o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌՈՒՍ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

02.07.2019 21:50 ՄՇԱԿՈՒՅԹ
ՌՈՒՍ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոնի ղեկավար, ԲԳԴ պրոֆեսոր, Ռուսաստանի Նոր համալսարանի պատվավոր պրոֆեսոր ՄԻՔԱՅԵԼ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ վերջին 10 տարում կազմակերպում եւ անցկացնում է նույնանման թեմայով «Ռուս դասակաները. Ռուս եւ ազգային գրականություններ» գիտապրակտիկ կոնֆերանսներ` նվիրված հայ-ռուսական գրական եւ ազգամիջյան հարաբերություններին: Իսկ արդեն այս տարվա սեպտեմբերին կկայանա հոբելյանական 15-րդ կոնֆերանսը` նվիրված ռուս մեծ բանաստեղծ Աննա Ախմատովայի ծննդյան 130-ամյակին` «Աննա Ախմատովա. ռուս եւ ազգային գրականություններ» թեմայով: Նշված կոնֆերանսները առանձնանում են իրենց յուրօրինակությամբ, ինչն էլ մեր հանդիպման առիթ դարձավ: «Իրավունքի» հետ զրույցում Մ. Ամիրխանյանը տեղեկացրեց, որ բոլոր կոնֆերանսերի նյութերը հրատարակվում են ժողովածուների տեսքով եւ, ի տարբերություն գոյություն ունեցող ավանդույթի, լույս են տեսնում մինչ կոնֆերանսի սկիզբը:

Նիկոլ Փաշինյանը գեղարվեստական գրականությունը լրագրությունից չի տարբերում

Այդ կոնֆերանսների ժողովածուները բազմիցս լայն արձագանք են ստացել ՌԴ-ի տարբեր քաղաքների մամուլում, այդ թվում` Օրենբուրգի, Եկատերինբուրգի, Աստրախանի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Թբիլիսիի եւ, իհարկե, Հայաստանի մամուլում: Նշված կոնֆերանսներին մասնակցել են 15 երկրներից ռուս գրականության երկրպագուներ, կոնֆերանսում կարդացվել է 700-ից ավելի զեկույցներ: Բոլոր ժողովածուների նյութերը թվայնացված են, կազմում են 7500-ից ավել էջ եւ տեղադրված են Եկատերինբուրգի Դաշնային համալսարանի էլեկտրոնային գրադարնում: Սա հպարտալի նորույթ է Հայաստանի համար: Երկրորդ նորույթն այն է, որ բոլոր կոնֆերանսների մասնակիցները ծանոթանում են Հայաստանի տեսարժան վայրերին, մեր հարուստ մշակույթին, ինչը եւ իրենց խոստովանությամբ տանում են իրենց բուհերի լսարաններ, որը մեզ համար հաճելի երեւույթ է: Երրորդը, որ բոլոր հյուրերն իրենց ելույթներում, նամակներում, հոդվածներում, որոնք զետեղված են մեր կողմից հրատարակված ժողովածուի մեջ, ընդգծում են հայ եւ ռուս ժողովուրդների պատմական բարեկամական հարաբերությունները, հայ ժողովրդի յուրահատուկ բարեհամբույր վերաբերմունքը եւ հյուրասիրությունը:

«ՏՆՕՐԵՆԻ ԺՊ-Ի ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԹԱՏՐՈՆԻ ՎՐԱ 10 ՄԼՆ-ԻՑ ԱՎԵԼԻ ՊԱՐՏՔ Է ԿՈՒՏԱԿՎԵԼ»

- Պարոն Ամիրխանյան, վերջին շրջանում, երբ հակառուսական տրամադրություն է նկատվում երկրում, որքանո՞վ են նպաստում այդ կոնֆերանսները հայ-ռուսական հարաբերությունների լավացմանը:

- Այդ արտահայտությունը սխալ է, մեզ մոտ երբեք չի եղել հակառուսական տրամադրություն, դա եղել է առանձին անձի նկատմամբ, այլ ոչ թե ամբողջ ազգի: Մենք չպետք է շփոթենք, այստեղ խոսքը անհատների մասին է: Ինչ հակառուսական տրամադրության մասին կարելի է խոսել, երբ Ռուսաստանում այսօր շուրջ 2 մլն. հայ կա: Տասնյակ տարիներ ես ուսումնասիրում եմ հայ-ռուսական պատմական, գրականագիտական եւ մշակութային հարաբերությունները, եւ այն ջերմ մթնոլորտը, որ դարեր ի վեր եղել է երկու ժողովուրդների հարաբերություններում, պարզապես նախանձելի է: Բավական է հիշել տասնյակ եւ հարյուրավոր հայորդիների, որոնք հարստացրել են ռուս ժողովրդի պատմությունը, գիտությունը, արվեստը, մշակույթը, ռազմագիտությունը, բազմաթիվ հայեր իրենց աշխատանքում ստացել են համաշխարհային ճանաչում: Սկսած 1790-ական  թվականներից, Սուվորովի ժամանակներից, մինչեւ հոկտեմբերյան հեղափոխություն, Ցարական բանակում ծառայել են շուրջ 136 հայորդի գեներալներ: Սա ինչի՞ մասին է վկայում... Հենց թավշյա հեղափոխությունից հետո ներքաղաքական իրավիճակը փոխվեց, այսօր Հայաստանը ապրում է նոր դարաշրջանում եւ նոր կարգավիճակով: Ռուսաստանի հետ բարեկամությունը մենք պետք է օգտագործենք մեր զարգացման եւ բարօրության համարԲերեմ մի վառ օրինակ. հենց այդ հայ-ռուսական հարաբերությունները ամրապնդելու համար 2014 թվականին նախաձեռնեցի Լոռու մարզի Ստեփանավանի շրջանի, նախկին ռուսական «Կույբիշեւ», այժմ Ուրասար գյուղում քանդված, քայքայված ուղղափառ նախկին հուշարձան-եկեղեցու վերանորոգումն ու պահպանումը: Այն հանձնվել է շահագործման դեռ 1901թ. եւ ինչպես հայ եկեղեցիները, սա եւս քանդվել էր 30-ական թվականներին, երբ կրոնի դեմ պայքար էր գնում: Որոշեցի եկեղեցին վերանորոգել իբրեւ հուշարձան, որ ուղղափառ եկեղեցու խաչը այդ սարերի արանքում գեղեցկացնի մեր բնությունը: Այդ խնդիրը լուծելու համար նախ խնդրեցի եւ ստացա Ամենայն Ռուսոյ եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլի օրհնանքը: Զուգահեռ դիմեցի քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյանին, որը մեծ սիրով ընդառաջեց ինձ: Ավելին` Լոռու մարզպետին ու Ուրասարի գյուղապետին նամակ գրեց, որ Ամիրխանյանը հայթայթել է գումար եւ ուզում է Ուրասարի եկեղեցու կտուրը վերականգնի, ու խնդրեց նրանց աջակցությունը: Վերանորոգման համար նախ գումար էր պետք հայթայթել, եւ պատահաբար հանդիպեցի Ստավրոպոլի մի հայ գործարարի` Սիմոն Գանդիլյանին, տեղեկացրի իմ այդ ցանկության մասին, եւ նա միանգամից համաձայնեց տրամադրել  խոշոր գումար, որով վերականգնեցի եկեղեցու կտուրը, զանգակատունը, խաչերը, որոնց գծագրերը արել է ՀՀ վաստակավոր նկարիչ Համլետ Մաթինյանը, ով կազմակերպեց նաեւ  զանգի ձուլումը` բարեգործական հիմունքներով: Ինչեւէ, երբ կտուրը, զանգակատունը վերականգնվեց, զանգը կախվեց, հարց ծագեց` ինչո՞ւ չշարունակել եկեղեցու ներսի նորոգումը եւ բարեկարգումը: Այդ հարցում «Ռոսգոսստրախի» տնօրեն Հ. Գրիգորյանը օգնության կարգով տրամադրեց համապատասխան գումար, որով վերականգնվեց դուռ-լուսամուտները` ժամանակակից ոճով, ճաղավանդակներ, եւ զգալի ներքին աշխատանք կատարվեց: ՎՏԲ բանկի  հատկացված միջոցներով ստեղծվեց խորանը, մոնտաժվեց էլեկտրականությունը, ձեռք բերվեց լուսամփոփները եւ կատարվեց ներքին հարդարման աշխատանքներ: Իսկ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը հատակը հարդարելու համար նվիրեց շուրջ 50քմ. բազալտե սալիկներ եւ զգալի քանակով տարբեր գույների ներկեր` եկեղեցու պատերը հարդարելու եւ ներկելու համար: Համարելով, որ եկեղեցու հիմնական նորոգման աշխատանքները ավարտված են, 2019 թ. սկզբին դիմեցի Վլադիկովկասի եւ Ալանիայի Ուղղափառ եկեղեցիների համակարգող Արքեպիսկոպոս, Սրբազան Լիոնիդին եկեղեցին օծելու նպատակով այցելի Հայաստան:

«Քաղաքապետի որեւէ խոստում չի իրականացել». Անուշիկ Առաքելյան (տեսանյութ)

- Պարոն Ամիրխանյան, ինչո՞ւ որոշեցիք վերանորոգել հենց այդ եկեղեցին, քանի որ Լոռու մարզում կա եւս 2 Ուղղափառ եկեղեցի, մեկը Ստեփանավանի մոտակայքում` Ամրակից գյուղում, մյուսը` Տաշիրի շրջանի Պրիվոլնոյե գյուղում:

- Մեզ` հայերիս համար հայտնի է, որ մեր մշակույթի օջախները մեր «հարեւանները» կա՛մ սեփականաշնորհում են, կա՛մ քանդվում է ու ավիրվում: Վառ օրինակը Նախիջեւանի 2500 խաչքարերն էին, որ հողին հավասարվեցին: Դրա համար որոշեցի, մենք ոչ թե քանդենք, այլ վերանորոգենք մեր բարեկամ ժողովրդի ուղղափառ եկեղեցին եւ ավելացնենք Հայաստանում եւս մեկ գեղեցիկ հուշարձան, որը կհավաստի հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության մասին: Զավեշտականն այն է, որ իմ կատարած ազգանվեր աշխատանքը չգնահատվեց ըստ արժանվույն որոշ պաշտոնյա անձանց կողմից, եւ օգնելու փոխարեն խանգարվեց ու խաթարվեց իմ ազնիվ գործը: Խոսենք փաստերով: Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը ինքնակամ, առանց ինձ տեղեկացնելու, մտնում է իմ ազնիվ նպատակով սկսած ուղղափառ եկեղեցու վերանորոգման աշխատանքների մեջ, կատարում է որոշ նորոգման աշխատանք, այսպես ասենք, «տեր է կանգնում» եկեղեցուն, սկսում է իր մոմավաճառման բիզնեսը: Ապա` դիմում է Ստեփանավանի ավագանուն եւ ստանում է որոշում` Ուրասար գյուղի ռուսական ուղղափառ եկեղեցին անհատույց սեփականության իրավունքով, զբոսայգիով (շուրջ` 0.5 հ.) հանձնել Հայ առաքելական եկեղեցուն (ի դեպ, որոշումը միաձայն չի ընդունվում): Այդ որոշումը կայացվել է 2018թ. մայիսի 30-ին: Դա արվում է այն դեպքում, որ ես վաղօրոք խնդրանքով դիմել էի Վլադիկովկասի Ալանիայի ուղղափառ եկեղեցիների համակարգող (Հայաստանի ուղղափառ եկեղեցիները գտնվում են իր ենթակայության ներքո), արքեպիսկոպոս Լեոնիդին այցելել Հայաստան եւ օծել Ուրասար գյուղի եկեղեցին: Ի դեպ, արքեպիսկոպոս Լեոնիդը Վանաձոր քաղաքի  սպասավոր քահանա Անդրեյի միջոցով լուր էր ստացել, որ Ուրասար գյուղի ուղղափառ եկեղեցում արդեն կատարվում են հայկական ծեսեր, պատարագներ, ինչի հետեւանքով արքեպիսկոպոս Լեոնիդը հրաժարվեց այցելել Հայաստան եւ կատարել սուրբ արարողությունըՀարց է ծագում` ինչ եւ որ իրավունքով արքեպիսկոպոս Սրբազան Չուլջյանը առանց տեղյակ պահելու եւ համաձայնություն ստանալու նորոգման նախագծի հեղինակից մուտք է գործում եւ խառնվում ուղղափառ եկեղեցու նորոգմանը: Ուզում եմ սրբազան Չուլջյանին հիշեցնել 8-րդ պատվիրանը, որում ուղիղ ասված է: «Մի գողացիր»: Ավելին` 8-րդ պատվիրանը համալրվում է 10-րդ պատվիրանով, որում ավելի պարզ ու լայն է արտացոլվում Սրբազանի ոչ պարկեշտ արարքը: Կարդանք այն: «Ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի՛ ունեցիր: Ո՛չ քո մերձավորի կնոջ վրա, ո՛չ նրա ծառայի վրա, ո՛չ նրա աղախնու վրա, ո՛չ նրա եզան վրա, ո՛չ նրա էշի վրա, ո՛չ նրա անասունի վրա, ո՛չ այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է, աչք մի՛ ունեցիր»:

«Միմ» ստուդիոյի պառակտման պատճառը վիճաբանությունը չէ

1. Կարելի է եզրակացնել, որ սրբազան Չուլջյանը ժամանակին երեւի թերի է ուսումնասիրել պատվիրանները եւ ներկայումս էլ մոռացել է: Եթե դա այդպես է, նոր հարց է ծագում. Ինչպե՞ս է Սրբազան Չուլջյանը քարոզում Աստծո սուրբ ուսմունքը: Հետեւությունը թողնենք ընթերցողին:

«Ամբողջ աշխարհում արվեստը ճգնաժամի մեջ է». լեհ ռեժիսոր

2. Ենթադրենք Սրբազան Չուլջյանը մոռացել կամ արհամարհել է վերը նշվածը, ինչը նոր հարց է բերում: Ինչ կամ որ օրենքի համաձայն է Սրբազան Չուլջյանը միջամտում կամ մուտք գործում ուրիշի աշխատանքի մեջ: Չէ՞ որ Հայաստանում առկա է հեղինակային իրավունքի օրենքը, նույնիսկ Երեւանում գործում է հատուկ գործակալություն:

Թատրոնի նախկին տնօրենը Նազենի Ղարիբյանի դեմ մի քանի հայցով կդիմի դատարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

3. Սրբազան Չուլջյանի այս արարքը իմ խորին համոզմամբ վատ օրինակ է ծառայելու  Ռուս ուղղափառ  եւ Հայ առաքելական եկեղեցիների միջեւ, ինչն արդեն ունի քաղաքական նշանակություն: Հարգելի Սրբազանը չի մտածել, որ այս հարցը կարող է ստանալ այլ հնչեղություն: Աստված չանի, այդ ժամանակ ի՞նչ է պատասխանելու Սրբազան Չուլջյանը:

Ինչու է պետությունը հրաժարվում ավարտին հասցնել 4 տարի նկարահանած մուլտֆիլմը

4. Նշվածն ինձ թույլ է տալիս խնդրել «Իրավունքին»` տպագրել թերթում սրբազան Չուլջյանի պատասխանը:

Եվ իբրեւ վերջաբան հարկ եմ համարում տեղեկացնել ընթերցողին, որ եկեղեցու վերանորոգման գործում դեռ սկզբից մտադրություն ունեի, որ ժամանակին այդ եկեղեցին դառնալու է Հայ առաքելական եկեղեցի, այդ մասին ես մի քանի անգամ զրուցել եմ վերը նշված Հայաստանի վաստակավոր նկարիչ, իմ ընկեր` Հ. Մաթինյանի հետ, բացի այդ, իմ մտադրության մասին գիտեին Ուրասար գյուղի բնակիչները, որոնք մասնակից են եղել նորոգման առաջին փուլից հետո իմ կողմից կազմակերպված մատաղի արարողությանը:

«Տերյանը նոր տողեր չի կարող գրել, բայց նրան նորովի մեկնաբանել կարող ենք»

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА