o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​ՀԱՍԱԿ-ի նախագահը՝ ակնկալում է պարզաբանում 27-ամյա արդարադատության նախարար նշանակելու վերաբերյալ

19.06.2019 23:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​ՀԱՍԱԿ-ի նախագահը՝ ակնկալում է պարզաբանում 27-ամյա արդարադատության նախարար նշանակելու վերաբերյալ

Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ակնկալում է մեր երկրի ղեկավարությունից մեկնաբանություններ՝ 27 տարեկան արդարադատության նախարար նշանակելու վերաբերյալ: Այս մասին նա մասնավորապես հայտարարել է. »27 տարեկան արդարադատության նախարարի նշանակումը, այն էլ այս փուլում, երբ ՀՀ իշխանությունները պատրաստվում են անցումային արդարադատության մեխանիզմները ներդնեն, անհասկանալի է ինձ համար։ Ես վստահ եմ, որ սա նույն բանն է, ինչ վստահել ինքնաթիռը, որտեղ միջինում 250-300 մարդ է, մի երեխայի, ով պատկերացում չունի այդ ինքնաթիռի ապահով վարելու մասին։ Այս պահին այդպիսի կարեւոր ոլորտ վստահվել է անփորձ եւ լուրջ կյանքի փորձ չունեցող անձնավորությանը։ Մարդկանց ճակատագրեր են վստահել իրեն, բայց ի տարբերություն ինքնաթիռի 250-300 հոգու, այստեղ խոսքը գնում է 3 միլիոն մարդու մասին»։

​​​​​​​«Սա ծրագիր է, ինչն ամեն գնով փորձելու են իրականացնել». Վահան Բաբայան

Եզրափակելով խոսքը՝ ՀԱՍԱԿ-ի նախագահը հարց է հղում. «Ո՞ր կատարված աշխատանքի կամ նվաճումների համար է որոշում կայացվել նշանակել այդպիսի երիտասարդ անձի։ Ուսումնասիրելով իր կենսագրությունը՝ չհանդիպեցի ոչ մի լուրջ նվաճման՝ ո՛չ ուսման, ո՛չ էլ աշխատանքի մեջ։ Ակնկալում եմ մեր երկրի ղեկավարությունից մեկնաբանություններ այս հարցի շուրջ»։

​​​​​​​«Սերժ Սարգսյանի քայլը մեծ խորհուրդ ունի այս խառը ժամանակներում». Վահան Բաբայան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА