկտրոնային համակարգի վրա, վերջին պահին սեփական բանավոր հայտարարությամբ գրանցեց իր կողմ քվեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը:

 

ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՀՈՒՅՍԵՐՆ ՈՒ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ամենեւին էլ նորություն չէ, որ Գագիկ Ծառուկյանն իր անձնական քաղաքական ուժով հավակնում է արտահերթ ընտրություններում վերցնել բացարձակ մեծամասնությունը, ինչի մասին նրա կուսակիցները քանիցս հայտարարել են ե՛ւ խորհրդարանի, ե՛ւ այլ ամբիոններից: Բայց, բնականաբար, ընտրողների քվեների բացարձակ մեծամասնությանը հավակնում է եւ Նիկոլ Փաշինյանը` այն իրողության զորությամբ, որ ինքն է իրականացրել թավշյա հեղափոխությունը: Այսինքն` անգամ, եթե այդ երկու թիմերը իրենց պատռեն փոխադարձաբար համերաշխ լինելու համար, իրենց շահերը բախվում են: Եվ այդ բախումը պարզ երեւում է հրապարակային, այդ թվում եւ կադրային նշանակումների դաշտում: Եթե նախարարների նշանակման ժամանակ ԲՀԿ-ին բաժին հասավ մեկ փոխվարչապետական տեղ եւ չորս բավականին կարեւոր եւ ռեսուրսներով օժտված նախարարություններ, ապա մարզպետների նշանակման ժամանակ Կոտայքի մարզպետ նշանակվեց Նիկոլ Փաշինյանի կուսակիցը: Իսկ Կոտայքը շատ զգայուն կետ է Գագիկ Ծառուկյանի համար: Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը բազմակի ավելի շատ լծակներ ունենալով հանդերձ, ավանդաբար այդ մարզպետական պաշտոնը տրամադրում էին այն մարդուն, ով ընդունելի է, կամ անգամ ուղղակիորեն առաջ է քաշված Գագիկ Ծառուկյանի կողմից: Իսկ Նիկոլ Փաշինյանի այդ քայլը ինչ-որ տեղ նմանվում է հրապարակային մարտահրավերի, եւ անգամ պարունակում է ԲՀԿ առաջնորդին հրապարակավ նվաստացնելու տարրեր: Անշուշտ, Ծառուկյան դաշինքը գայթակղություն ունի, եւ առավել եւս դրա բոլոր հնարավորությունները կան, կառավարության ծրագրի քննարկման եւ ընդունման ժամանակ դրանից քարը քարին չթողել, քանզի Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագիրը ոչ այլ ինչ է, քան բարի ցանկությունների, կամ «կենացների» հավաքածու: Եվ, ի դեպ, ՀՀԿ ներկայացուցիչները հասցրել են մատնանշել, որ կենացն այնպիսի բան չէ, որը ենթակա է քննադատության: Բայց միաժամանակ մատնանշել են, որ դրույթների մի մասը ուղղակի «հեղինակային իրավունքի» խախտումով թռցրած է ՀՀԿ-ի ծրագրից: Իհարկե, Ծառուկյան դաշինքը դժվար թե տրվի Փաշինյանի ներկայացրած ծրագիրը սկանդալով տապալելու գայթակղությանը: Առավել եւս, որ եթե հայտնի դառնա այդպիսի մտադրության մասին, ապա Փաշինյանը ստիպված կլինի ՀՀԿ-ից խնդրել ոչ թե մեկ տասնյակ քվեներ, այլ` աջակցություն այդ խմբակցության ամբողջական քվեներով: Իսկ դա «ՀՀԿ-ական հանցավոր ռեժիմի դեմ» հեղափոխություն արած ուժի համար, անշուշտ, ամենաանցանկալի տարբերակն է: Ի դեպ, պատահական չեն այն լուրերը, որ Գագիկ Ծառուկյանը գտնվում է Մոսկվայում: Գերտերությունների մայրաքաղաքներում զորակցություն փնտրելու հիվանդությունը նորություն չէ մեր քաղաքական դաշտի համար, անգամ քանիցս արձանագրվել են դեպքեր, երբ այս կամ այն քաղաքական ուժը հրապարակավ բլեֆ էր անում` փորձելով հանրությանը համոզել, թե ունեն Կրեմլի կամ անձամբ Վլադիմիր Պուտինի աջակցությունը: Բայց դա, այսպես ասած, լրացուցիչ գործոն է: 

 

ՀՀԿ-Ն ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԻՐ ՌԵԱԼ ՈՒԺԸ

Եթե, օրինակ, նախորդ վարչակարգերի ժամանակ ֆորսմաժորային իրավիճակներում ԱԺ մեծամասնությունը զանգվածաբար առնետավազք էր կատարում, ապա այժմ այդպիսի գործոն չկա, թեեւ դա շատ ցանկալի էր համարում եւ ինքը` Նիկոլ Փաշինյանը, եւ իր հոգեւոր ուսուցիչ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ի դեպ, ծերուկի հեղափոխական սցենարների մեծ մասը կառուցված է հենց առնետավազքի գործոնի վրա: Բայց, եթե, օրինակ, Վազգեն Սարգսյանին հաջողվեց մեկ գիշերում ՀՀՇ պատգամավորների մեծ մասին «երկրապահացնել», ապա ՀՀԿ խմբակցությունից դեպի թավշակրոն դաշտը պոկվում են շատ դանդաղ: Անգամ իր չեղած «խղճով եւ համոզմունքներով» դեռ մայիսի 1-ին Նիկոլի կողմն անցած Ֆելիքս Ցոլակյանը` ԱԱԾ գեներալի պարագայում անհասկանալի տվայտանքներով հանդերձ, 100 տոկոսով նիկոլական համարվել չի կարող: Առավել եւս, այդպիսին չեն եւ ՀՀԿ խմբակցությունը լքած գործարարները եւ երեւի թե 100 տոկոսով «իրենցով արած» կարող են համարել միայն Շիրակ Թորոսյանին, որը գնալու տեղ չունի: Ու անգամ եթե ՀՀԿ խմբակցության բոլոր գործարարաները «ազատ նավարկության» դուրս գան, էլի ՀՀԿ-ն մնում է ԱԺ խոշորագույն խմբակցությունը: Ի դեպ, տեղերում շարքերը լքողներն էլ առավել քան քիչ են` պաշտոնական տվյալներով ընդամենը մի քանի հարյուր: Այդտեղ անգամ մի քանի հազարը պատկերն էապես չի փոխի: Եվ դա ունի բավականին պարզ ու պրագմատիկ բացատրություն` ՀՀԿ տեղական կառույցների հենարանները ՏԻՄ մարմիններն են: Ու պատահական չէ, որ հեղափոխականները փորձում են հարվածել ՀՀԿ-ական համայնքապետերին: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պարագայում այդ գրոհները` փողոցի ճնշման միջոցով, ձախողվեցին: Դրանից հետո փորձ արվեց քրեական հետապնդման միջոցով ազատվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանից, ում «մասկի շոուի» միջոցով ձերբակալեցին: Սակայն ՀՀԿ պատգամավորները իրենց միջնորդությամբ տեր կանգնեցին իրենց թիմակից քաղաքապետին, համ էլ դատարանը որոշեց, որ կալանավորելու հիմքեր չկան: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ չի միջամտելու դատական իշխանության աշխատանքին, նա ասում էր ընդամենը ճշմարտության մի մասը: Չի միջամտելու ոչ թե այն պատճառով, որ չի ուզում իբր թե ինչ-ինչ սկզբունքներից ելնելով, այլ որ չի կարող: Համակարգը պարզապես բանի տեղ չի դնում նրա պատվերները, նա ի վիճակի չէ դատական պատվեր իջեցնել: Եվ դա պարզ երեւաց Մասիսի քաղաքապետի պարագայում, ու հիսթերիկան դատավորի անձի շուրջ, համացանցում լեփ-լեցուն լցված կոչերը, լուտանքները եւ վիրավորանքները այդ իրողությունը չեն փոխում:  Այսինքն` ՏԻՄ մարմիններում եւ խորհրդարանում սեփական դիրքերը պահպանելով, ՀՀԿ-ն պահպանվում է, որպես միասնական, հզոր եւ ռեսուրսներով օժտված թիմ: Գումարած դրան, օլիգարխիկ տարրերի արտահոսքը ծառայում է կուսակցության գաղափարայնացմանը, կամ ինչպես ասում է Վահրամ Բաղդասարյանը «ինքնամաքրմանը»: Ու միանգամայն բնական է, որ ՀՀԿ-ն  իր օրակարգում արտահերթ ընտրությունների խնդիր չի տեսնում, իսկ ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, ապա մատնանշում է, որ դրա համար ե՛ւ քաղաքական ուժերի կոնսենսուսն է պետք, եւ այլն...

Եվ, խոշոր հաշվով, Ընտրական օրենսգրքի ցանկալի փոփոխության առանց ՀՀԿ-ի չեն կարող հասնել ո՛չ «Ելքը», ո՛չ էլ ԲՀԿ-ն: Իսկ դրանցից ում նախապատվություն կտա ԱԺ խոշորագույն  խմբակցությունն ունեցող նախկին իշխանական ուժը, եւ արդյոք որեւէ մեկին կտա` դա հարցական է: Չէ՞ որ սեփական ռեսուրսները պահելը եւ ժամանակ շահելը ՀՀԿ-ի օգտին է աշխատում` վարկաբեկման եւ հիասթափության անխուսափելի ալիքի հարվածների տակ են ե՛ւ Նիկոլ Փաշինյանի թիմը, ե՛ւ Գագիկ Ծառուկյանի թիմը: Այդ պատճառով է, որ խաղի մասնակիցները դրսերում աջակցություն  են որոնում. Ծառուկյանը` մոսկվաներում, իսկ Փաշինյանը` սեփական թիմը արեւմտյան արտադրության խոտանով լցնելով: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա վերջինիս կապերը ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ Բրյուսելում ոչ մի տեղ էլ չեն անհետացել: Այնպես որ, «Ելքն» ու ԲՀԿ-ն իրար հանդեպ, այլ ոչ թե ՀՀԿ-ի հանդեպ են ձգտում առավելություն ձեռք բերել, այդ թվում եւ ձեռքը գցելով օտարերկրյա «դաբրոների» փրփուրներին: Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ին... ապա ժամանակն աշխատում է այդ կուսակցության օգտին: Եվ նման է, որ ճիշտ են այն փորձագետները, ովքեր կանխատեսում են ընդամենը մեկ տարի անց ՀՀԿ-ի վերադարձը իշխանության: Ու թերեւս հենց այդ գործոնի պատճառով է, որ վերջերս արտաքին խաղացողները չափազանց շատ են թմբկահարում այն կոնսպիրոլոգիական տեսությունը, իբր այս ամբողջ հեղափոխությունը Սերժ Սարգսյանի կողմից կառավարվող «խոսացված խաղ» էր: Այդ դրսի խաղացողներին է հետաքրքիր վարկաբեկել երկու կողմերին էլ, եւ փորձել ասպարեզ բերել իրենց կողմից ամբողջովին կառավարվող երրորդ ուժը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

ԿԵՂԾ ԱՁ-ՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ ՉԿԱ՞Ն

«Երեւան Սիթի» սուպերմարկետներում կեղծ ձեռնարկատիրության եւ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելու փաստով ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտման պատմությունը կարծես թե մի փոքր հանդարտվել է: Մինչդեռ, չմոռանանք, որ խոսքը ծանրակշիռ մեղադրանքների մասին է. ըստ ԱԱԾ հաղորդագրության, նախնական հաշվարկի համաձայն, ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ՝ 20 տոկոս ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի փոխարեն: Այսինքն, ըստ մեղադրանքի, տեղի է ունեցել հսկայական չափերով հարկերի չվճարումներ, որին, սպասելի էր, որ հաջորդեր աղմկոտ ձերբակալություններ: Սակայն այդ մասին որեւէ տեղեկատվություն, զարմանալի է, բայց՝ չկա: Ու քանի որ ԱԱԾ-ն չի շտապում նման հայտարարությամբ հանդես գալ, փորձեցինք ինքներս հետաքրքրվել ԱԱԾ լրատվական բաժնից: Սակայն մեզ միայն ասացին, որ քննություն է ընթանում, իսկ մանրամասներին, մասնավորապես՝ կա՞ն ձերբակալվածներ, թե` ոչ, հետագայում կանդրադառնան: Տարօրինակ է՝ ԱԱԾ-ն, ըստ էության, արդեն իսկ ներկայացրել է գործի հիմնական փաստերը, սակայն դժվարանում է ամենապարզի՝ գոնե մեկ ձերբակալված լինել-չլինելու մասին: Դե, ուրեմն, սպասենք ԱԱԾ-ի անդրադարձին, բայց այս պահի դրությամբ ենթադրելով, որ գործով դեռ ձերբակալվածներ չկան: Կրկնենք, դա առնվազն տարօրինակ է:

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԻՆՔՆԱԿՈՉ «ԱՋԱԿԻՑՆԵՐ»

06.06.2018 

«Սասնա ծռեր» զինված խմբավորումը հատուկ հայտարարությամբ միացել է գործող վարչակարգին, մասնավորապես. «Պայքարի այս փուլումքանի դեռ չի չեզոքացվել ռեւանշի վտանգը եւ չի ամրագրվել ժողովրդի ամբողջակահաղթանակըմեր կոչումն ու պարտականությունն ենք համարում վեր կանգնել քաղաքական տարաձայնություններից եւ ըստ ամենայնիաջակցել ժողովրդի վստահությունը վայելող Նիկոլ Փաշինյանիկառավարությանը պետականաշինության եւ ժողովրդի իշխանության ուիրավունքի գերակայության հաստատման բոլոր հարցերումՄեր բոլորհամակիրներին եւ աջակիցներին կոչ ենք անում հետեւել այստրամաբանությանը եւ ըստ այդմ  շարունակել ազգային-ազատագրականպայքարը»: Այդ լուրը, մեղմ ասած, չի ուրախացրել Փաշինյանին, քանզի առանց այդ էլ «Սասնա ծռերի» բանտարկությունը նրանց գլխին խնդիր է դարձել, իսկ այս ինքնակոչ «աջակցությամբ» նրանք նաեւ հայտնվում են արտաքին քաղաքական սահմանափակման տակ, քանզի «Սասնա ծռերը» ՌԴ հետ ներկայիս հարաբերությունները համարում են «գաղութատիրական ռեժիմ»: Բացի այդ, այդ խմբավորումը խոչընդոտ է եւ Արցախի հարցի լուծումների տիրույթում:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԶԱՐՄԱՆՔ

06.06.2018

ԶԱՐՄԱՆՔ

Մեր իշխանավորաընդդիմադիր ուժի` Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանը ԱԺ-ում կարծիք հայտնեց, որ ԱԱԾ-ի լավագույն օպերացիան կարող է տապալվել դատարաններում, քանի որ դատական համակարգը կոռումպացված է: Դա նա ասաց` դիմելով ԱԱԾ տնօրեն ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻՆ: Եվ ինչքան էլ զարմանալի լինի, վերջինս համաձայնեց պատգամավորի այդ ասածին եւ բողոքեց դատական համակարգի անկախությունից. «Պետք է Հայաստանում այնպիսի միջավայրստեղծելոր բոլորն օրենքի առջեւ հավասար լինենԴատական համակարգնայսօրօրենսդրությունն այնպիսին էոր գրեթե անկախ էեւ մենք որեւէմիջամտության հնարավորություն չունենքթե՛ նշանակումներիթե՛ազատումներիթե՛ իրենց որոշումների կայացման հարցերում»: Այ, այստեղ ծագում է մի հռետորական հարցադրում` իսկ արդյո՞ք որեւէ «կոռումպացված դատավոր» կարող է ԱԱԾ աշխատանքը` լրտեսական ցանց կամ ահաբեկչական կազմակերպություն բացահայտելու գործում, լցնել ջուրը: Դե, եթե ԱԱԾ-ն զբաղվի շպիոնների փոխարեն «կասիրներ» բռնելով, կամ կատարի Փաշինյանի ռեժիմի քաղաքական ոստիկանության գործառույթ, ապա, իհարկե, իրենցից կախում չունեցող ցանկացած դատավոր աչքներին վատը կերեւա:

Իսկ ահա մի հարց, որն ուղղակիորեն առնչվում է ազգային անվտանգության հետ` Ստեփանակերտում ցուցարարները պահանջում են ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը: Դրա առնչությամբ ռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸտվեց թեեւ կոշտ, բայց զարմանալիորեն դիպուկ գնահատական. «Այ իսկական եւամենաիրական հերոսներիհրաժարականն եք պահանջումմինչեւհիմա լռել եմքանի որ իրավունք չունեիբարձրաձայնել իրական հերոսներիանուններըհուսովոր իմ վավերագրությունները հետագայում ցույցկտանովքեր են եղել մեր սահմաններիմեր երեխաներիմեր ազգիմերՀայրենիքի իրական պաշտպաններըբառի բուն իմաստովԱռիթ էր պետքորպեսզի հայտնվեն «նոր հերոսներ», որոնցից շատերը սահմանինամենամոտը համացանցով են գնացելՎավերագրված ունեմ հարյուրավորիսկական հերոսություններձեր հրաժարական պահանջած սպաներիանմիջական մասնակցությանմեր զինվորների մայրերը պետք էխոնարհվեն նման սպաների կատարած անձնազոհության դրսեւորումներիհամարինձ մի հավատացեքհարցրեք այսօր սահմանին կանգնած բոլորդիրքապահներինովքեր չունեն աթոռատենչ շեղվածությունԱյսօրհերոսներ են «Կարգին հաղորդման» մեջ մարմնավորված հերոսները, «Կիսաբաց լուսամուտներն» ու սելֆիամոլզենքով ծառերի տակ նկարված«ռեմբոները» կամ սերիալում հզոր տղա խաղացած դերասաններըիսկիրական հերոսներին տրորեքհեռացրեքնեղացրեքբա հո ձեր բոլշեւիկպապերից ուրիշ բան չէիք ժառանգելուՆժդեհիԴրոյիԱնդրանիկիհրաժարականը ու կախաղանը պահանջող»:

Աչքներս լույս` հայրենի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆլրատվականը պաշտոնապես տեղեկացնում է. «2018 թվականի ապրիլ ամսվաընթացքում Հայաստանում տեղիունեցած զանգվածային բողոքիմիջոցառումներին մասնակցած այնցուցարարներըորոնցավտոմեքենաները վնասվել են բողոքիցույցերի ընթացքումկարող են դիմելՃանապարհային ոստիկանությունխնդրին իրավական լուծում տալու եւփոխհատուցման հետ կապվածհարցերը կարգավորելու նպատակով»: Իսկ հետաքրքիր է, ցուցարարների ձեռամբ վնասված այլ քաղաքացիների ավտոմեքենաների վնասները չե՞ն վերականգնվելու: Եվ զարմանալի է` եթե, ասենք, քաղաքացին ջարդած մեքենայով ներկայացավ ՃՈ, ինչպես են կողմնորոշվելու` դա ցուցարարի՞ մեքենա է, թե` պարզապես սովորական վթարի մեջ հայտնված մեքենա: Երեւի, հեղափոխական հոտառությա՞մբ են կողմնորոշվելու:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ, ԹԵ ԻՆՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ Է ԱԶԱՏՎԵԼ ԲԱՆԱԿԻՑ

06.06.2018 

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ, ԹԵ ԻՆՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ Է ԱԶԱՏՎԵԼ ԲԱՆԱԿԻՑ

Ի՞նչ է մտածում սփյուռքի նախարար ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ՝ Էլթոն Ջոնի այն հայտարարության մասին, որ մեր երկրում եւս ցանկանում է աջակցել սեռական փոքրամասնություններիավելինմիասեռամուսնությունների գաղափարինՆախարարի խոսքով.

- Ախր ես սփյուռքի նախարարն եմ, ինձ ինչի եք այդ հարցը տալիս: Չունեմ մեկնաբանություն, չէ:

- Լավ, իսկ կասե՞ք, ինչ հիվանդության պատճառով եք ազատվել ծառայությունից:

- Ես շուտով կհրապարակեմ փաստաթղթերը:

- Հիմա դժվա՞ր է ասել:

- Հիմա ձեռքիս տակ չունեմ, կհրապարակեմ՝ կիմանաք:

Նշենքոր մենք վերոհիշյալ հարցովարդեն իսկ գրավոր դիմել ենքնախարարինՀուսանքպատասխանըշատ չի ուշանա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Կոկաինի գործից բանտ, հետո՝ կառավարություն. ո՞վ է փոխվարչապետ Ավինյանի նոր խորհրդականը

06.06.2018 

Կոկաինի գործից բանտ, հետո՝ կառավարություն. ո՞վ է փոխվարչապետ Ավինյանի նոր խորհրդականը

«Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում պաշտոնյաների նշանակումը երբեմն ոչ միանշանակ է ընդունվում հանրության շրջանում: Հատկապես, որ նրանցից ոմանք նխակին իշխանությունների հետ կապ ունեցող մարդիկ են՝ երբեմն քրեական անցիալով:

Այսօր, հունիսի 6-ին, հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանըորոշում է ստորագրել Օդեսայում ՀՀ նախկին հյուպատոս Գեորգի Մուրադյանին խորհրդական նշանակելու մասին: Ժամանակին Գեորգի Մուրադյանն Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի օգնականն էր, ամենամոտ անձանցից մեկը, աշխատել է նաև ՀՀԿ շտաբում:

Ըստ լուրերի՝ Մուրադյանը հայտնի է նաև իր քրեական անցյալով. ասում են՝ թմրանյութերի հետ կապված միջադեպի գործով 2000-ականների սկզբներին եղել է ձերբակալված:

Ինչպես հայտնում է «Հրապարակ» թերթը, դեռեւս հյուպատոս նշանակվելու ժամանակ 2006 թ. սկզբին «02»-ով մի տեսանյութ է հեռարձակվել, ըստ որի՝ ԱՄՆ-ից Գ. Մուրադյանի անունով ուղարկվել է ծանրոց. մեծ տրամաչափի մոմեր՝ իրենց մոմակալներով:

Դեռ ԱՄՆ-ում երկրի հատուկ ծառայությունները բացահայտել են, որ մոմերի մեջ թաքցված է թմրանյութ՝ կոկաին, ինչպես պարզվել է՝ մոտ 300 գրամ, որը բավականին լուրջ քանակություն է: Մուրադյանը դատապարտվում է, սակայն մի որոշ ժամանակ անց հայտնվում է ազատության մեջ։

Գեորգի Մուրադյանի հայրը՝ ՀՀ ԱԳՆ հնագույն եւ հարգված դիվանագետներից Էդուարդ Մուրադյանն էր, ով 2011թ. սկզբին ինֆարկտից մահացավ Թբիլիսիում, ուր աշխատում էր որպես ՀՀ դեսպանության խորհրդական։ Ազատ արձակվելուց հետո Մուրադյանը դառնում է այն ժամանակվա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավոր օգնականը։

Աղբյուրը` verelq.am

ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ ԷԼԹՈՆ ՋՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՈՐԱԿԵԼ ՈՐՊԵՍ ՔԱՐՈԶ

06.06.2018 

ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ ԷԼԹՈՆ ՋՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՈՐԱԿԵԼ ՈՐՊԵՍ ՔԱՐՈԶ

Աշխարհահռչակ երաժիշտ եւ նույնչափ աշխարհահռչակ գեյ Էլթոն Ջոնը` Հայաստան այցի ժամանակ հանդես էր եկել յուրահատուկ հայտարարությամբ, շեշտելով, որ Հայաստան է ժամանել ամուսնու հետ: Նա նաեւ շեշտել էր, որ եկել է մեր երկրում եւս սեռական փոքրամասնությունների, ավելին` միասեռ ամուսնությունների գաղափարը տարածելու, զարգացնելու համար եւ հույս ունի, որ Հայաստանի նոր վարչապետն ու նախագահը այս հարցում իրեն կաջակցեն: Արդյոք դա քարոզ չի՞ դիտվում, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել ՀՀ մշակույթի նախարար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻՑ.

- Անկեղծ ասած, այն, որ Էլթոն Ջոնը ունի որոշակի ընտանեկան կարգավիճակ, դա հաստատված փաստ է, եւ իր անձնական գործն է: Ես, որպես մշակույթի նախարար, կարող եմ գնահատական տալ միայն իր արվեստին:

- Բայց դա Ձեզ չի՞ մտահոգում, որ նա Հայաստանում բարձրաձայնում է փոքրամասնությունների ամուսնությունների մասին:

- Անկեղծ ասած, ես դա չեմ որակել որպես քարոզ: Նա ուղղակի իր ընտանեկան կարգավիճակով` նախագահի հրավերով էր այստեղ գտնվում: Կներեք, ավելին ասել չեմ կարող:

Հիշեցնենք, որ Էլթոն Ջոնը` Հայաստան այցի ժամանակ ասել էր. «Ես շատ եմճամփորդում ամբողջ աշխարհով մեկզգում եմոր սա մեծ էներգետիկաունեցող մի երիտասարդ պետություն էշատ հույսեր ու խոստումներ կանշատ բան պետք է արվիբայց Հայաստանը մոտ 25 տարեկան էեւ հույսունենքոր այստեղ որոշ աշխատանք կկատարենք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտումինչպես նաեւ ԼԳԲՏ համայնքի համարԵկել ենք այստեղհանդիպելու այդմարդկանցնրանց հետո կապ հաստատելուծանոթանալու համարորպեսզի կարողանանք օգնել նրանցՄիշտ էլ հաճելի է օգնելորփոփոխություններ լինենփոխել մարդկանց մտածելակերպըԴա արագտեղի չի ունենումբայց անհնար բան չէՈտքդ ջուրն են դնումու դա տեղիէ ունենում... »:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ինչու Ալիկ Սարգսյանը առանձնացավ իր կուսակիցներից ու շտապեց շնորհավորել Փաշինյանին 

06.06.2018 

Ինչու Ալիկ Սարգսյանը առանձնացավ իր կուսակիցներից ու շտապեց շնորհավորել Փաշինյանին (Տեսանյութ)

ՀՀԿ-ական պատգամավոր ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ նորընտիր կառավարության ծրագրով հրապուրված չէ, սակայն քվեարկության ժամանակ կողմ է քվեարկելու: Ըստ նրա, ծրագրում մանր-մունր բաներ կան , որոնց մասին քվեարկության ժամանակ կհայտնի, նրա կարծիքով` դրանք շտկելու ենթակա են.«Պետք է նպաստենք, որ որեւէ ձախողում չլինի, գոնե մեր պատճառով հանկարծ չլինի»,-նշեց Ա. Սարգսյանը:
Նշենք, որ Ալիկ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրության ժամանակ երկու անգամ դեմ  քվեարկել նրան, սակայն ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ վերջինս ջերմորեն շնորհավորեց Ն. Փաշինյանին: «Իրավունքը» պատգամավորից հետաքրքվեց, արդյո՞ք իր այդ քայլով ցույց տվեց, որ մտադրությունը փոխել է, Ալիկ Սարգսյանը նշեց. «Միտումնավոր որեւէ բան չեմ արել, շնորհավորել եմ կառավարության ողջ կազմին:  Ի սկզբանե ինձ մոտ չի ստացվել վարչապետների հետ հաստատել լավ հարաբերություններ եւ նրանց շնորհավորել, չգիտեմ, խուսափել եմ վարչապետների հետ ուղիղ շփումից: Ազնիվ խոսք, Փաշինյանին շնորհավորելը միտումնավոր չի եղել, ուղղակի կառավարության անդամներին շնորհավորեցի, նա էլ դիմացը նստած էր, նրան էլ շնորհավորեցի, կարծում եմ` վատ բան չեմ արել»,-փաստեց Ալիկ Սարգսյանը:
Մանրամասները` տեսանյութում

Ստեփանակերտի «Նաիրի» հանրախանութը նվիրել եմ աղջկաս, երբ լրացավ 16 տարին. Արայիկ Հարությունյան

06.06.2018 

Ստեփանակերտի «Նաիրի» հանրախանութը նվիրել եմ աղջկաս, երբ լրացավ 16 տարին. Արայիկ Հարությունյան

Մինչև վարչապետ նշանակվելս եղել եմ Արցախի ամենախոշոր գործարարը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով իր բիզնեսնների մասին հարցին։

«Սկսել եմ Ջաբրայիլում հող մշակել, սահմանամերձ տարածքում, որտեղ մարդիկ մինչև այսօր վախենում են գնալ, իսկ ես այնտեղ սկսել եմ հող մշակել 2007 թվականից, բուրաստան է այնտեղ, երբ որ մինչ այդ տարածքը ամայի էր ու որևէ մեկը չէր մշակում», - ասաց նա։

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. նրա առողջական վիճակը միջին ծանրության է

Արայիկ Հարությունյանն ասաց, թե Աղդամի տարածքում առաջին հողմշակումը սկսել է 1997 թվականից, երբ, նրա խոսքերով, մարդիկ Աղդամի տեղը չգիտեին քարտեզի վրա։

Նա ասաց նաև, որ Ստեփանակերտում ունի «Նաիրի» հանրախանութ. «Վերջերս նվիրել եմ աղջկաս, երբ լրացավ 16 տարին», - ասաց նա։

ԿԳ նորանշանակ նախարարը պատրաստ է մեղադրել ոչ միայն ՀՅԴ-ին, այլեւ սեփական ընտանիքին

06.06.2018 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ

ԿԳ նորանշանակ նախարարը պատրաստ է մեղադրել ոչ միայն ՀՅԴ-ին, այլեւ սեփական ընտանիքին

ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸորը երեկ խորհրդարանում բարձրագոչ հայտարարություններ արեց կրթական ոլորտում առկա չարաշահումների, կասկածների ու կոռուպցիոն ռիսկերի մասին, կարծես թե, հաշվի չէր առել այն հանգամանքը, որ խոսքը մի ոլորտի մասին է, որտեղ տարիներ շարունակ պատասխանատվություն է կրել այսօր համաձայնության կառավարության մաս կազմող ՀՅԴ-ն` ի դեմս ՀՀ ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի: Թե ինչպե՞ս է այսքանից հետո` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ ԿԳ նախարարը վերաբերվում կառավարությունում ՀՅԴ-ի հետ համագործակցությանը, Ա. Հարությունյանն ընդգծեց.

 Եթե դրա մեջ ներգրավված լինեն իմընտանիքի անդամներըայդմեղադրանքները նույնպես կհնչեինՀետեւաբարեթե կա կոռուպցիաապադրա մասին պետք է խոսենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

06.06.2018 

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻ ՀԱՑԸ ԽԼՈՒՄ Ա («ԵՍ ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ԱՅՑԵԼԵԼ ԱԼԹԱՅ, ԼԱՍՏԱՆԱՎՈՎ ԼՈՂԱԼ ՍԻԲԻՐՅԱՆ ՀԶՈՐ ԳԵՏԵՐԻ ՎՐԱՅՈՎ»,- ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` ՀՀԿ-ի անկումից հետո նախագահ Արմեն Սարգսյանի համար ծովը ծնկներից ա, էլ ուր մնաց` սիբիրյան գետերը:

 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ («ՀԱՆՐԱՅԻՆ ԴԵՄՔԵՐԻՆ ԱՆԸՆԴՀԱՏ ԳԱՂՏՆԱԼՍԵԼՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈ՞Ւ Է, ԹԵ` ՈՉ»,- ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ` ՎԱՆԵՑՅԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱԱԾ-ից հայտնում են, որ իրենք ոչ ոքի էլ չեն գաղտնալսում, ուղղակի մի բուռ հայ ենք մնացել, բա չիմանա՞ն` ով ինչ ա խոսում:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿՈԴԱԶԵՐԾՈՒՄԸ

Բարի ցանկությունների կառավարության ծրագիր:

 

ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՎԱՐՉԱՊԵՏԻ՜ ԻՆՔՆԱԹԻՌՈՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ:

 

ՄԵՐԺԵՆՔ ՍՊԱՐՏԻՎԿԱՆ

Ըստ թաղային հեղինակությունների` Էլթոն Ջոնը «Ադիդաս» սպարտիվկով Հայաստան գալուց հետո «լավ տղերքի» մոտ սպարտիվկով քաղաք դուրս գալը պիտնո է լինելու:

 

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ` ՀԱՅՏՆԻ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՃ, ՎԵՐՋԻՆԻՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կամաց թռի, աճուկդ չվնասես:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА