o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԿՐԻ ԿՐԿԵՍԱՑՈՒՄԸ ՄՏՆՈՒՄ Է ԿՏՐՈՒԿ ԱՐԱԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ

21.06.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԵՐԿՐԻ ԿՐԿԵՍԱՑՈՒՄԸ ՄՏՆՈՒՄ Է ԿՏՐՈՒԿ ԱՐԱԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ

Աչքներս լույս` ունենք արդարադատության նախարար: Իհարկե, շատ լավ է, որ նա, «Վետո» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանի ասած, «Սորոսի վաստակ» է, էլ ավելի լավ է, որ բանակում չի ծառայել, եւ շատ լավ է, որ կենսագրություն չունի: Բայց ինչո՞ւ այդքան բիձա` 27-28 տարեկան: Լավ չեք անում, պարոն Փաշինյան, բա ո՞ւր կորան թավշյա ոչ բռնի հեղաշրջման սրբազնագույն սկզբունքները: Բայց կատակը կատակ, սակայն այդ ամեն ինչից լավ հոտ չի գալիս:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՇԱՌՔԸ` ՈՐՊԵՍ ՆԻԿՈԼԻ ՎԵՐՋԻՆ ՇԱ՞ՆՍ

 

ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԻ ԴԵՂՆԱԿՏՈՒՑ ՆԱԽԱՐԱՐԸ

Անսխալական վոժդ Նիկոլ Փաշինյանի խոսքով` երիտանախարար Բադասյանը պետք է լուծի դատաիրավական բարեփոխման խնդիրը: Ի դեպ, ինչ վերաբերում է այդ երիտասարդի աշխատանքային եւ կյանքի փորձին, ապա դրա տակ բացի փաստաբանությունից, բան չկա: Նա թավշյա հեղաշրջման ժամանակահատվածում եղել է ինչպես Նիկոլի, այնպես էլ կոկորդիլոսաբույծ Գարիկի փաստաբանը: Թեեւ պատանի նախարարը ոչնչացրել է իր ֆեյսբուքյան էջը, սակայն լրագրողներն ունեն այնպիսի վատ հակահեղափոխական հատկություն, ինչպիսին լավ հիշողությունն է, եւ հիշեցին, որ հենց Ռուստամ Բադասյանից կամ նրա ֆեյսբուքյան էջից էին քաղում տեղեկատվություն, թե Նիկոլին որ ոստիկանատնից որ ոստիկանատուն են տեղափոխելԻ դեպ, չար լեզուներն ասում են, որ ՊԵԿ նախագահի տեղակալ աշխատած այդ երիտասարդի նոր նշանակմամբ բոլորից շատ ուրախացել են հենց ՊԵԿ-ում, որ վերջապես ազատվել են Նիկոլի անձնական գործ տվողից: Բայց, անշուշտ, անտեղյակ եւ անփորձ երիտնախարարի առնչությամբ մտահոգությունները շատ են: Այսպես, ՀԱՍԱԿ կուսակցության ղեկավար Արման Ղուկասյանն ակնկալում է վոժդի մեկնաբանությունները`  27 տարեկան արդարադատության նախարար նշանակելու վերաբերյալ: Այս մասին նա մասնավորապես հայտարարել է. «27 տարեկան արդարադատության նախարարի նշանակումը, այն էլ այս փուլում, երբ ՀՀ իշխանությունները պատրաստվում են անցումային արդարադատության մեխանիզմները ներդնեն, անհասկանալի է ինձ համար: Ես վստահ եմ, որ սա նույն բանն է, ինչ վստահել ինքնաթիռը, որտեղ միջինը 250-300 մարդ է, մի երեխայի, ով պատկերացում չունի այդ ինքնաթիռը ապահով վարելու մասին»: Այս պահին այդպիսի կարեւոր ոլորտ վստահվել է անփորձ եւ լուրջ կյանքի փորձ չունեցող անձնավորությանը: Մարդկանց ճակատագրեր են վստահել իրեն, բայց ի տարբերություն ինքնաթիռի 250-300 հոգու, այստեղ խոսքը 3 միլիոն մարդու մասին է»: 

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԸՆՏՐԵՑԻՆ «ԿՐԾԱԾ» ԱՊԱԳԱ

Սակայն այն, ինչ պատրաստվում են բերել  դատաիրավական համակարգի գլխին` անցումային արդարադատություն, վետինգ եւ այլ զահրուզիբիլներ, այնպիսի ավերածություններ է ենթադրում դատական իշխանության հեղափոխական բռնազավթման ճանապարհին, որ կենսագրություն ունեցող մարդը, լինի նա երիցս սորոսական եւ երիցս անսահման ցինիկ, չի ստանձնի դրա պատասխանատվությունը: Քանզի հաջորդ փուլում, երբ վերջիվերջո սահմանադրական կարգը վերականգնվելու է, դրա համար դատելու են, ինչպես դատում են պետական հանցագործին: Գումարած դրան` նաեւ առջեւում կա այնպիսի, մեղմ ասած, ոչ մաքուր աշխատանք, ինչպիսին է Ստամբուլյան կոնվենցիա կոչված չարիքից բխող օրենսդրական փաթեթները, սկզբում կառավարություն, իսկ հետո ԱԺ ուղարկելը: Ու թեեւ դրա հիմնական կուրատորը փոխնախարար Վիգեն Քոչարյանն է, սակայն անհրաժեշտ է մեկը, ով այդ փաթեթը սեփական ստորագրությամբ կուղարկի գործադիրին եւ օրենսդիրին: Դա էլ այնպիսի բան է, որ շրջահայաց մարդը, ինչքան էլ սրիկա լինի, կգերադասի այդպիսի փաստաթղթերի տակ սեփական ստորագրությունը չթողնել:

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ` ԸՆԴԴԵՄ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՂՆԵՐԻ

 

ՔՊCC-Ն ԷԼ ՈՒՆԵՑԱՎ ԻՐ «ՆԱՎԱՍՏԻ ԺԵԼԵԶՆՅԱԿԸ»

Թե ինչպես եղավ, որ ԲՀԿ-ում եւ ԼՀԿ-ում Վահե Գրիգորյանի թեկնածությանը դեմ քվեարկած լինելու մասին երդում տվողները  կրկնակի ավելին են, քան բուն դեմ քվեարկողները, դա առանձին հարց է: Եվ քանզի քվեարկությունը փակ գաղտնի էր, սուտ երդում տվողների անունները ստույգ հայտնի կլինեն թերեւս միայն Արթուր Վանեցյանին: Բայց այստեղ հետաքրքրականն ուրիշ է: Մեծագույն շտապողականությամբ ԲԴԽ նոր անդամների ընտրության ֆոնին Վահե Գրիգորյանը ԱԺ-ում երդում տալով եւ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելով` միանգամից ոչ ավել-ոչ պակաս, ինքն իրեն հռչակեց ՍԴ նախագահ: Ընդ որում, նա Սահմանադրության տեքստի հետ փորձում է այնպիսի ձեռնածություններ անել, որ կրկեսի աճպարարները նախանձից կկանաչեն: Այդ նույն աճպարարությունները, որոնք հնարավոր չէ ընթերցել կամ ունկնդրել, ռսի ասած, «առանց կես լիտրի», կրկնում է եւ ժամանակին փաստաբանական անցյալ ունեցող ՔՊCC-ի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Ի հավելումն դրա, նա ծայրահեղ լպիրշությամբ հայտարարում է, թե Հրայր Թովմասյանը վաղը կարող է այլեւս աշխատանքի չգալ: Այն, որ ՔՊCC-ը բոլշեւիկյան, կամ, Նժդեհի բնորոշմամբ, թրքոբոլշեւիկյան բնույթի ուժ է, դա վաղուց գիտենք: Պարզապես զուգահեռներն էլ ավելի են խորանում, որ Նիկոլայ Բաղդասարյանն էլ որոշել է իրեն վերապահել նավաստի ժելեզնյակի դերը, այսինքն` այն անձնավորության դերը, որ Ռուսաստանի խորհրդարանը ցրելուց առաջ` 1917-ին հայտարարեց, որ «պահակախումբը հոգնել» է: Այդ լպիրշությունից ակնհայտ է դառնում, որ Հրայր Թովմասյանից այլեւս կպահանջվեն երկաթյա նյարդեր: Վահե Գրիգորյանը, որին բնորոշ է բարոյական արգելակների իսպառ բացակայությունը, անշուշտ, արդեն ՍԴ շենքում ցանկացած սադրանքի գնացող է: Դե իսկ դրսից էլ, միգուցե, Նիկոլի կոչով, իսկ միգուցե «ինքնաբուխ» Սահմանադրական դատարանի վրա ճնշում են գործադրելու այն նույն թափթփուկները, ովքեր այժմ հակաքոչարյանական ակցիաներ են անում Վերաքննիչ դատարանի մոտ: Ի դեպ, այդ նույն դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն էլ բավականին տարօրինակ քայլ արեց: Մեղադրող կողմերին լսելուց հետո հերթը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների պաշտպաների առարկությունները հնչեցնելն էր, սակայն հանկարծակի Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակՌոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, անդրադառնալով կատարվածին, նշեց, որ  դատավոր Արմեն Դանիելյանի կողմից առանց Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու խորհրդակցական սենյակ հեռանալու անակնկալ որոշումը նպատակ էր հետապնդում խուսափել արդարադատության իրականացնելուց, հնարավորություն չտալով ներկայացնել իրենց դիրքորոշումը: Պաշտպանը  որոշումը ակնհայտ կանխակալ, պլանավորված գործընթաց համարեց դատավորի կողմից: Նա նաեւ հավելեց, որ պաշտպանական կողմը որեւէ միտում չուներ ձգձգելու դատական նիստերը: «Դատարանը մի կողմին լսել է, մյուս կողմին` ոչ. սա խայտառակություն է մեր դատական համակարգի համար»,- եզրափակեց  Խուդոյանը:

ՆԻԿՈԼԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԻՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

ՈՂՋԱՄԻՏ ՈՒԺԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Ի դեպ, հանցակազմի առկայության մասին հենց Վահե Գրիգորյանի հայտարարության կապակցությամբ հայտարարել է ԱԺ նախկին փոխխոսնակ եւ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն էլ «Շանթի» եթերում, ներկայացնելով իրավական վերլուծություն, շեշտեց, որ իրավական տեսակետից Վահե Գրիգորյանի հայտարարությունը բացարձակ հիմնազուրկ է, եւ դա որակեց որպես զուտ քաղաքական հայտարարություն: Այսինքն` մենք ունենում ենք նախադեպ, որ Սահմանադրական դատարանի դատավորը անթաքույց զբաղվում է հրապարակային քաղաքականությամբ, ինչը բացարձակապես հակասում է այդպիսի բարձր դատարանի ներկայացուցչի կարգավիճակին: Հարկ է նշել, որ Հրայր Թովմասյանի հետ հանդիպել է ՌԴ դեսպանը: Մեջբերենք հաղորդագրությունը. «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խնդիրներին: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին ներկայացրել է 2019 թվականի մայիսի իր գլխավորած պատվիրակության Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահի հրավերով: Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին եւ այլն»:

ՆԻԿՈԼԻ ՈՉ ՄԻԱՅՆ «ԿՈՒԶՈՎՆ» Է ԺԱՆԳՈՏ, ԱՅԼ ԱՄԵՆ ԻՆՉ

Իսկ հիմա` պաշտոնական հաղորդագրություն արդեն Մելիք-Ադամյան փողոցից` ՀՀԿ-ից. «ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը, ԳՄ անդամ Ռուբեն Թադեւոսյանը եւ Արտակ Զաքարյանը հանդիպել են Չինաստանի կոմունիստական կուսակցության միջազգային բաժնի եվրասիական երկրների դեպարտամենտի տնօրեն Ցյան Նայչենի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ-ում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, Ն.Գ. Թիան Էրլունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Չինաստանի կոմունիստական կուսակցության միջեւ հաստատված համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը վերահաստատել են հետագա միջկուսակցական համագործակցության պատրաստակամությունը եւ առաջիկա մի շարք կոնկրետ ծրագրեր»:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ, ՈՐԻՆ ՔԻՉ ՄՆԱՑ

Այսինքն` բավականին ակտիվ եւ միաժամանակ գործում են Ռուսաստանն ու Չինաստանը: Դրան գումարած նաեւ նիկոլականների հիսթերիայի կրակի վրա բենզին ավելացրեց եւ այնպիսի «հին աղվեսը», ինչպիսին Մոդեստ Կոլերովն է, ով առանց այլեւայլության նշում է, որ Ռոբերտ Քոչարյանին աջակցում է Վլադիմիր Պուտինը, հետեւաբար, բնական է, որ դեսպան Կոպիրկինն էլ պետք էայցելեր ՀՀ երկրորդ նախագահին: Բայց անգամ առանց այդ ազդանշանների, եթե Ռոբերտ Քոչարյանին հանկարծ երրորդ անգամ կալանավորեն, ապա այլեւս չի գտնվի եւ ոչ մի լուրջ միջազգային կառույց, որը դա չհամարի քաղաքական հետապնդման ապացույց: Իհարկե, հնարավոր են տարատեսակ «գժական» քայլեր` ասենք ուժային կառույցների գլխին անսպասելիորեն դնել բացարձակ անգրագետ թափթփուկների ՔՊCC-ից կամ ՀԱԿ-ից: Բայց, մեղմ ասած, կասկածելի է, որ ուժային կառույցները պատրաստ լինեն ռեալ իրականացնել ոչ թե իրավապահների, այլ` դահիճների գործառույթ: Ի վերջո, առանց այդ էլ, սպայական կազմի մեծամասնությունը ե՛ւ բանակում, ե՛ւ ոստիկանությունում, ե՛ւ ոստիկանական զորքերում ատելությամբ է լցված այս կրկեսային խամաճիկների բոլուկի նկատմամբ: Այնպես որ, սպասենք, թե «Գահերի խաղի» հաջորդ արարը ինչպիսին կլինի: Նաեւ Եվրատեսիլի ընթացքում իլյումինանտների հաղորդագրությունները երգի ու խորհրդանիշների միջոցով փոխանցող Մադոննան զգուշացրել էր, որ ոչ բոլորն են ունենալու ապագա: Երկիր քանդելու գործընթաց իրականացնող ոճրախումբը հաստատ չի կարող լինել ապագա ունեցողների մեջ: Ու թեեւ նույն այդ Մադոննայի` հսկայական տառերով բեմում հայտնված «Արթնացեք» կոչի հասցեատերերը մեր հանրությունը չէ, բայց չի խանգարի, որ մերոնք անսան այդ կոչին:

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ԻՇԽԱՆԱԶՐԿՈՒՄԻՑ 5 ՊԱԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА