ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԴՅՈՔ Ո՞ՒՄ Է ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԹԵ ԻՆՉ ՉԻ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ

19.06.2019 20:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՐԴՅՈՔ Ո՞ՒՄ Է ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԹԵ ԻՆՉ ՉԻ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ

Շատ ծիծաղելի է, երբ այնպիսի զավեշտալի դեմքեր, ինչպիսիք են, ասենք` Արարատ Միրզոյանը, կամ առավել եւս դեղնակտուց, սակայն տոհմական ՀՀՇ-ական Ռուբեն Ռուբինյանը հայտնում են իրենց ողջունել-չողջունելը իրենցից բազմակի անգամ լուրջ, ծանրակշիռ ու վաստակ ունեցող մարդկանց վերաբերյալ: Այսպես, երբ Միրզոյան Արոն ասում է, թե չի ողջունում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի եւ ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը, հասկանո՞ւմ է, որ իր չողջունելը կամ էլ ողջունելը, եւ ընդհանրապես իր կարծիքը այդ մարդկանց համար անիմաստ է եւ անէական: Բացի այդ, այդպիսի չողջունելու հետեւանքը միայն բացասական կարող է լինել ոչ միայն քայլոների վերաբերյալ ՌԴ-ում ձեւավորվող վերաբերմունքի առումով, այլ տարածվի ամբողջ Հայաստանի հանդեպ, քանի որ քայլոներին հաջողվեց իրենց ամերիկյան ու այլ տիպի արեւմտյան աջակիցների շնորհիվ Հայաստանում զավթել իշխանությունըԻնքը` Արարատ Միրզոյանը, ընդդիմադիր եղած ժամանակ ունեցել է բազմաթիվ հանդիպումներ ամերիկյան եւ եվրոպական դեսպանների հետ: Եվ եթե համարում է, որ որեւէ երկրի դեսպան չպետք է հանդիպի ընդդիմադիրների հետ, ապա առաջին հերթին պետք է դա ասեր հենց ԱՄՆ-ի դեսպաններին, որոնք մշտապես եւ հետեւողականորեն հանդիպում էին, քաջալերում էին ու աջակցում էին Հայաստանի ընդդիմադիրներին, մասնավորապես` Լեւոն Տեր-Պետրոսյանին, Նիկոլ Փաշինյանին եւ այլ արեւմտամետ գործիչներին: Ստացվում է, որ քայլոների սահմանափակ ուղեղում չի տեղավորվում, թե ինչպես ԱՄՆ դեսպանը կարող է հանդիպել ընդդիմադիրների հետ, իսկ երբ նույն բանը անում է ՌԴ դեսպանը, ապա դա չի ողջունվում: Քայլոներից ոմանք դա գնահատում են` որպես ՀՀ ներքին գործերին խառնվելու դրսեւորում, ցուցաբերելով սեփական քաղաքական հավկուրությունը եւ այս կամ այն արեւմտյան քաղաքական ուժի գործակալ լինելը: Օրինակ, երբ արեւմտյան դեսպանները, այդտեղից ֆինանսավորվող գրանտակեր հ/կ-ները, տարբեր տեսակի Սորսոի ճտերը եւ այլք ահռելի վայնասուն են բարձրացնում այս կամ այն գոմիկի կամ աղանդավորի վրա թարս նայելու առիթով, իսկ ԱՄՆ պետական բյուջեից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանը ամեն օր զբաղված է ՀՀ ներքին գործերին անթաքույց խառնվելով, սրանք չեն տեսնում: Իսկ երբ ՌԴ դեսպանը հանդիպեց Արցախի առաջին նախագահի, ՀՀ երկրորդ նախագահի եւ ներկայումս շատ ակտիվ եւ հանրահայտ քաղաքական-հասարակական գործչին, տեղական իբր հայրենասերները հանկարծ հիստերիկացան: Հավանաբար դա վախից է: Իսկ գուցե այդպես էր նրանց հանձնարարված: Բոլոր դեպքերում, զզվելի է դիտել` ինչպես իրենց Հայաստանի իշխող քաղաքական ուժ համարող փոքրիկ մարդուկները, կաշվից դուրս գալով, փորձում են կառչել զավթած իշխանությունից եւ այդ ընթացքում մոռանում են ոչ միայն տարրական պարկեշտությունը եւ օբյեկտիվությունը, այլ նաեւ երկրի շահը:

ՀԱՐՑՎԱԾՆԵՐԻ 71.93 %-Ի ԿԱՐԾԻՔՈՎ` ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА