o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եկեք իրադարձություններն արհեստականորեն չտաքացնենք». Արման Աբովյան

18.06.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Եկեք իրադարձություններն արհեստականորեն չտաքացնենք». Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ գնահատմամբ` Արցախի շուրջ մտահոգիչ խմորումներն ավելի եւ ավելի ալարմիստական բնույթն են ընդունում: Թե ինչ նկատի ունի պատգամավորը, այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

Ազգային ժողովը տոտալ ճնշում է գործադրում ՍԴ-ի վրա. Լևոն Քոչարյան

«ԻՆՁ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՈԲԲԻՆԳԻ ԳԵՐԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ»

Պարոն Աբովյան, օրերս գրառում էիք կատարել Արցախի վերաբերյալ, մասնավորապես` ի՞նչն է Ձեզ մտահոգել` Հայաստան-Արցախ փոխհարաբերություննե՞րը:

Միանգամից ասեմ, որ խոսքս ոչ մի դեպքում չի վերաբերում Հայաստանի եւ Արցախի իշխանությունների հարաբերություներին, այլ ավելի խորքային խնդիրներ կան: Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների հարաբերությունները շատ նուրբ սուբստանցիա է, ուստի` եկեք առայժմ զերծ մնանք գնահատականներից, որովհետեւ յուրաքանչյուր դեպքում հասկանալի է, որ այն պրոցեսները, որոնք ընթանում են, տրամաբանական զարգացում կստանան, եւ համոզված եմ, որ ամեն դեպքում` լավ է լինելու: Ինձ ավելի շատ մտահոգում է այս ամենին զուգահեռ տեղի ունեցող ադրբեջանական եւ թուրքական լոբբինգի գերակտիվությունը, այն, որ մի շարք ֆրանսիական քաղաքների ղեկավար մարմիններին ֆրանսիական դատարանները ստիպում են չեղարկել բարեկամության հուշագրերը, որոնք ստորագրվել էին նախկինում իրենց եւ արցախյան տարբեր քաղաքների հետ: Իհարկե, պարզ է, որ Ֆրանսիայի դատարանների որոշումը ես չեմ քննարկում, դատարանը Ֆրանսիայում անկախ կառույց է, եւ իրավասու էլ չեմ նրանց որոշումները քննարկելու: Միեւնույն ժամանակ, վերահաստատում եմ, որ Ֆրանսիան մեզ բարեկամ, քույր երկիր է, եւ ոչ մի հակահայկական թեզ այստեղ չկա, սակայն դրա հետ մեկտեղ պետք է փաստել, որ չպետք է այսօրվա ներքին կոնցենտրացիան, ներքին իրավիճակն արտահայտվի դրսի հաշվին: Այստեղ մենք ունենք մի իրավիճակ, որ կարեւոր է հասկանալ խնդրի բուն էությունը, եւ մեր հաղթանակների գրավականը կլինի այն, որ ԱԳՆ-ն, Սփյուռքը, հարակից կառույցները եւ բոլորս միասին պետք է աշխատենք այս ուղղությամբ:

Աղմկոտ ու դաժան սպանությունները՝ Տեր-Պետրոսյանի արյունոտ կառավարման շրջանում

«ՍԱ ՃՆՇՄԱՆ ՄԻ ՏԱՐԲԵՐԱԿ Է` ՄԵԶ ԵՎ ԱՌԱՎԵԼ ԵՎՍ ԱՐՏԱՔԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՎՐԱ»

Այսինքն` մտավախություն ունեք, որ արտաքին քաղաքականության մեջ տանո՞ւլ ենք տալիս:

Ոչ թե տանուլ ենք տալիս, այլ չենք հասցնում: Առայժմ տանուլ տալու մասին խոսք չկա, ուզում եմ հատուկ ընդգծեմ` մենք պարզապես չենք հասցնում:

Չե՞նք հասցնում, թե՞ համապատասխան մարմինները չեն հասկանում ինչպես վարել արտաքին քաղաքականությունը:

«Կան ԲՏՌ փաստաբաններ, որոնք թքած ունեն ճշմարտության վրա». Արամ Հարությունյան (Տեսանյութ)

Չէի ասի, թե չեն հասկանում: Չհասկանալու խնդիր չկա, ուղղակի հասցնելու խնդիր կա:

Այդ դեպքում` ինչպե՞ս կբացատրեք ֆրանսիական նման որոշումները...

Ըստ երեւույթին, սա հնարավոր է, որ որոշակորեն կապված լինի Սփյուռքի եւ ԱԳՆ-ի ոչ արդյունավետ փոխգործակցությամբ: Համենայնդեպս, կարող եմ փաստել միայն մի բան, որ առայժմ տագնապային իրավիճակ չի ստեղծվել, սակայն որպեսզի այն չլինի տագնապային, պետք է հասկանանք, ինչի համար է այսպես պատահել: Երեկ այս հարցը քննարկվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, եւ ԱԳՆ-ն պատասխանեց, որ գոյություն ուներ իրավաբանական որոշակի թերացում իրավաբանական ձեւակերպումների մեջ: Եթե այդպես է, իսկ ես չունեմ հիմք չհավատալու, ապա կարծում եմ` կարելի է ինչ-որ մի ձեւ իրավիճակը հասկանալ եւ ճիշտ կերպ վերլուծել: Կրկնում եմ` այստեղ խնդիրն ավելի խորքային է` պետք է հասկանանք եւ ուշադիր հետեւենք դինամիկային, թե ինչ է անում Ադրբեջանը` Թուրքիայի հետ միասին: Նրանք ամեն ամիս  զորավարժություններ են անում, պարզ է, որ այն ճնշման մի տարբերակ է` մեզ եւ առավել եւս արտաքին խաղացողների վրա: Իսկ որո՞նք են մեր համարժեք քայլերը, օրինակ, տեղեկատվական դաշտում: Պետք է հասկանանք այս համակարգը եւ հաշվի առնենք Ադրբեջանի հակահայկական դրսեւորումները, որովհետեւ իրականում շատ դինամիկ են զարգանում իրադարձությունները:

«Ժամանակ». Գագիկ Բեգլարյանը առաջիկայում կարող է կալանավորվել

«ԱՐՑԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՆ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ»

Ի՞նչ իրադարձություններ նկատի ունեք:

Նորություն չէ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան պարզապես ունեն պանթուրանական գոտու ձեւավորման խնդիր եւ, իհարկե, մենք, ըստ այդ գործընթացի եւ իրենց տեսլականի, դուրս ենք մնում առհասարակ տարածաշրջանից: Ժողովրդական լեզվով ասած` իրենք ձեռք չեն քաշելու իրենց կողմից մեզ ոչնչացնելու 100-ամյա նախագծից: Հիմա այս գործընթացը որոշակի ուրիշ էտապներում է գտնվում: Պետք է կոմպլեքսի մեջ նայել ամբողջ խնդիրը, որովհետեւ Արցախն այն ոսկորն է, որը կանգնած է իրենց բկին, եւ առհասարակ` մենք բոլորս ենք կանգնած նրանց բկին: Պարզ է, որ իրենք օգտագործելու են բոլոր մեթոդները, որ հիմա զուգահեռաբար որոշակի գործընթացներ իրականացնեն: Այսօր մեր խնդիրն այն է, որ ոչ մի դեպքում թույլ չտանք այդ պրոցեսների զարգացմանը, ավելին` ոչ  մի կերպ չթողնենք, որ դրանք զարգանան:

«Հանրությանը կոչ ենք անում համախմբվել իրական ազգային օրակարգերի շուրջ». ՀՅԴ ԳՄ

Ու այս մարտահրավերներին դիմակայելու փոխարեն` վերջերս կադրային լուրջ փոփոխություններ տեղի ունեցան Արցախում, այդ թվում` պաշտոնից ազատվեց Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյանը: Սա որքանո՞վ եք տրամաբանական համարում:

Ոչ մի դեպքում չեմ մեկնաբանում եւ չեմ քննարկում Արցախի Հանրապետության իշխանության որոշումը: Գիտեմ մի բան, որ կա տրամաբանություն, կա որոշում, կա որոշակի քայլերի համակարգ, եւ Արցախի իշխանություններն ավելի լավ են պատկերացնում իրենց անելիքները, քան մենք այստեղից` Երեւանից:

«Անուրախ Հայաստան՝ վտանգավոր ընթացքով»

«ՍԽԱԼ Է ԱՌԱՅԺՄ ՈՐՈՇԱԿԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼԸ»

Ի դեպ, Երեւանում էլ ներքաղաքական զարգացումները բավական ուշագրավ են: Մի քանի հայտարարություններով հանդես եկավ Ձեր խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա նշել էր, որ դադարեցնում է «աշխատանքային լիազորությունները»: Խոսե՞լ եք նրա հետ, եւ ո՞ր լիազորություններն է որոշել դադարեցնի:

Առանց մեկնաբանություն, ցավոք, առայժմ ոչ մի մեկնաբանություն չեմ կարող տալ:

​​​​​​​«Հիմա Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի դատավո՞ր է, թե՞ անդամ». Արա Զոհրաբյան

Մամուլում եղան հրապարակումներ, թե նա նկատի ուներ մանդատը վայր դնելը: Նման բան կա՞:

Որեւէ տեղեկություն չկա:

ՔՊ համաժողովի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի արարքին, երբ նա պատռել էր Հատուկ քննչական ծառայության ծանուցագիրը եւ չէր ներկայացել հարցաքննության` կապված Աբովյանում քաղաքապետի ընտրության շեմին ՔՊ ենթաշտաբներից մեկի պետի տան եւ մեքենայի հրկիզման հետ: Արդեն երկրորդ ծանուցագիրն է ուղարկվել Գ. Ծառուկյանին, եւ Միրզոյանն էլ ասել է, թե «հույս ունեմ` կգնա»: Ի՞նչ կասեք այս մասին:

Ամուլսարի հարցով վարչապետի անհաջող ու անիմաստ հայտարարությունը բավարար է, որ «Լիդիանը» հաղթի ՀՀ-ի դեմ ցանկացած միջազգային դատավարություն․ Ա․Ղազինյան

Սա էլ առանց մեկնաբանության, որովհետեւ սա շատ նուրբ թեմա է: Սխալ է առայժմ որոշակի մեկնաբանություններ անելը:

Միտում տեսնո՞ւմ եք` անընդհատ Գագիկ Ծառուկյանի անվան շուրջ նման խնդիրներ ստեղծելու:

Ոչ թե միտում եմ տեսնում, այլ եկեք իրադարձությունները արհեստականորեն չտաքացնենք: Տեսնենք` ինչպես կզարգանան, եւ ըստ այդմ` կխոսենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА