o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր Մոտոցիկլավարի համաշխարհային օրն է

17.06.2019 12:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր Մոտոցիկլավարի համաշխարհային օրն է

Մոտոցիկլավարի համաշխարհային օրը նշելու ավանդույթը ծագել է 1992 թվականի հուլիսի 22-ին, երբ միաժամանակ մի քանի երկրներում էնտուզիաստները, թողնելով ավտոմեքենաները ավտոտնակներում, գնացել են աշխատանքի մոտոցիկլետներով եւ սկուտերներով:

Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

2008 թվականից Մոտոցիկլավարի օրը տեղափոխվել էր հունիսի երրորդ երկուշաբթի: Ամսաթվի փոփոխությունն արվել էր ամբողջ աշխարհի մոտոցիկլավարների համար առավել բարենպաստ կլիմայական պայմաններ ընտրելու համար: Իսկ բարենպաստ կլիմայական պայմանները թույլ են տալիս մեծաթիվ մոտոցիկլավարներին մասնակցել ակցիային:

Ի սկզբանե օրը կոչվում էր Ride to Work Day, ինչը անգլերենից թարգմանաբար նշանակում է «Մոտոցիկլետով դեպի աշխատավայր», եւ ավելի ուշ վերանվանվել է՝ դառնալով Մոտոցիկլավարի օր:

Ըստ կազմակերպիչների՝ ակցիայի հիմնական նպատակն է մոտոցիկլավարների իրավունքների մասին բարձրաձայնելը՝ չսահմանափակելով ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցների իրավունքները: Բայքերների շրջանում դա բավականին հաջողվում է: Նրանց օգտին է, օրինակ, այն, որ մոտոցիկլետները նվազեցնում են ճանապարհներին խցանումների ռիսկը, շատ տեղ չեն պահանջում կայանելու համար եւ օգտագործում են քիչ վառելիք, իսկ դա դրական է անդրադառնում շրջակա միջավայրի վրա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА