o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ մի գործարար չի գնա մի երկիր, որտեղ խոչընդոտում են դատարանների աշխատանքը»

26.06.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ոչ մի գործարար չի գնա մի երկիր, որտեղ խոչընդոտում են դատարանների աշխատանքը»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության` Բունդեսթագում ներկայացված խմբակցության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի փորձագետ ՔՐԻՍՏԻԱՆ ՖՈՐՆԵՔՆ աշխատանքային այցով գտնվում էր Երեւանում: Նա հանդիպումներ է ունեցել ինչպես Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, այնպես էլ ԱԺ նախորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ: Նրա հետ առիթ ունեցանք զրուցելու նաեւ մենք եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ պարզելու գերմանական տպավորությունները:

Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում է. քննվում է նրա գույքի վրա դրված կալանքի հարցը

ԻՆՉՈՒ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ԱՐՏԱՔՍՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ

– Պարոն Ֆորնեք, ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան իրավիճակը` կապված մարդու իրավունքների հետ` իշխանափոխությունից առաջ եւ հետո:

Եթե խոսեմ պաշտոնական Բեռլինի տեսակետից, ապա կարող եմ ասել, որ Հայաստանում թե՛ հեղափոխությունից առաջ եւ թե՛ հետո մարդու իրավունքերի հետ կապված իրավիճակը բավականին նորմալ է եղել: Բոլոր դեպքերում մեզ հայտնի չեն եղել մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ: Անշուշտ, անցումային շրջանի բոլոր երկրներում` մարդու իրավունքների հետ կապված, կան խնդիրներ: Բայց այստեղ առաջին հերթին պետք է Բելառուսն առանձնացնել, առավել եւս, որ Բելառուսում դեռեւս պահպանվում է մահապատիժը, եւ մեր խնդիրն է, իհարկե, աշխատել այդ ուղղությամբ: Իսկ Հայաստանի պարագայում, կարող եմ ասել, որ այն այնքան փոքր երկիր է, որ մարդու իրավունքների հետ կապված խնդիրները հաճախ չեն էլ հասնում մեզ:

«Ժողովուրդ». «Դա դատարան չէ». Ով կդառնա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

Իշխանափոխությունից հետո մենք տեսնում ենք, որ Գերմանիայում բնակվող ՀՀ քաղաքացիների զանգվածային արտաքսման դեպքեր կան: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ իշխանափոխությունից հետո Հայաստանն ավելի անվտանգ է դարձել: Սակայն ասում են նաեւ, որ արտաքսելուց առաջ հաշվի չի առնվում` այդ քաղաքացին, օրինակ, բուժման նպատակո՞վ է գտնվում Գերմանիայում, թե` ոչ: Ավելին` Հայաստան վերադարձածներից մի քանիսը հայտարարել են, որ իրենց բուժումը կիսատ է մնացել: Ի՞նչ կասեք այս մասին:

Պայքարել՝ մինչեւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերջնական բացառումը. «Կամքն» ընդունեց որոշում

Փախստականների հետվերադարձն այդքան էլ մեծ թիվ չէ: 2015-2016 թթ.-ին Գերմանիան ընդունել է մեկ միլիոն 200 հազար փախստականի, սակայն, կներեք, բայց մեր օրենսդրության համապատասխան, ցանկացած փախստական կամ ցանկացած ապաստանյալ պետք է անցնի որոշակի ընթացակարգով: Եթե դատական գործընթացով չեն գտնվում բավական հիմքեր, որ տվյալ ապաստանյալին թողնեն Գերմանիայում, ապա, բնականաբար, որոշում է կայացվում նրան հետ ուղարկել:

Սահմանադրական դատարանի հետ քարեդարյա կեղտոտ խաղեր խաղալը ծանրագույն հետևանքներով է հղի

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՖԻԱՆ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

– Նախորդ տարի գերմանական հեղինակավոր «Շպիգել» պարբերականը եւ Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերությունը համատեղ հետաքննություն հրապարակեցին Գերմանիայում առկա հայկական մաֆիայի վերաբերյալ: Ասում էին, որ Գերմանիայի Դաշնային ոստիկանությունը շուրջ երեք տարի հետաքննություն է վարել հայկական մաֆիայի անդամներին ձերբակալելու ուղղությամբ: Արդյո՞ք հայկական այս խմբավորումներն անհանգստացնում են պաշտոնական Բեռլինին եւ ինչ-որ կերպ կարո՞ղ են ազդել հայ-գերմանական հարաբերությունների վրա:

«Ժողովուրդ». Ով է կաշառքի գործով ձերբակալված Վճռաբեկ դատարանի պաշտոնյան. Մանրամասներ են հայտնի

Գերմանիայում վերջին շրջանում մաֆիայի հետ կապված ավելի շատ խնդիրներով աչքի են ընկնում վրացական ավազակային բանդաները: Խնդիրներ կան նաեւ ալբանական թմրանյութեր վաճառող բանդաների հետ: Ինչ վերաբերում է հայկական մաֆիային, Գերմանական դաշնային ոստիկանական վիճակագրությունում չկան այդպիսի ցցուն դեպքեր, ինչը նշանակում է, որ հայերը մեզ մոտ շատ հանգիստ են: Հայկական մաֆիան տարածվածություն չունի:

Գերմանական մամուլը գրել էր նաեւ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ներգրավվածության մասին...

«Դեռ ամիսուկես առաջ ասել էի, որ ստանալու ենք Վենետիկի հանձնաժողովի շատ կոշտ եզրակացությունը»

Ես դեսպանին շատ լավ ճանաչում եմ, հաճախ ենք հանդիպում: Բայց այս ամենը կրկնում եմ` լայն արձագանք չի գտել, ինչպիսին վրացական հանցագործ խմբերն են: Այնպես որ, կարծում եմ` մամուլի այդ հրապարակման հետեւում ինչ-որ խմբերի լոբբիստական շահն է թաքնված:

«ՍՈՎՈՐԱԲԱՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՉԵՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՎՈՒՄ»

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ՀՀ վարչապետի կոչով Հայաստանում դատարանների մուտքերն ու ելքերը փակվեցին:

Հարցվածների 71.93 %-ի կարծիքով` Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում

Սովորաբար դատարանները չեն արգելափակվում: Գերմանիայից կամ Եվրամիությունից Հայաստանում ներդրումների ակնկալիք կարող են ունենալ միայն այն դեպքում, երբ եվրոպական ներդրողները վստահ լինեն, որ Հայաստանում դատարաններն անկախ են, գործում են ինքնուրույն եւ կամայականությունների ենթարկված չեն: Ոչ մի գործարար չի գնա մի երկիր` լսելով, որ այնտեղ խոչընդոտում են դատարանների աշխատանքը: Գործարարը միլիոններ է կորցնում, երբ դատական նիստը հետաձգվում է: Ներդրողները պետք է վստահություն ունենան դատական համակարգի նկատմամբ, եթե ներդրում են անելու տվյալ երկրում:

ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՍԱԲՈՏԱԺ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՆԵԼ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА