o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքի հրդեհը մարվել է

19.06.2019 17:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքի հրդեհը մարվել է

iravunk.com-ը արդեն գրել էր, որ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքում ինչ որ բան է այրվում: ԱԻՆ լրատվական ծառայությունիս ծառայության բաժնի պետ Լիլիանա Մարգարյանը մեր նախնական զրույցում փոխանցեց, որ եկեղեցու տարածքում կա խոտածածկ տարածք եւ երկու տնակ, որոնք այրվում են: «դեպքի վայր են մեկնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհաշիջման մեկ մարտական հաշվարկ: Այդ տնակները եղել են բանվորական»: Այնուհետ Լ. Մարգարյանը հավելեց, որ արդեն երեք մարտական հաշվարկ է գտնվում դեպքի վայրում: 

«Իրավունքը» 30 տարեկան է. 5-րդ ալիքի անդրադարձը (Տեսանյութ)

Լրացուցիչ տեղեկություն ստացանք ԱԻ լրատվական ծառայությունից եւ Լ. Մարգարյանը iravunk.com-ին փոխանցեց, որ այրվել են երկու թիթեղյա վագոն տնակներ, որոնք օգտագործվել են շինարարական նպատակներով այլ ոչ թե բնակվելու, որտեղ եղել են կենցաղային իրեր: Այն մոտ է եղել Դվին հյուրանոցին, ինչպես նաեւ այրվել է մոտ 300  քմ խոտածածկ տարածք եւ աղբ: Ժամը 17:05-ի դրությամբ հրդեհը մարվել է

Պատճառների մասին դեռ նորություններ չկան:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА