o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՐԴՅՈՔ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈ՞ՒՄ Է ՍԴ ԴԱՏԱՎՈՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ»

19.06.2019 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՐԴՅՈՔ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈ՞ՒՄ Է ՍԴ ԴԱՏԱՎՈՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ»

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրական իրավունքի մասնագետ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ: Մեր զրուցակիցը նախ անդրադարձավ ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի պաշտոնին Վահե Գրիգորյանի` երկրորդ անգամ առաջադրելու հարցին, որը մեծ աղմուկի տեղիք էր տվել.

Դատարանն այսօր կքննի «Շշի Մելոյի» գործարար եղբորը կալանավորելու միջնորդությունը

Բայց արդյոք Վահե Գրիգորյանը համապատասխանո՞ւմ է ՍԴ դատավորի չափանիշներին: Բացի սահմանադրական իրավունքի ոլորտի խորը մասնագետ լինելուց, սահմանադրական դատարանի համար անհրաժեշտ է դատավոր, որ ծայրահեղ ապաքաղաքականացված պետք է լինի: Մինչդեռ, թեպետ իր իրավաբանական կրթություն ունենալուն, մենք տեսնում ենք, որ Վահե Գրիգորյանը տեւական ժամանակ ակտիվ քաղաքականության մեջ է, եւ, բնականաբար, այդ իրավաբանական կրթությամբ ակտիվ քաղաքական գործիչը չէր կարող լինել ՍԴ դատավոր: Բացի այդ, նաեւ ԶԼՄ-ներով նրա հնչեցրած բազում տեսակետները դարձյալ վկայում են այն մասին, որ Վահե Գրիգորյանը ծայրահեղ քաղաքականացված է, եւ այդ ասպարեզում ունի իր սուբյեկտիվ տեսակետները, որոնք իրավունքի էության հետ որեւէ առնչություն չունեն: Նա այն անձը չէ, ով կարող էր համալրել ՍԴ կազմը:

«Ռեստարտ »-ի տղաների գործն ուղարկվել է դատարան

- Պարոն Այվազյան, Դուք օրերս մի առիթով ասել էիք. «Այսօր մենք գտնվում ենք խորը սահմանադրականության ճգնաժամի մեջ»: Ի՞նչ նկատի ունեիք, կբացե՞ք փակագծերը:

- Սահմանադրական ճգնաժամ ասելով` նկատի ունեմ, որ մենք այնպիսի փակուղային իրավիճակում ենք հայտնվել, երբ հասարակական կյանքի եւ առավելապես՝ պետական կյանքի եւ քաղաքական ոլորտի շատ հիմնախնդիրներ, շատ հարաբերություններ պարզապես սահմանադրական կարգավորումից դուրս են մնացել: Այսինքն` գործող սահմանադրությունը ունակ չէ պրոյեկտավորել, արտացոլել եւ կարգավորել այդ հարաբերությունները: Բնականաբար, հասունացել է նաեւ Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Թեկուզ վերցնենք, օրինակ, ՀՀ նախագահի ոչ հավասարակշռված լիազորությունները, նույն ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման շուրջ ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաեւ պարզաբանված չէ Սահմանադրության պահպանմանը հետեւելու նախագահի գործառույթները, լծակները: Շատ ու շատ իրավական այլ ձեւակերպումներ եւս կան, որոնք Սահմանադրությամբ անհրաժեշտ է կարգավորել:

Դատական քաշքշուկից մինչեւ կարգալույծ հռչակում. ինչ է տեղի ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարքությունում

- Շատ գործարարներ փաստում են, որ սահմանադրական փոփոխությունները բարենպաստ դաշտ կարող են ձեւավորվել նաեւ ներդրումների ծավալի մեծացման եւ տնտեսական զարգացման համար: Կիսո՞ւմ եք այդ կարծիքները:

Իհարկե, գործարարների տեսակետը նույնպես կիսում եմ, որովհետեւ տնտեսական ոլորտը սերտորեն կապված է հոգեւոր, մշակութային, քաղաքական, սոցիալական հարաբերությունների հետ, դրանք միասին մեկ ամբողջական համակարգ են: Եվ եթե համակարգի ցանկացած կետում ունենք թերություն, ապա խաթարվում է ողջ համակարգը: Տնտեսական ոլորտը ենթահամակարգերից մեկն է, եւ միանշանակ է, որ տնտեսության զարգացման համար նախեւառաջ պետք է սկսել սահմանադրական փոփոխություններից, եւ անգամ կարող ենք կոնկրետացնել, թե ինչ բնույթի փոփոխություններ են անհրաժեշտ: Առաջին հերթին՝ Սահմանադրությունը պետք է ամրագրի տնտեսական համակարգի էությունը: Մասնավորապես, տնտեսական համակարգը կոչված է ոչ թե առանձին մարդկանց հարստացնելու եւ հասարակությանը աղքատության մեջ ընկղմվելու համար, այլ` յուրաքանչյուր մարդու երջանկության իրավունքը ապահովելու համար: Բացի այդ, տնտեսական համակարգի ոլորտում անհրաժեշտ է նաեւ ամրագրել հարստության կուտակման կառուցակարգերը, որպեսզի այսուհետ տարատեսակ խառնաշփոթի մեջ չընկնենք: Օրինակ` նախկին պաշտոնատար անձանց թալանի, դատավորների վեթթինգի հետ կապված հարցերը եւ այլն: Այս խնդիրներն այսօր գալիս են Սահմանադրության թերությունից, որով սահմանված չէ հարստացման, կուտակման թույլատրելի մեխանիզմները: Եվ, բնականաբար, եթե Սահմանադրության մեջ տնտեսական համակարգին վերաբերող դրույթները մենք կատարելագործենք, ճիշտ ուղու վրա դնենք, ապա որպես հետեւանք, այո, դա միանշանակ կհանգեցնի տնտեսության զարգացմանը:

ՊՎԾ գործը դատարան չի՞ հասնի․ 168.am

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА