o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ո՞վ է այդ մարդը, որը կարող է հանիրավի մարդուն օրը ցերեկով դանակահարել». Վահան Բաբայան (Տեսանյութ)

26.06.2019 16:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ո՞վ է այդ մարդը, որը կարող է հանիրավի մարդուն օրը ցերեկով դանակահարել». Վահան Բաբայան (Տեսանյութ)

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանի դանակահարությունը երեկ տեղի է ունեցել այն հանգամանքներում, որոնք հուշում են, որ այն նախօրոք ծրագրած սադրանք էր: Կազմակերպված բնույթի մասին փաստում է իրավապահների հովանավորչական գործելակերպը` դանակահարման համար ոստիկանություն բերման ենթարված անձը ոչ թե ձերբակալվում է, այլ ստորագրությամբ ազատ է արձակվել, ինչը սովորաբար ոստիկանական պրակտիկայում չի արվում: Սակայն Ռեֆորմիստները չեն շտապում կատարվածին գնահատականներ տալ: Իսկ տեղի ունեցածի մասին մանրամասներ պատմեցին այսօր կուսակցության գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Քոչարյանը Փաշինյան չէ, ուստի` պետք է լուրջ ընդունել «կոնսենսուս մինուս մեկը» եւ սպասել թեժ աշնան»

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ նախ հիշեցրեց, որ մոտ 10 օր առաջ կուսակցության գրասենյակում կրկին մամուլի ասուլիս էին հրավիրել եւ իրենց մտահոգություններն էին հայտնել երկրում տիրող ատելության մթնոլորտի, անհանդուրժողականության եւ շատ այլ մտահոգող հարցերի շուրջ, որը կարելի է ասել գրեթե անտեսվեց կամ պատշաճ ուշադրության չարժանացավ ԶԼՄ-ների կողմից:

«Այսօր եկել ենք արձանագրելու փաստեր եւ միանգամից ասեմ, որ որեւէ անպատասխանատու հայտարարություններ եւ քաղաքական շոուներ անելու ցանկություն ամենեւին չունենք: Մեր խնդիրն այն է, որ Երեւան քաղաքում որեւէ քաղաքացի օրը ցերեկով չկարողանա հանիրավի կերպով նման վտանգի առաջ կանգնել, ինչպես երեկ նման խնդրի առաջ կանգնեց մեր կուսակիցն ու ընկերը` Արմեն Ամիրջանյանը», - ասաց Վ. Բաբայանը:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահը պատմեց, որ առանց որեւէ պատճառի, մոտեցել են Արմեն Ամիրջանյանին եւ հայհոյել են. «Ինչպես ժողովուրդն է ասում` «նե զաշտո» տեղը  շատ վատ հայհոյանքներ են հնչեցրել, եւ երբ մեր Արմենը ուզեցել է կարգի հրավիրել տվյալ անձնավորությանը, մեքենայից դանակը հանել են եւ հարվածել: Հիմա վերջնական գնահատականներ, իհարկե, չենք կարող տալ, թե ինչ ենք մտածում, դրանով թող զբաղվի ոստիկանությունը: Նախ պետք է պարզենք, թե տվյալ անձնավորությունն ով է, ինչ կապեր ունի այլ քաղաքական ուժերի հետ: Վերջապես` ո՞վ է այդ մարդը, որը կարող է հանիրավի մարդուն օրը ցերեկով դանակահարել` Երեւանի կենտրոնում` Ամիրյան փողոցում: Ինչի՞ է վերածվել մեր քաղաքը: Իշխանությունները «ռեյդեր» են անում, ասում են, որ հասարակական անվտանգությունն առաջին տեղում պետք է լինի, բայց ստացվում է, որ իրենց կատարած քայլերից հետո` նույնիսկ քաղաքում հնարավոր է նման դեպքեր տեղի ունենան»

Վ. Բաբայանը նաեւ նշեց, որ առաջին հերթին պետք է նկատի ունենալ, որ դեպք է տեղի ունեցել քաղաքացու հետ, անկախ նրանից, որ դանակահարվողը եղել է իրենց կուսակցական ընկերը եւ կուսակցության խորհրդի անդամ է, կամ ինչքանով է քաղաքականությամբ. «Տեղի է ունեցել նման ցավալի դեպք, որն ուղղակի աբսուրդային է, որովհետեւ չի եղել անձնական խնդիրներ, չի եղել վիճաբանություն, Արմեն Ամիրջանյանն էլ համեստագույն անձնավորություն է եւ երբեւիցե նման խնդիրների մեջ չէր կարող լինել: Տեղի ունեցածը բոլորիս շոկի մեջ է գցել եւ պահանջում ենք Հայաստանի ոստիկանապետից անհապաղ տվյալ մարդուն օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել, կրկնում եմ` անկախ նրանից, որ Արմենը մեր կուսակցության խորհրդի անդամ է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА