o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արաքս Դավթյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգ կանցկացվի

17.06.2019 22:15 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
Արաքս Դավթյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգ կանցկացվի

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախմբի մենակատարները կներկայացնեն օպերային երգչուհի,սոպրանո Արաքս Դավթյանի 70-ամյակին նվիրված համերգ: Այն կանցկացվի հունիսի 18-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

​​​​​​​«Արմենի»-ն լավագույն երեք պարային համույթների շարքում է (Տեսանյութ)

Դիրիժոր՝ Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ՝ կհնչեն Ջուլիո Կաչինիի, Ալեսանդրո Ստրադելլայի, Ջովաննի Պերգոլեզիի, Անտոնիո Վիվալդիի,Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրանց Շուբերտի, Լուիջի Լյուցիի, Ժակ Օֆենբախի, Ջակոմո Պուչինիի, Պյոտր Չայկովսկու, ՄիխայիլԻպոլիտով-Իվանովի, Բարսեղ Կանաչյանի, Կոմիտասի ստեղծագործությունները:

Օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Դավթյանը ծնվել է Միլանում, զինվորական օդաչուի ընտանիքում: Երաժշտական կրթությունը ստացել է ԵրևանիԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1986թ. առաջին խորհրդային երգչուհին էր, ով հաղթանակ տարավ այնպիսի հեղինակավորստուգատեսում, ինչպիսին է Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացվող «Վիոտիի անվան մրցույթը»:

Կայացավ Կարմեն Աճեմյանի մենահամերգը Գյումրիում

Նրա լիրիկական սոպրանոն հնչել է աշխարհի ավելի քան 120 հեղինակավոր համերգային դահլիճներում` Նյու Յորքի Կարնեգի Հոլ, Փարիզի Գավո,Ամստերդամի Կոնցերտ Գեբաու, Տոկիոյի Սենտր Հոլլ և այլն: Համագործակցել է հանրահայտ արտիստներ Շաիի, Ռոժդեստվենսկու, Ֆլորի, Օբրազցովայի,Սինյավսկայայի և այլոց հետ: 1988թ. կատարել է Վերդիի «Ռեքվիեմը» Ամստերդամի «Գեբաու» դահլիճում:

Նրա ստեղծագործական ուղին խաչվել է նաև Մոսկվայի Մեծ թատրոնի հետ, որտեղ, դիրիժոր Ժուրայտիսի հրավերով, կատարել է Վիոլայի դերերգը`Վերդիի «Տրավիատա» օպերայում: Վոկալ է դասավանդել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր), նաև` Մոսկվայում,ուր աշխատել է մինչ կյանքի վերջ:

«Դաժան է կյանքը... Սիրտս քրքրվում է». Լիլիթ Կարապետյանը սգում է Վահե Դավթյանի մահը

Զբաղվել է ակտիվ համերգային գործունեությամբ, ունեցել է լայն երգացանկ, սակայն շարունակել է մնալ Մոցարտի ստեղծագործությունների կատարմանմեծագույն վարպետը: Եղել է բացառիկ արտիստիզմի տեր անձնավորություն, ինչի վկայությունն է ռեժիսոր Խամդամովի «Վոկալ զուգահեռներ»խաղարկային ֆիլմում նրա մարմնավորած կերպարը:

1987թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 2004թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: Արժանացել է նաև Ռուսաստանի վաստակավոր արտիստի և1979թ.` Գլինկայի անվան մրցանակի դափնեկրի կոչման: Մահացել է 2010 թ., թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Դասական կիթառի համերգ Սպենդիարյանի տուն-թանգարանում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА