o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի հանրապետության գլխավոր դատախազը հրաժարական է տվել

08.07.2019 13:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախի հանրապետության գլխավոր դատախազը հրաժարական է տվել

Արթուր Մոսիյանը հրաժարական է տվել Արցախի գլխավոր դատախազի պաշտոնից.

«Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ ընտրվելուս կապակցությամբ, նկատի առնելով, որ կուսակցական և քաղաքական աշխատանքն անհամատեղելի է հանրապետության գլխավոր դատախազի  պաշտոնի հետ, այսօր` 2019 թվականի հուլիսի 8-ին, հրաժարական եմ տալիս Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնից:

Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հանրապետության իշխանություններին`  ինձ այս խիստ պատասխանատու պաշտոնում վստահելու համար և միաժամանակ վստահեցնում եմ, որ կուսակցական, քաղաքական  աշխատանքում ևս իմ ուժերն անվերապահորեն նվիրելու եմ համազգային խնդիրների լուծմանը:

Շնորհակալություն եմ հայտնում նաև դատախազության համակարգի բոլոր աշխատակիցներին` համատեղ աշխատանքի համար:  Նորանոր հաջողություններ եմ մաղթում օրենքի գերակայության ապահովմանն ու իրավակարգի ամրապնդմանը միտված  նրանց  հետագա աշխատանքում»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА