o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նայելով «Հրազդան» մարզադաշտին, մարդու լաց է գալիս»

03.07.2019 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ
«Նայելով «Հրազդան» մարզադաշտին, մարդու լաց է գալիս»

1971 թվականին համաժողովրդական հետաքրքրությամբ ու մասնակցությամբ կառուցվեց տարածաշրջանում նմանը չունեցող «Հրազդան» մարզադաշտը, որը սակայն «Արարատ 73-ի» խաղերի ընթացքում իր փառքն ապրելուց հետո, կարծես թե, կարճ կյանք ունեցավ:

Ազգային պարերի մասին ֆիլմի համար փող չունեին, սակայն սեռափոխված մարդու մասին ֆիլմը հովանավորում են. Անդրանիկ սարկավագ

Սակայն, հատկապես վերջին տարիներին անմխիթար վիճակում հայտնվելուց հետո` շատերի մոտ մարզադաշտը միայն ասոցացվում է տոնավաճառի հետ: 49 տարի անց մարզադաշտն ունի խղճուկ տեսք, դրանում եւս մեկ անգամ համոզվեցինք օրերս այնտեղ կայացած Հարութ Փամբուկչյանի` Ձախ Հարութի մենահամերգին ներկա լինելով: Նախ` տոնավաճառի հատվածից մի քիչ հեռանալով դեպի մարզադաշտի տարածք` տպավորություն էր, որ հայտնվել ես սարսափ ֆիլմում, կամ նվազագույնը` վատ երազում: Ամենուր քանդված բետոնների միջից դուրս եկած արմատուրաները, լույսերի կախված հոսանքի լարերը, մեկ ու մեջ վառվող լապտերները ու դրան զուգահեռ տեղացող անձրեւը տպավորություն էր ստեղծում, որ ուր որ է կա՛մ հոսանքի լարերը կբռնկվեն, կա՛մ էլ` մարզադաշտի պատերը փուլ կգան: Բայց դա էլ դեռ բավական չէր, տարածքը նաեւ ոմանց համար ծառայել էր որպես հասարակական զուգարան. ով որտեղ հասցրել, հոգացել էր կարիքները: Սակայն իրավիճակն ավելի նողկալի էր դեպի ձորի կողմ գնացող` արեւելյան տրիբունայի հատվածում, որտեղ ավելի հեռու էր աչքից ու մոտ անտառածածկ տարածքին...

«Չպետք է մոռանալ, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ». Մանկագիր

Ի դեպ, հսկիչների դերակատարությունը ակամայից վերցրել էին ոստիկանները ու մարզադաշտի տարածքում մոլորված հանդիսատեսին հազվադեպ էին խոստովանում, որ տարածքին լավ չեն տիրապետում, արդյունքում հանդիսատեսին` մեկ աջ, մեկ ձախ էին ուղարկում, ու մարզադաշտի հարակից տարածքում իսկական իրարանցում էր` տոմսերը ձեռքներին մրցավազքի դուրս եկած հանդիսականներովԱյդ դժվարությունն էլ մի կերպ հաղթահարելուց հետո` հանդիսականին այլ փորձություն էր սպասում` փոշոտված աթոռներ, որոնք անձրեւից հետո պատվել էր ցեխով, ու իսկական պատուհաս դարձել անձեռոցիկ չունեցող հանդիսականի համար, որը մոլորված  ընտրության առաջ էր կանգնել` կա՛մ նստել` ցեխոտվել, կա՛մ կանգնած մնալ առաջիկա մի քանի ժամերին: Դա էլ դեռ վերջը չէր, ընթացքում հանդիսականի գլխին աթոռներ էին թռչում, քանի որ մեկումեջ կոտրված աթոռների վրա նստած անտեղյակ հանդիսատեսը, երբ բախտը փորձում էր վեր կենալ պարել հնչած երաժշտության տակտի տակ, որ մի փոքր տաքանա, փորձության տակ էր դնում մի շարք նստած հանդիսականի բախտը, որովհետեւ արդյունքում աթոռը թռչում էր դիմացի շարքի նստածի գլխին...

Marvel Studios-ի ղեկավար Քևին Ֆայգին այլևս հանդես չի գա որպես «Սարդ մարդու» մասին ֆիլմերի պրոդյուսեր. Sony Pictures

Ի դեպ, մարզադաշտում հնչած երաժշտության տակ միայն աթոռներն ու մարդիկ չէին պարում, այլ օդում սավառնում էր տարածքն «ապահովված» աղբի կտորներ` թղթեր, անձեռոցիկներ, ցելոֆաններ... որոնք առանց արգելակի, բառի բուն իմաստով, հաճախակի առերեսվում էին հանդիսատեսի հետ` փարվելով մարդկանց դեմքին: Իսկ դաշտի անմխիթար ու դեղնած խոտածածկի մասին արդեն ավելորդ է խոսելԱմիսներ առաջ «Իրավունքի» հետ զրույցում «Հրազդան» մարզադաշտի նախագծի համահեղինակ, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր ԳՈՒՐԳԵՆ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ, անդրադառնալով մարզադաշտի վերջին տարիների անմխիթար վիճակին, ցավով արձանագրեց. «Այսօր, նայելով «Հրազդան» մարզադաշտին, մարդու լաց է գալիս: Մարզադաշտի լողավազանը դարձրին հեռուստաընկերություն, մյուս լողավազանը քանդեցին: Հետո մտադրություն ունեին, որ դաշտը քանդեն` լողավազան կառուցեն, որ Երեւանի ազգաբնակչությունը չգնա Բաթումի հանգստանալու, ես էլ ասացի` շատ լավ գաղափար է, տոմսեր կվաճառեք, որ գան տեսնեն, թե երեւանցիները ոնց են հանգստանում, հետո` կասեք մարդ չի գալիս, եկեք տրիբունաներն էլ քանդենք` հյուրանոցներ կառուցենք, որ լինի Բաթումի: Համարյա արդեն 25-30 տարի անմխիթար վիճակում են պահում այդ կառույցը: Երբ Սովետական Միությունը քայքայվեց, բոլոր մարզադաշտերում կազմակերպվեցին տոնավաճառներ, որովհետեւ այն ժամանակ շուկայական տնտեսություն չէր, խանութներ չկային, եւ մարդկանց հնարավորություն տրվեց առեւտուր անել: Ժամանակի ընթացքում բոլորը վերականգնեցին իրենց նախկին գործառույթը, իսկ «Հրազդանը»` ոչ, ու տպավորություն է, որ մենք ունենք-չունենք ընդամենը մի մարզադաշտի տարածք ունենք` տոնավաճառի համար, դրա համար էլ տարածքը մինչեւ այսօր պահպանեցինք որպես տոնավաճառ: Նույնիսկ փոխել էին անվանումը` «Հրազդան առեւտրի կենտրոն»: Մի խոսքով, մի կերպ հաջողվեց 2010 թվականին դադարեցնել դա, որովհետեւ ճարտարապետահատակագծային առաջադրանքը կար, նախագիծն արված էր, շինարարության թույլտվություն ունեին, ու մեծ պայքար էր գնում այդ ժամանակ: Երախտապարտ եմ այդ ժամանակվա Արտակարգ իրավիճակների նախարարությանը, քանի որ նրանք ահազանգեցին` առանց այդ տարածքների (որտեղ տեղակայված էր տոնավաճառը) հնարավոր չէ ունենալ մարզադաշտ` մարդկանց տարհանման, նրանց անվտանգությունն  ապահովելու համար: Սակայն, ցավոք, քանի որ այդ տարածքը սեփականաշնորհված է, մինչեւ այսօր ո՛չ շահագործվում է, ո՛չ էլ պետությունն է այդ մասին մտածում»:

«Ոչխարներ, տենց տեղեկատվություն մի տարածեք, մարդու սիրտ ա կանգնում, ես ողջ եմ»,- Ռաֆայել Երանոսյանը իր մահվան լուրերը տարածողներին (Տեսանյութ)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА